Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Կայացած ու վստահելի համակարգ

Տոնական շքերթ նվիրված ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում երեկ տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, արտերկրից ժամանած հյուրեր, դիվանագետներ, միջազգային եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ, մաղթել հնարավորինս քիչ աշխատանք եւ հնարավորինս մեծ բարեկեցություն։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցները կարեւոր դերակատարում ունեն հասարակության կյանքում։ «Մեր քաղաքացիների համար շատ կարեւոր է իմանալ, որ կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող փրկարար ծառայություն, արտակարգ իրավիճակների համակարգ։ Հայաստանի Հանրապետությունում այս նոր ժամանակաշրջանում յուրաքանչյուր համազգեստավոր մարդու՝ ոստիկանի, զինվորականի, արտակարգ իրավիճակների աշխատողի, քաղաքացին պետք է վերաբերվի որպես հարազատի, որովհետեւ հենց հարազատներն են մեր իրականության մեջ առաջինն օգնության գալիս վտանգի, ճգնաժամի, արտակարգ իրավիճակների պահին։ Հույս ունեմ, որ մեր համատեղ գործունեության արդյունքում ձեր նկատմամբ հարազատի այդ զգացողությունը մեր քաղաքացիների շրջանում ավելի ու ավելի կմեծանա»,–նշել է վարչապետը։ Նրա խոսքով՝ ընդհանրապես համազգեստավոր ցանկացած ծառայություն պետք է զերծ մնա քաղաքական որեւէ գործունեության մեջ ներքաշվելուց։ «Որեւէ կերպ չի կարելի քաղաքական որեւէ գործունեության մեջ ներքաշվելով՝ վտանգել, ստվերել հարազատի այն զգացողությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ՀՀ զինվորական համազգեստ կրող ցանկացած անձի նկատմամբ»,–ասել է կառավարության ղեկավարը։
Վարչապետը նշել է, որ տեղյակ է արտակարգ իրավիճակների եւ ընդհանրապես պետական կառավարման համակարգում առկա բազմաթիվ խնդիրների մասին, ինչպիսին, օրինակ, ցածր աշխատավարձերի խնդիրն է. դրա պատճառը շատ դեպքերում ոչ արդյունավետ կառավարումն է եւ պետական միջոցների ոչ արդյունավետ տնօրինումը։ «Ո՞րն է գործողությունների հաջորդականությունը. մենք պետք է ոչ թե սկզբից լավ ապրենք եւ հետո միայն մտածենք մեր պետության, պետական միջոցների արդյունավետ կառավարման մասին, այլ հակառակը. սկզբից պետք է աշխատենք մեզնից յուրաքանչյուրի, մեր համակարգերի արդյունավետությունը, պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ, որից հետո միայն կարձանագրվի անխուսափելիորեն բոլորիս, նաեւ պետական կառավարման, արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցների, փրկարար ծառայողների բարեկեցության մակարդակը։ Պետք է համախմբենք մեր ուժերը, որովհետեւ հնարավոր չէ առանձին վերցրած ոլորտում, նախարարությունում ապահովել զարգացում։ Այդ զարգացումը պետք է լինի ամբողջական, համապարփակ եւ ապագային ուղղված»,–ասել է կառավարության ղեկավարը։
Վարչապետը հույս է հայտնել, որ ԱԻՆ աշխատակիցներն իրենց ծառայության անձնազոհ բնույթով սատար կկանգնեն այն բարեփոխումներին եւ կամքին, որն արտահայտել է ՀՀ քաղաքացին Հանրապետության հրապարակում։ «Այդ կամքը հետեւյալի մասին է. ՀՀ քաղաքացիները, հայությունը պետք է ապրեն ազատ, երջանիկ, զարգացած, հզոր եւ բարեկեցիկ Հայաստանում։ Յուրաքանչյուր ոք իր բաժին անելիքն ունի այս գործում՝ սկսած վարչապետից եւ ավարտած փրկարար ծառայության աշխատակցից։ Մենք ուս ուսի տված պետք է ոչ թե ապրելու հնար ստեղծենք իրար համար, այլ մեր երկիրը բարձրացնենք զարգացման, երջանկության, ազատության եւ օրինականության նոր մակարդակի»,–ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար։
Հրաչյա Ռոստոմյանը ողջույնի խոսքում նշել է, որ ՀՀ ԱԻՆ աշխատակիցների շնորհիվ Հայաստանը փրկարարական պարագաներ ու նյութական աջակցություն ներմուծող երկրից համակարգի շնորհիվ դարձել է նաեւ օգնություն, փրկարարություն, փորձ, գիտելիք ու հմտություն արտահանող երկիր։
«Մեր հրշեջ—փրկարարների փորձառության ու պրոֆեսիոնալիզմի, նրանց հոգատարության ու սրտացավության մասին վկայում են ոչ միայն միջազգային ամենապահանջկոտ փորձագետները, մի շարք երկրների երախտագետ ղեկավարները, այլեւ, որ մեզ համար կարեւոր է, մեր ժողովուրդը։
Հիրավի, ի դեմս ԱԻՆ համակարգի, բնակչությունը տեսնում է դժվարին պահին իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող եւ ընդլայնվող պետական մարդասիրական կառույց։ Այսօր մեր համակարգը դարձել է մեր պետության բարի, հոգատար, ժպտուն դեմքը, ժողովրդին մեկնած ջլապինդ, հուսալի, օգնական ձեռքը։
Սիրելի՛ գործընկերներ, ձեր շնորհիվ, ձեր պրոֆեսիոնալիզմի, անձնվիրության, մարդասիրության եւ խիզախության ու մարդկայնության շնորհիվ մեր ժողովուրդն այսօր ստացել է այն վստահությունը, որ ամենադժվար պահին մենք իր կողքին ենք լինելու»,–ասել է Ռոստոմյանը։
Այնուհետեւ կառավարության ղեկավարը հետեւել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին եւ ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին։ Շարահրապարակում շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցների եւ սարքավորումների հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը եւ կիրառման նպատակները։
Վարչապետը շրջել է նաեւ ԱԻ նախարարության տարածքով, ծանոթացել ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների՝ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Աղետների բժշկության կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, տեխնիկական ու ծրագրային հագեցվածությանը։

05-09-2018





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO