Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԱՅԼՔ...


Հավասար մրցակցային պայմաններ

Հայաստանում միասնական ուղեւորափոխադրման ցանցի ներդրման հաշվարկները վերջնական փուլում են

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերջնական փուլ է հասցրել Հայաստանում միասնական ուղեւորափոխադրման ցանցի ներդրման հաշվարկները։ Ցանցի ներդրմամբ նախատեսում են լուծել տրանսպորտի հետ կապված գրեթե բոլոր խնդիրները։ Նախարարությունը վերջին երեք ամիսներին նաեւ զգալի փոփոխություններ է կատարել «Հյուսիս—հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներում, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով՝ տաքսի ծառայություններ մատուցողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը երեկ հրավիրված ասուլիսում ամփոփեց պաշտոնավարման 100 օրը։
«Միասնական ուղեւորափոխադրման ցանցի ներդրման համար մենք պետք է իմանանք, թե ամենավերջին բնակավայրից մինչեւ մարզկենտրոն, մարզի մի քաղաքից մյուսը եւ մարզից Երեւան օրական քանի ուղեւորափոխադրում է իրականացվում, եւ քանի ուղեւոր է փոխադրվում։ Դա պետք է իմանանք՝ հասկանալու, թե ինչ տարողությամբ մեքենաներ են պետք յուրաքանչյուր մարզի համար, որպեսզի կարողանանք տեխնիկական առաջադրանքը տալ եւ արդյունքը հայտարարել։ Այսինքն՝ մրցույթին մասնակցող տնտեսավարողը պիտի հասկանա, որ պետք է ձեռք բերի համապատասխան մեքենաներ, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ՝ պահանջվող քանակով։ Մենք հիմա վերջնական հաշվարկների փուլում ենք»,—ասաց նախարար Հակոբյանը։
Ցանցը ներառելու է բոլոր բնակավայրերը՝ ներառյալ բոլոր կտրված գյուղերը։ Նախարարը նկատեց՝ տրանսպորտի բնագավառում շատ բացեր կան։ Ներկայումս ունենք միջմարզային ուղեւորափոխադրում իրականացնող 75 եւ 27 միջպետական տնտեսավարողներ. «Սակայն մենք որդեգրել ենք միասնական երթուղային ցանց ստեղծելու գաղափարը։ Դա բոլոր հարցերին լուծում կտա։ Մեկ օպերատորի առկայությունը, որը կսպասարկի ոչ միայն իրեն ձեռնտու երթուղիները, այլ ողջ մարզը՝ ներառյալ նախկինում չսպասարկվող բնակավայրերը, կլուծի խնդիրը»։
Անդրադառնալով «Հյուսիս—հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներին՝ Հակոբյանը նշեց՝ զգալի աշխատանք եւ փոփոխություններ են կատարել վերջին երեք ամիսներին։ Կատարել են փոփոխություններ ինժեներական կազմում, մշակել են շինարարական մի քանի նոր մեթոդներ, որոնք արդեն հաստատման փուլում են եւ կարագացնեն աշխատանքները։ Ուզում են հասնել այսօրվա կատարած աշխատանքի կրկնակիին։ Գրեթե ամբողջությամբ ավարտին են հասցվել հողերի օտարման եւ տարաբնակեցման աշխատանքները։ Նախարարի կարծիքով՝ «Հյուսիս—հարավ» մայրուղու ծրագիրը խոշորագույններից է։ Եվ 100 կմ/ժ արագություն ապահովող ճանապարհի կառուցումից չի կարելի հետ կանգնել։
Սակայն ճանապարհային միջանցքի կառուցումից հետո որոշ հատված լինելու է վճարովի։ Վճարի չափը չի գերազանցի ներկայիս ճանապարհով երթեւեկելու դեպքում ծախսված վառելիքի արժեքը։ «Ես հակված եմ, որ այդ ճանապարհը պետք է լինի վճարովի։ Վճարովի ճանապարհներ միայն Հայաստանում չեն, բազմաթիվ երկրներում եւս կան այդպիսիները։ Կոնկրետ այդ հատվածում ճանապարհի վճարովի լինելն արդարացված է։ Այն վճարովի է լինելու բոլորի՝ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ օտարերկրացիների համար»,—ասաց նախարարը։
Հակոբյանը չկարողացավ ճանապարհի կառուցման ավարտի վերջնաժամկետը նշել, քանի որ դա կախված է միջազգային ֆինանսավորման աղբյուրներից, աշխատանքի տեմպերից եւ պետության ֆինանսական հնարավորություններից։ Հնարավոր է, որ այդ ճանապարհն ավարտվի 5 տարում, հնարավոր է՝ 10—12 տարում։
Խոսելով ՏՏ ոլորտում արված աշխատանքների մասին՝ նախարար Հակոբյանն ասաց, որ ինովացիոն սկսնակ ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանում ստեղծվել է «Մուլտի գրուպ» վենչուրային հիմնադրամը՝ 1 մլն դոլար նախնական կապիտալով։ Նախարարությունը վերջին 3 ամսվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել նաեւ միջազգային կառույցների, հեղինակավոր կազմակերպությունների հետ՝ Հայաստանում ազգային վենչուրային ֆոնդ ստեղծելու նպատակով։
Անդրադառնալով առաջարկած օրենսդրական նախաձեռնություններին՝ Աշոտ Հակոբյանը նշեց՝ առաջինը վերաբերում է տաքսոմոտորային ծառայությունների բնագավառում որակի բարելավմանը եւ հիմնախնդիրների լուծմանը։ Փորձում են ստեղծել հավասար պայմաններ տաքսի ծառայություն մատուցող թե՛ անհատ ձեռներեցների, թե՛ կազմակերպությունների եւ թե՛ էլեկտրոնային տաքսի ծառայություններ մատուցողների համար։ Երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է գազաբալոնային համակարգով սնուցվող ավտոմեքենաներին։ «Դրանց տեղադրման, ճնշափորձարկման աշխատանքները կանոնակարգված չեն եղել, առ այսօր դուրս են մնացել որեւէ օրենսդրական կարգավորումից»,—ասաց Հակոբյանն ու հավելեց՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով տրանսպորտային միջոցների վերասարքավորման գործընթացը կանոնակարգելու նպատակով շահագրգիռ մարմիններին փաթեթ են ներկայացրել։
Խոսելով Լարսի անցակետում մեքենաների կուտակումներից՝ նախարարը վստահեցրեց, որ դրանում քաղաքական ենթատեքստ չկա։ Հերթում հայաստանցի վարորդները 25 տոկոսն են ընդամենը, մեծ մասը ռուսաստանցիներ են։ Նախարարը կուտակումների օրերին անձամբ է եղել Վրաստանում եւ իմացել, որ այնտեղ են նաեւ ՌԴ տրանսպորտի նախարարության, մաքսային եւ սահմանապահ մարմինների ներկայացուցիչները, որպեսզի կարողանան համատեղ ինժեներական լուծումներ գտնել Լարսի անցակետն ընդլայնելու համար։ Հերթերը վերաբերում են ոչ միայն հայաստանցի վարորդներին, այլեւ բոլորին։ Ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսաստանյան, վրացական կողմերի եւ շվեյցարական SGS ընկերության միջեւ, որպեսզի կազմակերպությունը կարողանա միջանկյալ այդ հատվածում կատարել մեր բեռնափոխադրումները։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

05-09-2018





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO