Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՆԱԽԱԳԱՀ


Նոր Հայաստանի ստեղծագործ ուժը

Այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր եւ «Դասարան» կրթական կենտրոն

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել կրթահամալիրում, ծանոթացել հիմնական ենթակառուցվածքներին, ուսումնառության պայմաններին ու հնարավորություններին։
Կրթահամալիրի նախադպրոցական, տարրական, հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հանրապետության նախագահը զրուցել է սաների եւ ուսուցիչների, առանձին կրթական ծրագրերի մասնակից աշակերտների հետ։ Կրթահամալիրի տնօրենը նախագահին է ներկայացրել կատարված աշխատանքները, կրթական ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Կրթահամալիրի հիմնական մասնաշենքում շնորհավորելով սաներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է. «Ձեր դպրոցը փայլուն օրինակ է այն բանի, որ եթե ձեզնից յուրաքանչյուրն իսկապես հավատում է ինչ—որ բանի, եթե ձեզնից յուրաքանչյուրն ունի ծրագիր, տեսլական եւ պատրաստ է իր կյանքը, ժամանակը, եռանդը ներդնել այդ տեսլականն իրականություն դարձնելու համար, ապա մի օր այդ տեսլականն անպայման իրականություն կդառնա, մի օր ոչնչից կստեղծվի հսկայական դպրոց, մի օր, գուցե աշխարհի ամենափոքր նյութական եւ ֆիզիկական հնարավորություններով, կստանաք առավելագույնը»։
Նախագահը սաներին մաղթել է շարունակել այն լավ գործը, որը սկսել են դպրոցի հիմնադիրն ու նրա գործընկերները, եւ առաջնորդվել կրթահամալիրում ստացած արժեքներով։ «Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրի մեջ տեսնել նոր Հայաստանի ստեղծագործ ուժը, ուզում եմ, որ հանդես գաք որպես նոր հայրենքի պաշտպաններ։ Հայրենիքի շահերը պետք է պաշտպանել ամենուր՝ լինելով լավագույնն աշխարհում՝ լավագույն ֆիզիկոսները, բնապահպանները, առհասարակ, լավագույն մասնագետները։ Մեր այս փոքր, բայց թանկարժեք հայրենիքը դարձրեք աշխարհում լավագույն երկրներից մեկը»,–ընդգծել է նա։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից նախագահը մեկնել է «Դասարան» կրթական կենտրոն։ Կենտրոնի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը հանրապետության նախագահին ծանոթացրել է կազմակերպության կառուցվածքին եւ կատարած աշխատանքներին։
Արմեն Սարգսյանը զրուցել է արդիական կրթաձեւերին, ներառական կրթությանը եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող աշխատանքային սեմինարի մասնակից ուսուցիչների հետ, ովքեր ներկայացնում էին մայրաքաղաքի եւ մարզերի դպրոցները, ինչպես նաեւ ներկա է գտնվել աշակերտների համար անցկացվող «Առաջին բուժօգնություն» հատուկ դասին։
Այցի ավարտին հանրապետության նախագահին է ներկայացվել «Դասարան» կրթական ծրագիրը, մասնավորապես՝ «Դասարանի» կողմից մշակված E—stat առցանց վիճակագրական—վերլուծական գործիքը, որը հնարավորություն է տալիս ընդգրկուն կերպով դիտարկելու հանրակրթական համակարգի բոլոր շերտերն ու վերլուծելու դպրոցների արդյունավետությունը, աշակերտների կատարողականը, ինչպես նաեւ ժողովրդագրական տվյալների դինամիկան։

04-09-2018





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO