Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարն օգնում է 375,000 ռոհինջա փախստականների

Միջազգային երեք կազմակերպություններ ներկայացրել են, թե ինչպես է օգտագործվելու «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարը Մյանմայի Ռաքայն նահանգում ռոհինջա փախստականների կյանքում դրական փոփոխություն մտցնելու համար։
Այս ձեռնարկումից շահելու է 375,000 ռոհինջա փախստական։
Մյանմացի իրավաբան եւ մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը, որն իր ծավալած խաղաղ գործունեության պատճառով բազմիցս ենթարկվել է բանտարկության, մրցանակի կողմից ճանաչման է արժանացել այն նվիրումի համար, որով նա պայքարել է հանուն մյանմացի ռոհինջա ժողովրդի իրավահավասարության, կրթության եւ մարդու իրավունքների վերականգնման։
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը «Ավրորա» մրցանակի տրամադրած միջոցներն ուղղում է Բանգլադեշի Բալուքալի բնակավայրին մերձ վրանային ավանում շտապօգնության վիճակը բարելավելու համար։ Կազմակերպության տվյալներով՝ այս նախաձեռնությունից կշահի մոտ 250,000 ռոհինջա փախստական։
Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովը (ICMC) իրեն հասանելիք մասնաբաժինն ուղղում է երկու նախաձեռնությունների, որոնք աջակցում են Մալայզիայում՝ Կուալա Լումպուրում եւ շրջակա Կլանգ հովտում ապաստանած փախստականներին եւ վերականգնում Բանգլադեշի Կուտուպալոնգ ավանին կից ճամբարի ենթակառուցվածքները։ ICMC կազմակերպության տվյալներով՝ այս նախագծերից կշահի մոտ 20,000 մարդ։
«MERCY Մալայզիա» կազմակերպությունը Ռաքայն նահանգի առողջապահական ծառայության հետ համագործակցությամբ՝ «Ավրորա» մրցանակի հատկացրած միջոցների մասնաբաժինը կտրամադրի Մյանմայի Սիտվե քաղաքի ներքին տեղահանված անձանց ճամբարում եւ Չոկտան գյուղում ռոհինջա ժողովրդին առաջին բուժօգնությամբ եւ մայրական խնամքով ապահովելու գործին։ «MERCY Մալայզիայի» տվյալներով՝ այս նախաձեռնությունից կշահի մոտ 101,000 ռոհինջա։

04-09-2018





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO