Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Առաջընթացի եւ բարօրության միտված կյանք

Գիտաժողով ԵՊՀ—ում՝ նվիրված ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիին

Երեկ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի «Երկանյանների անվան» դահլիճում տեղ ունեցավ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ, Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի (այաթոլլա Ռուհոլլա Մուսավի Խոմեյնի) մահվան 29—րդ տարելիցին նվիրված «Իմամ Խոմեյնիի կերպարը, գաղափարներն ու տեսակետները» թեմայով գիտաժողով, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը եւ ԵՊՀ իրանագիտության ամբիոնը։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։ Նա, Իմամ Խոմեյնիին եւ նրա գաղափարները բարձր գնահատելով, նրան համարեց քաղաքական գործիչ, ով ողջ կյանքը նվիրել է իր երկրի առաջընթացին ու բարօրությանը։ Ապա կարեւորեց ԵՊՀ—ի, հանձին իրանագիտության ամբիոնի, դերը երկու երկրների գիտամշակույթային փոխհարաբերությունների հարցում։ Նա շեշտեց նաեւ, որ թերեւս ԱՊՀ երկրներում ու տարածաշրջանում ԵՊՀ—ի իրանագիտության ամբիոնն ավանդաբար եւ այսօր էլ գիտամշակութային կարեւոր կենտրոններից է, եւ պատահական չէ, որ գիտաժողովը հենց իրանագիտության ամբիոնն է կազմակերպում։
Ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ մատնանշելով Իրանի իսլմական հեղափոխության առաջնորդի գաղափարները, մասնավորապես սերն առ մանուկներն ու մարդը։ Ապա հավելեց, որ քրիստոնյա Հայաստանի ու մահմեդական Իրանի սերտ բարեկամական փոխհարաբերությունները կարող են օրինակ ծառայել ողջ աշխարհին՝ ընդգծելով, որ Իրանի հայ համայնքն աշխարհում ամենաազատն է կրոնական հարցերում։
ՀՀ—ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյեդ Մոհամեդ Հեյդարին Իմամ Խոմեյնիին համարեց 20—րդ դարի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից։ Շեշտեց, որ նա միաժամանակ միստիկ էր, ֆաղիհ, հեղափոխական, ազնիվ ու մեծ քաղաքական գործիչ, դեմ էր կրոնի ու քաղաքականության տարանջատմանը։ Մի ժամանակահատվածում, երբ աշխարհը լիովին բաժանված էր երկու՝ արեւելյան եւ արեւմտյան ճանբարների եւ դրանից դուրս որեւէ երկրի գոյությունը դժվար էր պատկերացնել, հիմնադրեց դրանցից լիովին անկախ Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Ելույթ ունեցան գիտաժողովի մասնակից հետազոտողները, որոնք հիմնականում իրանական ամբիոնի դասախոսներն էին։ Նրանք իրենց զեկույցներում անդրադարձան Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության հիմնադրույթներին, դրանց ազդեցություններին ու դրսեւորումներին տարբեր երկրներում, տարբեր շարժումների ու հասարակական երեւույթների վրա ու նրա գրական ժառանգությանը։
«Իմամ Խոմեյնին եւ նախահեղափոխական Իրանի քաղաքական դաշտը» թեմայով ելույթ ունեցավ Գագիկ Միսակյանը։ Զեկուցողը, ներկայացնելով նախահեղափոխական Իրանի քաղաքական դաշտը, նշեց, որ շահը 60—ականների վերջին լուծարեց ազգային կողմնորոշմամբ բոլոր կուսակցությունները՝ հիմնելով «Վերածնունդ» կուսակցությունը, ինչի հետեւանքով փաստորեն միակուսակցական դարձավ քաղաքական դաշտը։ Նա անդրադարձավ նաեւ հոգեւորականների եւ մասնավորապես՝ հեղափոխության առաջնորդի խիստ բացասական դիրքորոշմանը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Իսկ Աշխեն Հովսեփյանի զեկույցի թեման «Իմամ Խոմեյնիի եւ Մահաթմա Գանդիի կերպարների համեմատական վերլուծությունն» էր։ Զեկուցողը նախ անդրադարձավ Իրանում եւ Հնդկաստանում տիրող նախահեղափոխական իրավիճակին, Մահաթմա Գանդիի եւ Իմամ Խոմեյնիի կերպարների համեմատությանը՝ հանգելով հետեւյալ եզրակացությանը. «Թե՛ Իման Խոմեյնին եւ թե՛ Գանդին հակված էին այն համոզմունքին, որ իրենց երկրները պետք է ձգտեն ինքնավստահության»։
Իրանագետ Արմեն Իսրայելյանի զեկույցի թեման էր «Իրանի եւ Տաջիկստանի կրոնական եւ մշակութային կապերի շուրջ. Իմամ Խոմեյնիի անվան հիմնադրամի գործունեությունը»։ «Իրանական ազդեցությունն Աֆղանստանում 1979—1990թթ.» զեկույցով հանդես եկավ Ահարոն Վարդանյանը։ Նա այս առնչությամբ շեշտեց, որ Իսլամական հեղափոխության ազդեցությունն առավել նկատելի էր Աֆղանստանի շիաների վրա։
Լիանա Պետրոսյանը հանդես եկավ «Իմամ Խոմեյնիի գաղափարական ազդեցությունն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահների իրականացրած քաղաքականության վրա» զեկույցով՝ ներկայացնելով նախկին նախագահներ Ռաֆսանջանիի, Խաթամիի, Ահմադինեժադի եւ գործող նախագահ Հասան Ռոհանիի քաղաքականությունը։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

05-06-2018





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO