Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Կարեւորը ոչ թե գնահատականն է, այլ գիտելիքը

Սեպտեմբերի 1-ի առթիվ վարչապետն այցելել է Սեւանի թիվ 3 հիմնական դպրոց

Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1–ին այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին եւ ծնողներին Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1—ն է, այս փոքրիկները նոր Հայաստանի առաջին դասարանցիներն են, ու այսօր այս դպրոց է այցելում 111 առաջին դասարանցի։ Ի՞նչն է տարբերությունը, եւ ի՞նչը պետք է տարբերվի այս նոր իրավիճակում։ Կարծում եմ՝ ամենակարեւոր արձանագրումը հետեւյալն է, որ նոր Հայաստանում կարեւորը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը, այսինքն՝ ամեն աշակերտ, ամեն ծնող պետք է գնա ոչ թե գնահատականի հետեւից, այլ գիտելիքի։ Նոր Հայաստանում կարեւոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունների, ընդունակությունների զարգացումը։ Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջեւ պետք է ոչ թե ուղղակի խնդիր դնեն, որ երեխային ինչ—որ տվյալներ փոխանցեն, այլ պետք է երեխային պատրաստեն թռիչքի՝ բառի բուն իմաստով, որովհետեւ մենք բոլորս մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի, որովետեւ եկել են ժամանակներ, որ, այո, մենք պետք է կարողանանք թռչել։ Մենք պետք է կարողանանք հասնել շատ բարձր նպատակների եւ արդյունքների»։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1—ը խորհրդանշում է նոր էջ, որտեղ բոլորը պետք է ապրեն հաճույքով, ազատ եւ երջանիկ, եւ այդ նպատակին հասնելու համար ոչ միայն ծնողները, ուսուցիչները, քաղաքական իշխանությունը, այլեւ ողջ հանրությունը, պետությունը, կառավարությունը պետք է համախմբեն իրենց ուժերը։
Վարչապետ Փաշինյանը հաջողություն է մաղթել առաջին դասարանցիներին՝ թռիչքի պատրաստվելու առաջին օրվա կապակցությամբ եւ ընդհանրապես հայ ժողորդին թռիչքի պատրաստվելու այս նոր ժամանակաշրջանում. «Իսկապես սա նոր Հայաստան, նոր իրավիճակ է, եւ ես բոլորիդ աչքերի մեջ տեսնում եմ այդ նորության, հավատի, ապագայի նկատմամբ վստահության զգացողությունը։
Հավատացեք՝ ձեր աչքերից այդ զգացողությունը ոչ միայն չի պակասելու, այլեւ ամեն օրվա հետ ավելի ու ավելի հզորանալու է, որովհետեւ դուք մի ժողովուրդ եք, ով հաղթել է, ով այլեւս սրանից հետո երբեք չի պարտվելու եւ միշտ լինելու է հաղթողի դերում։ Ուրեմն՝ եկեք շնորհավորենք մեր հաղթական ժողովրդի հաղթական զավակներին, ովքեր այսօր նոր էջ են բացում նոր սեպտեմբերի 1—ով, նոր իրավիճակում, նոր երկրում՝ նոր ապագա կերտելուն ընդառաջ գնալով»։

04-09-2018





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO