Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.09.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Բովանդակային եւ կազմակերպչական փոփոխություններ

Առաջին անգամ սահմանվել է դասարաններում աշակերտների թվի առավելագույն շեմ

Ավագ եւ հիմնական դպրոցներում այս ուսումնական տարվան ընդառաջ իրականացվել եւ դեռ նախատեսվում են բովանդակային ու մի շարք այլ փոփոխություններ։ Առաջին անգամ սահմանվել է դասարաններում աշակերտների առավելագույն թիվ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք աստիճանաբար փոխելու են առարկայական ծրագրերը, պարտադիր առարկայացանկը։ «ՀՀ»—ն այս թեմայով զրուցել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ։
«Առաջին անգամ կառավարության որոշումով հաստատվել է դասարանների կազմավորման կարգը։ Սահմանվել են դասարաններում աշակերտների առավելագույն թիվը, միջին բեռնվածությունը եւ առհասարակ դասարանների կոմպլեկտավորման կարգը։ Սանիտարական նորմերի պահպանման դեպքում ավագ դպրոցների դասարաններում աշակերտների առավելագույն թիվը պետք է լինի 30։ Իսկ հիմնական դպրոցների համար առավելագույն շեմ է սահմանվել 35—ը։ Նվազագույն շեմ սահմանված չէ, քանի որ ունենք դպրոցներ, որտեղ աշակերտների թվաքանակը շատ քիչ է, եւ հատկապես սահմանամերձ շրջաններում կան բազամահամակարգ դասարաններ»,—ասաց նա։
Դիտարկմանը, որ մարզային որոշ ավագ դպրոցների աշակերտների թիվը շատ քիչ է, եւ սպասվո՞ւմ է արդյոք դրանց միավորում, նշեց՝ ո՛չ ավագ, ո՛չ էլ հիմնական դպրոցների միավորման հարց դեռ չի քննարկվել։ Փոխարենն իրականացվել եւ դեռ իրականացվում են մի շարք ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավում, հիմնանորոգում։ Դրանք շարունակաբար վերանորոգվում են։ Աշոտ Արշակյանը նշեց՝ այս տարի ունեցանք հիմնանորոգված ավագ դպրոցների բացում։
Հարցին՝ հիմնական դպրոցից հետո աշակերտերին ոչ թե միջին մասնագիտական կրթական հաստատություններ, այլ ավագ դպրոցներ ուղղելուն միտված ի՞նչ քայլեր են իրականացրել, նա նկատեց՝ ոչ բոլորն են նախընտրում քոլեջները. «Ավագ դպրոցներում բովանդակային առումով նախատեսում ենք փոփոխություն։ Պետք է վերանայվեն առարկաների ցանկը, պարտադիր առարկայացանկը։ Որոշ առարկաների ծրագրեր եւ չափորոշիչներ պետք է վերանայվեն եւ այլ տեսք ստանան»։
Նախարարության պաշտոնյան նշեց, որ ցանկություն ունեն փոփոխություններ կատարել առհասարակ բոլոր դպրոցների ուսումնական պլաններում։ Բայց քանի որ դա շատ աշխատատար գործընթաց է՝ դասագրքերի, ծրագրերի չափորոշիչների փոփոխութուն, ապա դրանք կիրականացվեն մյուս տարի։ Հիմա զուգահեռաբար աշխատանքային խմբեր ստեղծվել են։ Այս տարի սկսելու են աստիճանաբար փոփոխել առարկայական ծրագրերն ու չափորոշիչները։
Այս ուսումնական տարում փոխվել է նաեւ թե ավագ, թե հիմնական դպրոցների ուսուցիչների հավաստագրման կարգը։ «Քննություններն այսուհետ կանցկացվեն էլեկտրոնային տարբերակով։ Անհնարինության դեպքում միայն՝ գրավոր։ Եթե նախկինում գործող տնօրենները կարող էին վերապատրաստման արդյունքում ստանալ հավաստագիր, ապա ներկայումս բոլորը պետք է հանձնեն քննություններ»,– ասաց վարչության պետը։
Այս տարի առաջին անգամ հաստատվել է նաեւ հիմնական դպրոցների բազմահամակարգ դասարանների ձեւավորման կարգը։ Հստակ նշվել է, թե որ դասարանը որի հետ կարելի է համալրել։ Այս խնդիրն իհարկե ավագ դպրոցները չունեն։
Ավագ դպրոցների թիվը ներկայումս հանրապետությունում 99—ն է։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

01-09-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO