Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.09.2020
ԱՅԼՔ...


Նոր բացահայտումներ կլինեն

ԱԱԾ պետը խոստանում է չհանդուրժել ապօրինի հարստացման դեպքերը

Ազգային անվտանգության ծառայության սեղանին ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ մեծ ծավալի նյութեր կան։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ պաշտոնյան հաստատեց, որ աղմկոտ դեպքերի մասին դեռեւս կիմանան, բայց չցանկացավ անուններ տալ։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ԱԱԾ—ն չի՞ թերացել՝ թույլ տալով վերջին շրջանում հարուցված քրեական գործերով հետախուզվող անձանց, մասնավորապես, Միքայել Հարությունյանին եւ Նարեկ Սարգսյանին երկրից դուրս գալ, Արթուր Վանեցյանը նշեց. «ԱԱԾ—ն չի թերացել, ցանկացած մարդ, ում մեղադրանք առաջադրված չէ, ով քրեական գործի շրջանակներում կարգավիճակ չունի, ազատ է տեղաշարժվելու»։
ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ հետախուզման գործերով զբաղվում է ոչ միայն իրենց կառույցը, այլեւ ողջ իրավապահ համակարգը։ Նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում նաեւ Ինտերպոլով։
ԱԱԾ տնօրենի խոսքով, «Երեւան» հիմնադրամում ստուգումները հասնում են ավարտական փուլին։ Նա ընդգծեց, որ ուսումնասիրվող նյութի ծավալները շատ մեծ էին։
Խոսելով Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ԱԱԾ կանչելու մասին՝ Վանեցյանն ասաց. «Տարոն Մարգարյանն այս փուլում դեռեւս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի՝ առաջիկայում»։
ԱԱԾ պետն ընդգծեց, որ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերվել։
Անդրադառնալով ավելի վաղ հրապարակված տեսանյութին՝ նա ասաց, որ ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի հակազդման գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը անհրաժեշտ նյութերը փոխանցել է ԱԱԾ—ին։ «Դրանցով իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով եւս կլինեն կոնկրետ միջոցառումներ»,–հայտարարեց Վանեցյանը։
Լրագրողներին հետաքրքրում էին նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը Արթուր Վանեցյանի զբաղեցնելու վերաբերյալ տարածված լուրերը։
Պաշտոնյան նշեց, որ այդ տարբերակը քննարկվում է, հիմա չի ասի, թե կհրաժարվի այդ պաշտոնից. «Առաջիկա օրերին կտեղեկացնենք այդ մասին»։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես եղավ, որ իր պաշտոնը վայր դնել չցանկացող ՀՖՖ ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանկարծ հայտարարեց, որ պատրաստ է այն զիջել, ինչին ի պատասխան Արթուր Վանեցյանն հորդորեց հարցը տալ հենց Հայրապետյանին։
Իսկ այն, որ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնը վայր կդնի սեպտեմբերին, ըստ Վանեցյանի, կապված է ՀՖՖ կարգավիճակի փոփոխության հետ։ «Ես որքանով տեղեկացված եմ, ֆեդերացիայում փոփոխություններ են իրականացվում, կարգավիճակն է հստակեցվում՝ իրավաբանական անձանց միությունից այն դառնում է հասարակական կազմակերպություն։ ՈՒԵՖԱ—ի ու ՖԻՖԱ—ի հետ կապված ժամկետներ կան, որից հետո կկայանան նախագահի նոր ընտրություններ, դա սեպտեմբերի 10—15 ժամանակահատվածում է»,–ասաց ԱԱԾ տնօրենը։
Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսներում ԱԱԾ կողմից ստուգումներին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ այդպիսի գործողություններ տեղի չեն ունեցել։ ԱԱԾ տնօրենը վստահեցրեց, որ որեւէ բանով կաշկանդված չեն եղել դա անելու։ «ԱԱԾ—ն աշխատում է բոլոր ուղղություններով, անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, դիրքից ու անունից, եթե մենք ստացանք ստույգ օպերատիվ տվյալներ օրինախախտումների մասին, իրականացնելու ենք համապատասխան գործողություններ»,–նշեց նա։
Լրագրողի հարցադրմանը, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը համաձայնե՞լ է վայր դնել ՀՖՖ նախագահի պաշտոնը՝ միայն թե ԱԱԾ—ն ստուգումներ չիրականացնի, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չի կարող լինել այդպիսի բան»։

20-07-2018





24-09-2020
Տրանսպորտի ոլորտում վերահսկողությունը կկանոնակարգվի առանձին օրենքով
Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի նվազեցման համար ուժեղացվում են վերահսկողության մեխանիզմները


24-09-2020
ՄԱԿ-ում բարեփոխումները հասունացել են
«Կարեւոր է, որ աշխարհն իմանա երկակի ստանդարտները, որոնցով Էրդողանն ...


24-09-2020
Նկարիչը՝ Վաղարշապատից
«Հանճարն ու ամբոխը» կտավի խորհուրդը

«… Եղիշե Թադեւոսյանը ...


24-09-2020
Ադրբեջանական ձեռագիրը
Վտանգված է Ֆահրադին Աբոսզոդեի կյանքը

«Թալիշստան թայմս» միջազգային ...


24-09-2020
Մարդու դժբախտությունը մարդու անկումն է
«Եւ Եհովայ Աստուածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու ...


24-09-2020
Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին
Սիրիական ուժերը եւ նրա դաշնակիցներն Իդլիբի վրա հարձակվելու կարիք ...


24-09-2020
Առեղծվածային խառնարանները կապված են հավերժական սառույցի հալվելու հետ
Ռուսական Սիբիրում վաղուց են ահազանգ հնչեցնում հավերժական սառույցի շերտի ...



24-09-2020
Չինաստանի նոր հայտը
Չինաստանի կողմից նոր դեսպանատան կառուցումը ...

24-09-2020
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թիան Էրլունին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

24-09-2020
Ըմբիշները սկսեցին հերթական հավաքը
Մրցումների մասնակցելու հնարավորությունից զրկված ...

24-09-2020
«Շանթ-2020» զորավարժությունը՝ ՀՀ տարածքում
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO