Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԱՇԽԱՐՀ


Ի՞նչ դեր կունենա սղաճը ընտրություններում

Հունիսի 24—ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ու նախագահական վաղաժամկետ ընտրություններ՝ նախատեսվածից 17 ամիս շուտ։ Փաստորեն դրանք երկրի 2017թ. Սահմանադրության փոփոխությունից հետո առաջին ընտրություններն են։
Թեեւ իշխանությունները բազմիցս շեշտել էին, թե ընտրությունները տեղի կունենան նախատեսված ժամկետում, սակայն պայմանավորված ներքին եւ արտաքին որոշ զարգացումներով, դրանք անցկացվում են վաղաժամկետ։ Սիրիայում Թուրքիայի ռազմական որոշ հաջողությունները իշխող կուսակցությունը կարող էր որպես ձեռքբերում ներկայացնել ընտրողներին, մյուս կողմից, թեպետ պաշտոնական տվյալների համաձայն 2017թ. տնտեսական լուրջ աճ է արձանագրվել, սակայն սղաճն օր օրի ավելի նկատելի դառնալով՝ բնականաբար բացասաբար է անդրադառնում իշխող կուսակցության վարկանիշի վրա, ինչը չի կարող չանդրադառնալ ընտրությունների արդյունքներին։
Այժմ Թուրքիայում, թեեւ ոչ հավասար պայմաններում, հաշվի առնելով, որ ընտրությունները տեղի են ունենում երկրում հաստատված արտակարգ իրավիճակում, բայցեւայնպես բուռն քարոզարշավը շարունակվում է։ Սակայն իշխող կուսակցության ու Էրդողանի հաշվարկները այս առնչությամբ, թերեւս, կարելի է ասել, ձախողվել են, քանի որ նրանք կարծում էին, թե վաղաժամկետ ընտրություններով կարող են խույս տալ խորացող սղաճի հետեւանքներից։ Բայց ըստ երեւույթին նրանց կանխատեսումները չիրականացան, քանի որ դեռեւս տարեսկզբին սկսված սղաճը սրընթաց խորանալու միտում ունի, ինչը հանկարծակիի է բերել իշխանություններին։ Էրդողանը ստեղծված իրավիճակի մեղքը բարդում է ընդդիմադիր կուսակցությունների, եվրոպական երկրների ու ԱՄՆ—ի վրա։ Նա Սպարտայում ընտրողների առջեւ ունեցած ելույթում հայտարարել է, թե արտարժույթի շուկայում տիրող իրավիճակը ստոր դավադրության հետեւանք է, որի հեղինակները նպատակ ունեն տապալելու Թուրքիայում իշխող կառավարությունը, սակայն դա նրանց չի հաջողվի։ Նա նաեւ խիստ քննադատելով ընդդիմադիր թեկնածուներին, շեշտել է, թե արդյոք կարելի՞ է երկիրը հանձնել այնպիսի ուժերի, որոնք Թուրքիայի հեղինակությունը բարձրացնող նախագծերը մտադիր են հանել օրակարգից, ինչպիսին Ստամբուլի ջրանցքն է։ Նա առաջիկա ընտրությունները համարել է Թուրքիայի պատմության մեջ ամենակարեւորը, շեշտելով, որ դրանց արդյունքում վերջին 16 տարիների ձեռքբերումները կամ կհասնեն իրենց գագաթնակետին, կամ էլ կհանձնվեն երկիրն ու կառավարությունը թիրախ դարձրած դաշնակիցներին։
Մայիսի 23—ի դրությամբ թուրքական լիրան տարեսկզբի համեմատությամբ 27 տոկոս, իսկ եվրոն՝ 22 տոկոս արժեզրկում են արձանագրել։ Իրավիճակը կայունացնելու նպատակով կենտրոնական բանկը հայտարարել է, թե շտապ կարգով արտարժույթի շուկա է ներարկելու 2,2 միլիարդ, իսկ տարվա ընթացքում՝ շուրջ 10 միլիարդ  դոլար։ Այսուհանդերձ բնակչությունը, ուշադրության չարժանացնելով Էրդողանի՝ բարձի տակի դոլարներն ու եվրոները լիրայի վերածելու հորդորները եւ վարչապետի պնդումները, թե արտարժույթի գների տատանումները ժամանակավոր բնույթ են կրում, շարունակում է ոսկի գնել եւ լիրան արտարժույթի վերածել, ինչը եւս նպաստում է դրա արժեքի բարձրացմանը, քանի որ մտավախություն ունեն լիրայի արժեզրկման շարունակական լինելու առնչությամբ։ Այլ կերպ ասած՝ ներքին հարցերով Էրդողանն ու իր կուսակցությունը հայտնվել են արտարժույթի շուկայի տատանումների հորձանուտում, եւ առայժմ փրկության հույսը տեսանելի չէ։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ օտարերկրյա ներդրումները ոչ միայն կտրուկ կրճատվել են, այլեւ կապիտալը դուրս է գալիս Թուրքիայից։ Ստեղծված իրավիճակի համար ընդդիմադիր կուսակցություններն ու նախագահի թեկնածուները մեղադրում են կառավարությանը։
AKP—ն ու Էրդողանն իրենց ընտրարշավի սկզբում խոստացել են լուրջ պայքար մղել աղքատության դեմ, ալեվիներին խոստացել են աղոթատեղիներին օրինական կարգավիճակ շնորհել, թեեւ Էրդողանը նախկինում դրանց մասին խոսում էր ծաղրանքով ու արհամարհանքով, իսկ AKP—ն փաստորեն մերժել էր ալեվիների այդ պահանջը։ Խոստացել են նաեւ դատական իշխանությունը դարձնել լիովին անկախ կառույց, մինչդեռ սահմանադրական փոփոխություններով այն զգալիորեն զրկվել է անկախությունից։ Միաժամանակ խոստացել են ազգային եկամուտներն արդարացի բաշխել, սղաճը վերացնել ու բանկերում վարկերի տոկոսը կրճատել։ Մինչդեռ իշխանությունները սղաճը կասեցնելու նպատակով համաձայնել են այդ տոկոսները բարձրացնել եւ արդեն կրկնապատկել են։
Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ նախընտրական խոստումները եւս հույս չեն ներշնչում ընտրողին։ Մանավանդ լիրայի արժեզրկումը հիմնականում հարված է փոքր բիզնեսին ու միջին խավին, որոնք Էրդողանի օգտին քվեարկող ընտրազանգվածն են, որոնց վրա էլ առ այսօր նա հենվել է։ Եթե նախորդ ընտրություններում Էրդողանն ու նրա կուսակցությունն ընտրարշավին խոսում էին տնտեսական աճի ու կայուն իրավիճակի մասին, ապա այսօր մտահոգված են իրավիճակով։ Էրդողանի թիմը, ինչպես նշում են վերլուծաբանները, ջանք ու եռանդ չի խնայում մինչեւ ընտրությունները որեւէ ժամանակավոր լուծում գտնել։ Նման իրավիճակում բացառված չէ, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ լինի, ինչից Էրդողանը դժվարին վիճակում է հայտնվելու, քանի որ ընդդիմությունը միավորվելու է մեկ թեկնածուի շուրջ։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

31-05-2018





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO