Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԼՂՀ


Պարգեւների հանձնում՝ նախագահական նստավայրում

Պետությունը գնահատանքի է արժանացնում երախտավորներին

Հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ երկրի ղեկավարը պետական պարգեւներ հանձնելու նպատակով նախագահական նստավայր էր հրավիրել ՊԲ մի խումբ զինծառայողների, արցախյան ազատամարտի վետերանների, ինչպես նաեւ տնտեսության ամենատարբեր ոլորտներում աչքի ընկած աշխատողների, արվեստի եւ մշակույթի գործիչների, առողջապահության համակարգի աշխատողների, ովքեր իրենց ավանդն են բերել Արցախի պետականության կերտմանը, նրա շենացմանն ու զորացմանը։
Նախագահ Բակո Սահակյանը, ինչպես եւ ենթադրվում էր, պարգեւատրման առաքելությունը սկսեց դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող ու երկրի սահմաններն անառիկ պահող զինվորներից եւ սպաներից՝ նրանց հանձնելով «Մարտական ծառայության համար» մեդալներ։ Բարձր գնահատելով նրանց հայրենապաշտպան սուրբ գործը, նախագահը ընդգծեց. «Նման քաջարի ու նվիրյալ տղաների աչալուրջ ծառայության շնորհիվ է, որ երկրիը մնում է անվտանգ եւ անխոցելի, մարդիկ շարունակում են աշխատել ու ստեղծագործել, ամրապնդել ձեռք բերված արժեքները»։ Ազատամարտիկ Գեղամ Սահակյանը ստանալով պետական պարգեւը, իր ընկերների անունից շնորհակալություն հայտնեց «նման պատվի արժանացնելու համար» եւ հավաստիացրեց, թե պատրաստ է ցանկացած պահի վերստին հայտնվել առաջնագծում ու կատարել հրամանատարության առաջադրանքը։
Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների արժանացան երկրում աչքի ընկած մի խումբ պետական գործիչներ, մտավորականներ, բարերարներ, արտադրության կազմակերպիչներ, շինարարներ։ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով պարգեւատրվեց Արցախի զինանշանի հեղինակ, նկարիչ Լավրենտ Ղալայանը։ Հայրենիքին մատուցած ծառայության համար ԼՂՀ Գերագույն խորհրդի նախկին քարտուղար, վաղամեռիկ Վլադիկ Հակոբյանը (հետմահու) եւս արժանացավ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի (այն հանձնվեց նրա որդուն)։ Դահլիճը ջերմ ծափերով ողջունեց լիբանանահայ երաժիշտ, Շուշիի «Վարանդա» երգչախմբի ղեկավար եւ դիրիժոր Զաքար Քեշիշյանին, ում նախագահը շնորհել է հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Երկրի իշխանությունների անունից ջերմորեն շնորհավորելով պարգեւատրվածներին, Բակո Սահակյանը մասնավորապես ասաց. «Արցախի պետականաշինության ու զարգացման գործում, անշուշտ, անուրանալի է ձեր ներդրումը։ Արդեն 27 տարի է, ինչ կառուցում ենք ազատ ու անկախ, ժողովրդավարական երկիր, ամրապնդում նրա անվտանգությունն ու պաշտպանունակությունը, հետեւողականորեն նպաստում բնակչության կենսապայմանների բարելավմանը, ճանապարհ հարթում Արցախի լուսավոր ապագայի համար»,–ընդգծելով, թե ժամանակը ներկայացնում է նոր պահանջներ ու խնդիրներ, եւ պետությունը հետամուտ կլինի դրանց անվերապահ իրագործմանը։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

04-09-2018





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO