Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ամենապայծառ հայերից մեկը

Հարգանքի տուրք՝ Վիլյամ Սարոյանի հիշատակին

Վիլյամ Սարոյանի շիրմաքարին թարմ ծաղիկներ են։ Մեծանուն գրողի ծննդյան 110—ամյակի առիթով երեկ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք մատուցելու էին եկել Հայաստանի գրողների միության անդամներ, գրադարանների աշխատակիցներ, արվեստի ու մշակույթի գործիչներ։
Համաշխարհային գրականության ականավոր գործիչը թեեւ իր կյանքի հիմնական մասն ապրեց ու ստեղծագործեց հայրենիքից հեռու, բայց հավատարիմ մնաց հարազատ ժողովրդի հոգեւոր մշակույթին ու ավանդույթներին։ 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ Սարոյանը տպագրում է իր առաջին ստեղծագործությունը։ Օտարալեզու ընթերցողների շրջանակում կարճ ժամանակահատվածում լայն ճանաչում է ստանում «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» պատմվածքների ժողովածուն, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանշական Սարոյանի համար որպես գրող։ Սարոյանը բուռն է, պոռթկուն եւ խելացի։ Նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային։ Նա միամիտ է ձեւանում, սակայն բնավ միամիտ չէ… Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսեւորումներով։ Նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։
Խոսելով Սարոյանի կյանքի եւ ստեղծագործական ժառանգության մասին՝ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շեշտեց՝ նա գրում էր անգլերեն, բայց հոգին հայկական էր. «Նրա ծնունդով Ամերիկայում ծնվեց ու բացահայտվեց նաեւ հայկական ոգին։ Սարոյանի գրվածքներն ամեն մի թելով հայկական են։ Նրա պատմությունները բանահյուսական գունագեղ երանգներով, մարդկային հոգու տեսանելի, խիստ շոշափելի արծարծումներով եւ հարաբերություններով ինձ պատկերանում են հայկական մի էպոսի շարունակություն։ Սարոյանի մտածողության մեջ կային ե՛ւ բանահյուսական, ե՛ւ ժամանակակից ոճական տարրեր։ 1930—ական թվականներին Ամերիկայում իր առաջին գրքով անմիջապես շահեց ընթերցողների համակրանքը։ Նրա պատմվածքներն ու պիեսները դարձան մեր գրականության շարժիչ ուժը։ Հատկապես 1960—ական թվականներին հայ գրականությունը մեծ շունչ ստացավ հենց սարոյանական ստեղծագործություններից»։
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանի խոսքերով՝ Վիլյամ Սարոյանը մեր գրականության հսկաներից մեկն է։ Ամենաընթերցվող գրքերի շարքում Սարոյանի ստեղծագործությունները նույնպես պատվավոր դիրքերում են։ «Նրա ստեղծագործությունները պահանջված են գրեթե բոլոր ժամանակներում։ Սարոյանն իր ստեղծագործություններում հաստատում է այն միտքը, որ մարդը, ինչպիսի հոգեվիճակում էլ լինի, չպետք է կորցնի մարդկային հատկանիշները։ Նա կարողացել է փոխկապակցել հայ ժողովրդի ու ամերիկյան հասարակության մշակութային առանձնահատկությունները։ Երբ մի առիթով հարցրել են, թե ինչու է մշտապես պահում բեղեր, պատասխանել է, թե միտումնավոր է անում, եւ խոսում է գոռալով, որ աշխարհն իմանա՝ հայի տեսակը այդ է։ Նա ուզում էր, որ մենք չփորձենք նմանվել այլ ազգերին, չկորցնենք մեր ազգային հատկանիշները»,—նշեց Ռուզաննա Բարսեղյանը՝ հավելելով, որ ամենաընթերցված ստեղծագործությունների շարքում առաջին տեղում է «Իմ անունը Արամ է» ժողովածուն։
Սարոյանի գրականությունը ե՛ւ նախնական է, ե՛ւ արդիական, ժամանակակից է իր բոլոր պահանջներով, խնդիրներով ու հարաբերություններով, նկատում է բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը. «Ժամանակակից արվեստի պատմության կերտմանը մասնակցում է սարոյանական ստեղծագործությունը՝ որպես հզոր ու սրբազան հումք։ Գրականությունը, որ ստեղծեց Սարոյանը, տարբերվում է։ Նա իր ուրույն ձեռագիրն ուներ։ Երբ Ֆելինիին հարցազրույցներից մեկի ժամանակ հարցնում են իր սիրելի գրողների անունները, Դանթեի հետ մեկտեղ հիշատակում է նաեւ Սարոյանին։ Մենք պետք է հաճախակի անդրադառնանք նրա ստեղծագործություններին։ Երբ մարդկությունն ընկնում է քաղաքակրթական ճգնաժամի մեջ, այդ ժամանակ պետք է օգտվի մարդասիրական իր պաշարից, որն է՝ արվեստը, մշակույթը, գրականությունը, եւ որի ամենապայծառագույն դեմքերից մեկն է Վիլյամ Սարոյանը»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

01-09-2018





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO