Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.09.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ովքեր են գերազանցության դիպլոմ ստացել

Հայաստանի բուհերի շրջանավարտների մի մասը աշխատանքի է անցնում իր բուհում

Հայաստանյան առաջատար մի քանի բուհերն այս տարի գերազանցության դիպլոմով ավարտել են 1308 բակալավր եւ 1077 մագիստրոս։ Շրջանավարտներից ոմանք աշխատանք են ստացել հենց իրենց բուհերում։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին փաստեցին բուհերից։
«Մայր բուհն այս տարի գերազանցության դիպլոմով ավարտել է 1052 շրջանավարտ, իսկ 2764—ը՝ կապույտ՝ սովորական դիպլոմով։ Գերազանցության դիպլոմ ստացածներից 624—ը մագիստրոս են, իսկ 428—ը՝ բակալավր։ Ամենաշատ կարմիր դիպլոմ ԵՊՀ—ում ստացել են ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետից՝ 147, այնուհետեւ միջազգային հարաբերությունների՝ 135 եւ պատմության ֆակուլտետից՝ 103 շրջանավարտ»,–տեղեկացրին ԵՊՀ—ից։
ԵՊՀ շատ շրջանավարտներ չեն լքել համալսարանը եւ այնտեղ են մնացել՝ արդեն որպես աշխատակիցներ։ 2017—2018 ուսումնական տարում ԵՊՀ—ում աշխատանքի է ընդունվել շուրջ 30 ուսանող՝ որպես տեսուչ, ավագ տեսուչ, մասնագետ, առաջատար մասնագետ, լաբորանտ, ավագ լաբորանտ, լրագրող։ Այս տարվա շրջանավարտներից 9—ը շարունակում են աշխատել ԵՊՀ—ում, քանի որ նրանց հետ աշխատանքային պայմանագրերը երկարաձգվել են։
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 1018 բակալավրներից 250—ը ստացել է գերազանցության դիպլոմ, հեռակա ուսուցման համակարգից՝ ընդամենը 2—ը։ Գերազանցության դիպլոմ է ստացել նաեւ 171 մագիստրոս»,–տեղեկացրին ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Առկա ուսուցման բակալավրիատում առավել մեծ թվով գերազանցության դիպլոմ ստացել են ֆինանսական ֆակուլտետի շրջանավարտները (87 շրջանավարտ), իսկ առկա ուսուցման մագիստրատուրայում՝ տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները (46 շրջանավարտ)։
ՀՊՏՀ—ն եւս իր լավագույն շրջանավարտներին աշխատանքով ապահովելու ավանդույթ է ձեւավորել՝ դառնալով գործատու իր իսկ պատրաստած կադրերի համար։ Նախորդ տարիներին ՀՊՏՀ տարբեր ստորաբաժանումներում, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքներում ներգրավվել են բուհի շուրջ 3 տասնյակ շրջանավարտներ։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ունեցել է 1706 շրջանավարտ՝ ներառյալ մասնաճյուղերը։ Նրանցից 468—ը արժանացել են բակալավրի, 173—ը՝ մագիստրոսի կարմիր դիպլոմի (նախորդ տարի, համապատասխանաբար, 203 եւ 74)։
Հեռակա ուսուցման համակարգում այս տարի 279 ուսանող ստացել են բակալավրի, իսկ 88—ը՝ մագիստրոսի աստիճան, որոնցից 6—ը արժանացել են բակալավրի, 16—ը՝ մագիստրոսի գերազանցության դիպլոմի (նախորդ տարի, համապատասխանաբար, 15 եւ 27)։
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդհանուր շրջանավարտների թիվն այս տարի 2541—ն է։ Նրանցից բակալավրիատի 154 եւ մագիստրատուրայի 93 շրջանավարտներ ստացել են գերազանցության դիպլոմներ։ Կարմիր դիպլոմ ստացողնեըը հիմանականում եղել են սկզբնական կրթության, օտար լեզուների ֆակուլտետներից։ Համալսարանից հավաստիացրին՝ աշխատանքի ընդունված շրջանավարտներ եւս եղել են։

20-07-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO