Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԱՅԼՔ...


Աշխատանքը գնահատեք

ՊԵԿ նախագահը վերջին նշանակումների հարցով պարզաբանում է

Կառավարությունը պետական բյուջեից պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի 1 մլրդ 873 մլն դրամ՝ ծխախոտի ակցիզային դրոշմանիշեր եւ դրոշմապիտակներ ձեռքբերելու համար։ Գործադիրը սա որոշեց երեկվա նիստում։
Ըստ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի, կոմիտեի կողմից 2017թ. դեկտեմբերի 19—ի պայմանագրով ձեռք է բերվել 310 հազար հատ ծխախոտի, 41 հազար հատ ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշներ եւ 800 մլն հատ դրոշմապիտակներ։ Վերլուծությունից պարզվել է, որ 2018թ. անհրաժեշտ է լրացուցիչ ձեռքբերել 100 մլն հատ տեղական ծխախոտի ակցիզային դրոշմանիշներ եւ 400 մլն հատ դրոշմապիտակներ։
Դավիթ Անանյանին ուղղված՝ լրագրողներին ամենահուզող հարցերի շրջանակը կրկին ՊԵԿ—ում նշանակումներին էին առնչվում, իմա՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» քրոջ որդու՝ Բագրատաշենի մաքսակետի պետի պաշտոնում նշանակմանը։ Ի պատասխան ՊԵԿ նախագահը նախ կոչ արեց սոցցանցերում «ֆեյք» օգտատերերին եւ հանրությանը չնույնականացնել, ապաեւ՝ պարզաբանեց. «Այդ անձնավորությունը «Ալրաղացի Լյովիկի» քրոջ որդին չէ առնվազն այն պարզ պատճառով, որ «Ալրաղացի Լյովիկը» քույր չունի, բայց ինչ—որ հեռավոր ազգակցական կապ ունեն»։
Լրագրողները խնդրեցին պարզաբանել նաեւ մեկ այլ հարց. բանն այն է, որ իբր ՊԵԿ աշխատակիցներն ասել էին, թե այդ անձը մասնագիտական առումով պատրաստ չէ, եւ կոռուպցիոն որոշակի մտահոգություններ կան։ Սրան ի պատասխան էլ Դավիթ Անանյանը համառոտեց. «Ես ծառայողական քննություն եմ նշանակել։ Կպարզվի՝ աշխատակիցները նման բան ասե՞լ են, թե՞ ոչ։ Ու վերջապես, այդ մարդու վերաբերյալ վերապահումները տեղի՞ն են, թե՞ ոչ»։
Հնարավո՞ր է, որ համակարգում կադրերի պակաս կա, եւ նշանակումներն այլընտրանք չունեն։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ կադրեր կան։ «Բայց կարեւորն այն չէ, թե մենք ինչ որոշումներ ենք ընդունում, կարեւորն այն է, թե մենք մեր որոշումների գերի՞ն ենք մնում, թե՞ ոչ։ Եվ ուրեմն՝ եթե մենք որոշում ենք ընդունել ու տեսնում ենք, որ մեր որոշումներում որոշակի առումով վերապահումներ կան, մենք հակառակ որոշումներն ենք ընդունում եւ առաջ ենք գնում։ Եվ եթե ձեզ թվում է, որ իմ անելիքը առավոտից իրիկուն դարդ անելն է, թե ինչ կադր նշանակեցի, դա չէ իմ անելիքը,–ասաց բանախոսը՝ եզրափակելով.–Կոչ եմ անում գնահատել մեր աշխատանքը, այլ ոչ թե այն՝ լա՞վ, թե՞ վատ կադրային քաղաքականություն ենք իրականացնում»։
Կադրային քաղաքականությանն ինչպես կարող ենք ուշադրություն չդարձնել, երբ, օրինակ, ՓՄՁ—ին չանհանգստացնելու բազմաթիվ հորդորներին հակառակ, ՓՄՁ—ին այնուամենայնիվ անհանգստացնում են։ Դավիթ Անանյանը չի ժխտում, այո, կա հրահանգ, որ փոքր ու միջին կազմակերպություններին եւ ձեռներեցներին հարկային վարչարարությամբ ավելորդ չծանրաբեռնեն։ Ու եթե այս կամ այն աշխատակիցը սխալ է հասկանում իրեն տրված հանձնարարականը եւ, այնուամենայնիվ, այդպիսի գործողություններ է իրականացնում, ապա, ՊԵԿ նախագահի խոսքերով՝ «Մենք այդ ծառայողներից պետք է ազատվենք, դաշտը մաքրենք, նորերին բերենք»։ Ավելին՝ «եթե չեն հասկացել աշխատակիցները, կարող են կոշտ ձեւով հասկացնել»։
Այսքանով հանդերձ՝ Դ. Անանյանը լրագրողներին խնդրում է հասկանալ, որ կադրային գործընթացը շարունակական է. «Այս գործընթացը շարունակական գործընթաց է, եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք անձանց, որոնք պետք է լինեն բացարձակապես մաքուր, եւ հրեշտակի թեւեր էլ տեսնեք, այդպես չի լինում։ Սա այն համակարգն է, որ անընդհատ պետք է ինքնամաքրմամբ զբաղվի։ Եվ այո, հնարավոր է, որ այս կամ այն կադրային նշանակումը սխալ կարող է լինել, ոչ ոք ապահովագրված չէ սխալներից»։
Իսկ ի՞նչ եղավ յուրացումների ցանկի հետ, որ խոստացել էր հրապարակել Դավիթ Անանյանը։ Ըստ նրա, քննիչները, կոլեգաները ասացին, որ քննչական եւ հետաքննչական գործողությունների շրջանակում որեւէ տեղեկատվություն հրապարակելը կարող է վնասել գործին։
Հարց է ծագում՝ հապա այդ դեպքում ինչո՞ւ էր նախկինում անուններ տվել։ «Սխալվել եմ»,—եզրափակեց ՊԵԿ նախագահը՝ կոչ անելով սպասել հրապարակումներին։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

20-07-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO