Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԼՂՀ


Տրվեց նոր ուսումնականի մեկնարկը

Շնորհավորանքների եւ մաղթանքների պակաս չի զգացվել

Սիրելի մանկավարժների հետ ուսումնական նոր տարին Արցախում մեծ ոգեւորությամբ են դիմավորել ինչպես ավագ դասարանների աշակերտները, այնպես էլ ծնողների, տատիկների եւ պապիկների ուղեկցությամբ առաջին անգամ դպրոց ոտք դրած փոքրիկները։ Ասել է թե՝ բոլորի համար խորհրդանշական է տոնը, որը, զուգադիպելով երկրի անկախության հռչակման տարեդարձի հետ, վերարժեւորվել, լայն իմաստ եւ բովանդակություն է ձեռք բերել, երիտասարդներին պարտավորեցնելով երբեք չշեղվել ավագ սերնդի նախընտրած ճանապարհից եւ վերջնական ավարտին հասցնել պայքարը։ Ու եթե նոր ուսումնականի սկիզբն ազդարարող զանգի ղողանջները հուզառատ պահեր են պարգեւում ամառային արձակուրդից վերադարձած աշակերտներին՝ արթնացնելով կարոտի ուրախ եւ թախծոտ հիշողություններ, ապա առաջին դասարանցիները ծնողների եւ դասվարների օգնությամբ փորձում են հաղթահարել դժվարությունները եւ ավելի համարձակ երեւալ, ճանաչել միմյանց եւ մտերմանալ, ընկերանալ... Նրանք անհամբերությամբ սպասում են, թե ուսուցիչները երբ են իրենց դասարան հրավիրելու։
Ինչպես տեղեկացրին ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունից, սեպտեմբերի 1—ին Արցախում շուրջ 2500 երեխաներ են հաճախել առաջին դասարան։ Միայն մայրաքաղաք Ստեփանակերտում նրանց թիվը 905—ի է հասնում։ Ընդ որում, նախորդ տարիների օրինակով, նոր ուսումնականում դպրոց ոտք դրած երեխաների ստվար «ջոկատը» նախընտրել է մայրաքաղաքի Խ. Աբովյանի անվան հիմնական կրթօջախը։ Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Եղիշե Չարենցի անվան հիմնական դպրոցը, ուր սեպտեմբերի 1—ին հաճախել է 145 առաջին դասարանցի։
Նոր ուսումնականի՝ Գիտելիքի եւ դպրության օրվա հետ կապված, բնականաբար, հանրապետության բոլոր կրթօջախներում կայացել են հանդիսավոր արարողություններ, եւ ինչպես ուսուցիչների ու ծնողների, այնպես էլ պետական այրերի կողմից մաղթանքների եւ շնորհավորանքների պակաս չի զգացվել։ Ամենուր առաջին զանգը ուղեկցվել է տոնական միջոցառումներով, երգ ու երաժշտությամբ, եզրափակվել ուրախ եւ զվարթ շուրջպարով։
Սեպտեմբերի 1—ին Ասկերանի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ մանկավարժներին հյուընկալվել էր Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, իսկ Ստեփանակերտի հ.7 հիմնական դպրոցում՝ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
Ասկերանի կրթօջախը, որը կրում է նախկին շրջանավարտ, արցախյան ազատամարտում հերոսաբար նահատակված հայորդի, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Էդմոն Հարությունյանի անունը, միշտ աչքի է ընկել սովորողների առաջադիմությամբ եւ հարուստ ավանդույթներով։ Եվ խորհրդարանի նախագահն առաջին զանգի առթիվ ջերմորեն շնորհավորել է ներկաներին, համոզմունք հայտնել, որ դպրոցի շեմին նոր ոտք դրած թոթովախոս երեխաներն իրենց ընդունակություններով եւ գիտելիքներով կգերազանցեն նախորդներին, նորանկախ երկրի համար պահանջված մասնագետներ կդառնան՝ լինի խրամատում, թե տնտեսության ամենատարբեր բնագավառներում։ «Ես վստահ եմ, որ տարիներ հետո նաեւ ձեր ջանքերի շնորհիվ, սիրելի աշակերտներ, այստեղ ունենալու ենք բարեկարգ ու վերափոխված ամրոց—քաղաք, որի բնակիչները երկրի համար ամենաճակատագրական պահին համախմբվել են թշնամու դեմ եւ անառիկ պահել նրա դարպասները,–ասաց Ա. Ղուլյանը։–Հարյուրավոր ասկերանցիներ արցախյան պատերազմի եւ ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ բազում սխրանքներ գործեցին եւ անմահացան։ Փառք ու պատիվ հայրենիքի համար նման հերոսներ ծնած եւ սնած մայրերին։ Այդ նաեւ նրանց անձնազոհ պայքարի արդյունքն է, որ այսօր ունենք ազատ եւ անկախ պետականություն, որի հռչակման հերթական տարեդարձը նշում ենք ազգովի»։
Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան դպրոցի աշակերտներին, այդ թվում՝ առաջին դասարանցիներին իր բարեմաղթանքի խոսքն էր բերել  պետնախարար Գ. Մարտիրոսյանը, ով ընդգծեց, թե կրթօջախի շրջանավարտներից շատերը ստանալով կայուն գիտելիքներ՝ հաջողությամբ ընդունվում են ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի եւ արտերկրի բարձրագույն, հեղինակավոր ուսումնական հաստատություններ ու մասնագիտական բարձր որակավորում ստանում։ «Խոստումնալից նման երիտասարդների համար պետությունը միշտ աջակից է լինելու եւ ձգտելու է վճռորոշ դեր խաղալ նախընտրած բնագավառում ընդունակությունների լիարժեք դրսեւորմանը»,– ասաց նա։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

04-09-2018





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO