Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ավելի որակյալ կրթություն

Հանրապետության դպրոցները մեծ սպասումներով են սկսում ուսումնական տարին

Ուսումնական տարբեր հաստատություններում, դպրոցներում եւ բուհերում սեպտեմբերմեկյան եռուզեռ է։ Նոր ուսումնական տարում առավել արդյունավետ եւ որակյալ կրթություն ունենալու նպատակով ՀՀ ԿԳ նախարարությունում այժմ մի շարք ուղղություններով աշխատանքներ են տարվում։ Որակյալ կրթությունը առաջնահերթություն է նաեւ տնօրենների, ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների համար։
Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցում այս տարի գովասանագրեր կստանա գերազանց առաջադիմությամբ 10 աշակերտ։ Տնօրեն Ալվարդ Հայրապետյանը կրթական համակարգի բարեփոխումների հետ կապված «ՀՀ»—ի հետ զրույցում մասնավորապես նշեց առարկաների բեռնաթափման կարեւորության մասին։ Այն առարկաները, որոնք խորացված ուսուցման անհրաժեշտություն չունեն, կարծում է, որ պետք է վերանայվեն։ Այս տարի ավագ դպրոց են ընդունել 75 աշակերտի։ Թիվը, սակայն, վերջնական չէ. ընդունելությունը դեռ շարունակվում է։ Տնօրենի սպասելիքները մեծ են։ Շեշտում է՝ իրենց դպրոցում դռները բաց են բոլոր երեխաների համար։ Խոսելով ուսումնառության ընթացքում երեխաների կարգապահության եւ դասերի հանդեպ հետաքրքրության մասին՝ Հայրապետյանը նշեց, որ խնդիրներ առաջանում են հիմնականում այն աշակերտների շրջանում, ովքեր հաճախում են պարզապես դուրս չմնալու նպատակով։ «Երեխան պետք է ճիշտ մոտեցում տեսնի ուսուցման հանդեպ առաջին հերթին տանը։ Մեր ուսուցիչները հազար ու մի մեթոդ են կիրառում, որպեսզի դասընթացը դարձնեն առավել գրավիչ։ Շատ բան կախված է նաեւ դասավանդման մեթոդիկայից»,–ասաց նա։ Անկախ նրանից, թե օտար լեզուների ինչ մակարդակով են գալիս աշակերտները՝ դպրոցում անցնում են կրկնության շրջան, որը շատ հաճախ սկսվում է անգամ տառերից, նկատում է տնօրենը։ Նոր ուսումնական տարում երեխաներին հորդորում է ունենալ հստակ մոտեցում եւ լինել առավել պատասխանատու։
Երեւանի Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանին մտահոգում է արտերկրից ժամանած երեխաների՝ մեր երկրի կրթական համակարգին ինտեգրվելու հարցերը։ Խոսքը, մասնավորապես, երկու տարի ռուսական թեքումով դպրոցներում սովորած աշակերտների մասին է, ովքեր հայկական դպրոցներում նախատեսված ադապտացման շրջան չեն անցնում երրորդ դասարան փոխադրվելիս. «Օրինակ՝ Ռուսաստանում սովորած առաջին եւ երկրորդ դասարանների աշակերտները, որոնք այստեղ փոխադրվում են երրորդ դասարան, ըստ կարգի սովորում են հայերեն ուսուցման դասարաններում։ Սա մենք համարում ենք ոչ ճիշտ եւ հնացած պահանջ։ Երեխան երկու տարի ռուսական կրթություն ստանալուց հետո չի կարող անմիջապես սովորել հայերեն։ Սա լուրջ թերություն է։ Ես ունեցել եմ աշակերտներ, որոնք կրկին մեկնել են արտերկիր՝ հենց այս պատճառով։ Աշակերտների մի մասն էլ սպասում է նախարարի համապատասխան որոշմանը»։ Նա կոչով դիմեց տնօրեններին՝ նպաստավոր պայմաններ ստեղծել ներգաղթած երեխաների համար։ Անել ամենը, որպեսզի երեխան երջանիկ զգա իրեն նոր միջավայրում։ Ա. Սարյանին մտահոգում է նաեւ ուսումնական գործնթացի ճիշտ կազմակերպման հարցը։ Հուսով է, որ ամեն քայլ իսկապես միտված կլինի կրթության որակի բարելավմանը, բովանդակային փոփոխմանը։ Կարեւոր որոշում է համարում դպրոցների ապաքաղաքականացումը եւ հավատացած է, որ այս հայտարարությունը չի մնա միայն հայտարարության տեսքով. «Լավ կլինի, եթե խոսքը դառնա գործելակերպ, ինչը կօգնի կրթության ոլորտում շոշափելի հաջողությունների հասնելու»։
Ուսումնական ծրագրերի բեռնաթափման մասին խոսելիս՝ Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի տնօրեն Գարիկ Ներսիսյանը շեշտեց մասնավորապես շախմատը պարտադիր դարձնելու նորմը։ Ճիշտ է համարում ուսուցումն իրականացնել խմբակի ձեւով, ինչպես օրինակ՝ նկարչությունը, երգը, պարը։ Այս դպրոցում դասավանդում են օտար լեզուներից ռուսերեն, անգլերեն, 5—րդ դասարանում՝ չինարեն։ Գ. Ներսիսյանի կարծիքով՝ երեխաները շատ արագ օտար լեզուները սովորում են հատկապես տարրական դասարաններում։ Գտնում է, որ ուսուցման ծրագրերը որքան շատ լինեն, այնքան ավելի լավ, զուգահեռաբար նաեւ շեշտելով՝ «իհարկե՝ ոչ մայրենիի հաշվին»։ Ինչ վերաբերում է վերջին շրջանում հաճախ քննարկվող դպրոցական հագուստի միօրինակության խնդրին, Ստեփանյանը նկատում է. «Աշակերտը երբ գնում է դպրոց, պետք է իրեն զգա դպրոցական։ Այս առումով սեւ եւ սպիտակ համազգեստը ճիշտ է։ Դպրոցում սոցիալական շերտավորումներ չպետք է լինեն։ Նման իրավիճակ է ստեղծվում, երբ մեկի ծնողը ի վիճակի է թանկարժեք հագուստ գնելու, մյուսինը՝ ոչ։ Միանշանակ բոլորը պետք է միանման հագնվեն»։ Կրթական համակարգում Ստեփանյանը արդյունավետ քայլ է համարում նորագույն տեխնոլոգիաների ներմուծումը։ Ասում է, եթե նախկինում կավիճն ու գրատախտակը բավարար էին, քանի որ ալտերնատիվ տարբերակ չկար, հիմա գիտությունը առաջ է ընթացել, էլեկտրոնային գրատախտակներ կան, ինտերակտիվ դասեր են անցկացվում. «Դպրոցը պետք է ի վիճակի լինի երեխաներին ինքնուրույն ստեղծագործելու, ծրագրեր գրելու հնարավորություն տալ։ Այս իմաստով հրաշալի քայլ է ռոբոտաշինության ներմուծումը»։ Երեւանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը նոր կառավարությունից ակնկալում է լուրջ եւ հիմնավոր բարեփոխումներ։ Ժամանակի կորուստ է համարում դպրոցում դասերի ավարտից հետո երկար մնալը։ Գտնում է, որ դրույքաչափը 22 ժամից հարկավոր է դարձնել 18 ժամ. «Լավ կլինի բեռնաթափել ուսուցչի ծանրաբեռնվածությունը թեմատիկ ծրագրերից, գրավոր աշխատանքներից, միջոցառումներից, բաց դասերից։ Բարեփոխումներ ենք ակնկալում նաեւ դասագրքերում կատարվող փոփոխությունների մասով։ Դպրոցում թող չլինի պարտադիր համազգեստ, բայց հաճելի է տեսնել սովորողների պատշաճ ու չափավոր հագուկապը։ Եվ վերջում՝ աշխատավարձը թող լինի պատվաբեր, ֆիքսված եւ բարձր»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

01-09-2018





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO