Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԱԳՆ


Զոհրաբ Մնացականյանը ողջունել է ՄԹ—ի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ջանքերին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղար Սայմոն Մըքդոնալդին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ—բրիտանական հարաբերություններում նկատվում է աշխուժացում, ինչն արտահայտվում է նաեւ բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացմամբ։ Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու եւ ընդլայնելու երկու երկրների միջեւ երկխոսությունը՝ առավել շոշափելի արդյունքների հասնելու համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխքարտուղար ՄըքԴոնալդն ասաց, որ այժմ հիանալի ժամանակ է լինել Հայաստանում՝ երկրում տեղի ունեցող զարգացումների մասին առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ հայ—բրիտանական օրակարգի ընդլայնման ուղիները քննարկելու համար։
ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով նոր կառավարության կողմից շարունակական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը եւ կարեւորելով բարեփոխումների գործընթացին Հայաստանի գործընկերների աջակցությունը։
Զոհրաբ Մնացականյանը եւ Սայմոն ՄըքԴոնալդն անդրադարձ կատարեցին Հայաստան—Եվրամիություն գործընկերությանը եւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությանը։ Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ Միացյալ Թագավորությունը եւս շուտով կվավերացնի համաձայնագիրը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ ՄԹ արտաքին եւ համագործակցության նախարարության մշտական փոխքարտուղարը արծարծեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրներ, կարծիքներ փոխանակեցին Սիրիայում ստեղծված իրավիճակի եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների շուրջ։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձեւաչափի շրջանակներում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը եւ նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի եւ անվտանգության հարցերը առաջնահերթություններ են։ Այս համատեքստում արտգործնախարար Մնացականյանը կարեւորեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորումը, ինչպես նաեւ ողջունեց Միացյալ Թագավորության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։
Հայաստան այցի շրջանակներում Սայմոն ՄըքԴոնալդը դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջեւ։

07-07-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO