Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարեւոր առաքելությունը հնարավորությունների հավասար եւ ընդլայնված դաշտի ստեղծումն է»

Վարչապետը պարգեւատրել է մրցույթներում լավագույն արդյունք գրանցած աշակերտներին եւ բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր նստավայրում հյուրընկալել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական եւ «Մեղու 2017» հայոց լեզվի մրցույթների մրցանակակիրներին, ՀՀ յուրաքանչյուր մարզում եւ Արցախում մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներին, ինչպես նաեւ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017—2018 թթ. ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին։
Երկրի վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում գրանցած ձեռքբերումների համար եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարի հետ միասին նրանց հանձնել է պարգեւներ՝ մեդալներ, հավաստագրեր եւ նվերներ։
Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի աշակերտներ եւ շրջանավարտներ,
հարգելի հյուրեր,
ինչո՞ւ է այսօրվա իրադարձությունն այսքան կարեւոր, եւ ինչո՞ւ ենք այսպիսի հանդիսավոր պայմաններում իրականացնում այս մրցանակների եւ նվերների հանձնումը։ Դրա պատճառը շատ պարզ է, որովհետեւ բնության մեջ չկա ավելի կարեւոր բան, քան կրթությունն է։ Այն ամենը, ինչ դուք այստեղ տեսնում եք եւ ինչի հետ առնչվում եք, կապված է կրթության հետ. եթե չլիներ կրթությունը, չէին լինի այն աթոռները, որոնց վրա դուք նստած եք, որովհետեւ մարդը, մինչեւ աթոռ պատրաստելու ընդունակությունը սովորելը, անցել է կրթության ճանապարհով։ Այսինքն՝ կրթության արդյունքում է, որ մարդը կարողացավ ստեղծել աթոռ, կոշիկ, հագուստ, էլ չեմ ասում՝ բարձրախոս, տեսախցիկներ, ինտերնետ եւ, ի վերջո, թռչել տիեզերք, եւ, ի վերջո, ստեղծել բազմաթիվ գիտական եւ գեղարվեստական ստեղծագործություններ։ Ի վերջո, կրթության արդյունքում է, որ մարդը հասկացավ, որ ուրիշ մարդու եւ ընդհանրապես մարդու իրավունքը, ուրիշ մարդու նկատմամբ հարգանքը, նրա իրավունքների հարգումը ամենակարեւոր բանն է։
Այն, որ ամենակարեւորը կրթությունն է, երեւում է եւս մեկ հանգամանքով։ Օրինակ, ասում են, որ այսօր մարդկությունը հասել է քաղաքակրթության ամենաբարձր մակարդակի, այսինքն՝ այսօրվա աշխարհը նկարագրելու համար օգտագործում ենք «քաղաքակրթություն» բառը։ Մենք դրանով խորհրդանշում ենք, որ մարդկությունը կրթության միջոցով այսօր հասել է իր զարգացման բարձրագույն կետին։
Կրթության կարեւորության արձանագրումը հատկապես կարեւոր է այսօրվա Հայաստանում՝ նոր Հայաստանում, որովհետեւ ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք, թե ինչ կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում, եւ ինչ է տեղի ունեցել արդեն։ Ուզում եմ ձեզ ներկայացնել հաջողության նոր բանաձեւը նոր Հայաստանում։ Սովորաբար ինչպե՞ս էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում. անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք, լավ հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ, ավելի շատ բնազդական են։
Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից։ Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզնից, որովհետեւ նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարեւոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների հավասար եւ ընդլայնված դաշտ ստեղծել, որպեսզի ձեզնից եւ մեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր ընդլայնվում են հնարավորի սահմանները, եւ ձեզնից յուրաքանչյուրն ունի այդ հնարավորությունների ընդլայնվող դաշտից օգտվելու հավասար հնարավորություն։ Սա է ամենակարեւոր արձանագրումը։
Այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար, եւ վաղն էլ է այդպես լինելու, եւ սրանից հետո միշտ է այդպես լինելու, անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը՝ սկսած վարչապետից, ավարտած ցանկացած այլ մասնագիտության կամ զբաղմունքի տեր անձնավորությամբ, արձանագրի, որ իր հաջողությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է կրթությունը շարունակում իր համար ամենօրյա անելիք լինել։
Հայաստանի Հանրապետությունում եւ, ցավոք, շատ տեղերում սովորաբար կրթություն ասելով հասկանում են, որ դա մի անելիք է, որով զբաղվում են երեխաները, պատանիները, լավագույն դեպքում՝ ուսանողները։
Բայց կրթությունը 21—րդ դարի յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է, կրթությունը 21—րդ դարի մարդու ամենակարեւոր զբաղմունքն է։ Ես սիրում եմ ասել, որ յուրաքանչյուր մասնագիտության տեր անձնավորություն, անհատ, յուրաքանչյուր մարդ անխուսափելիորեն կորցնում է իր հնարավորությունն ու ներուժը, եթե ամեն հաջորդ օր ավելի ինտելեկտուալ չէ, ավելի բարձր կրթական ցենզ չունի, քան նախորդ օրը։
Եվ, ի վերջո, կրթությունն ամենակարեւոր միջոցն է՝ սեփական առաքելությունը գտնելու համար։ Ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած մարդ ծնվելու պահին ստանձնում է որոշակի առաքելություն։ Այդ առաքելությունը մեր երկիրը, մեր Երկիր մոլորակն ավելի լավը դարձնելն է, եւ միայն կրթության միջոցով, կրթության ճանապարհով անցնելով՝ մարդը կարող է հասկանալ, թե որն է իր աշխարհ գալու նպատակը, ինչ առաքելություն ինքը կարող է իրականացնել եւ պետք է իրականացնի՝ Երկիր մոլորակը, սեփական հայրենիքը եւ միջավայրն ավելի լավը դարձնելու համար։
Մենք այս արարողությունն անում ենք նման հանդիսավոր պայմաններում, որովհետեւ դուք բոլորդ վստահաբար, շատ ամուր քայլերով եք առաջ գնում սեփական առաքելությունը գտնելու ճանապարհով, կրթության ճանապարհով, այստեղ ընթերցվում էր ձեզնից յուրաքանչյուրի անուն—ազգանունը, եւ նշվում էր «լավագույն արդյունք» բառակապակցությունը։ Ես հույս ունեմ, որ մեր եւ ձեր գործունեության ընթացքում, երբ մենք խոսելիս լինենք Հայաստանի տնտեսության մասին, միջակետ կդնենք եւ կավելացնենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսելիս լինենք Հայաստանի առողջապահության մասին, միջակետ կդն ենք եւ կասենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսենք Հայաստանի անվտանգության մակարդակի մասին, միջակետ կդնենք եւ կասենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսենք Հայաստանում բնակչության թվի ավելացման, աճի մասին, միջակետ կդնենք եւ կասենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսենք Հայաստանում տեխնոլոգիաների առաջընթացի մասին, միջակետ կդնենք եւ կասենք՝ լավագույն արդյունքը, երբ կխոսենք մարդու, քաղաքացու երջանկության ցուցանիշների մասին, միջակետ կդնենք եւ կասենք՝ լավագույն արդյունքը, երբ կխոսենք անկախ դատական համակարգի, ազատ մամուլի, ժողովրդավարության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության, լավագույն կառավարման, օրենքի իշխանության մասին, միջակետ կդնենք եւ կասենք՝ լավագույն արդյունքը։
Հույս ունեմ, որ ինչպես դուք եք այսօր վստահ քայլերով գնում դեպի լավագույն արդյունքը, մենք բոլորս՝ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, վստահ եւ ամուր քայլերով միասին գնում ենք դեպի լավագույն արդյունքը։
Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ք դուք, կեցցե՛նք մենք, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»։

01-09-2018





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO