Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2020
ԱՇԽԱՐՀ


Վերջնական համաձայնությունը դեռ չի ուրվագծվում

Լիբանանում կառավարության ձեւավորման հարցը հայտնվել է փակուղում

Մայիսի 6-ին Լիբանանում 5 տարի ուշացումով տեղի ունեցան խոհրդարանական ընտրություններ։ Վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2009թ., ընտրությունների հետաձգումները պայմանավորում էին Սիրիայի ներքին բախումներով ու ընտրական օրենսգրքի բարեփոխումներով։
Հավելենք նաեւ, որ օրենքի համաձայն՝ 128 անդամ ունեցող խորհրդարանի 64 անդամը պետք է լինի քրիստոնյա, իսկ 64—ը՝ մահմեդական։ Քրիստոնյաների ներկայացուցիչներն իրենց հերթին խորհրդարան են ներկայանում հետեւյալ կազմով. մարոնականները՝ 34, ուղղափառները՝ 14, կաթոլիկները՝ 8, հայ առաքելականները՝ 5, հայ կաթոլիկները՝ 1, ավետարանչականները՝ 1, եւ մեկ ներկայացուցիչ էլ կրոնական այլ համայնքներից։ Իսկ մահմեդականներն ունեն հավասարապես 32—ական ներկայացուցիչ՝ շիաներն ու սունիները։ Բացի այդ, ըստ Սահմանադրության, երկրի նախագահը պետք է լինի մարոնական, վարչապետը՝ իսլամի սունի ուղղության ներկայացուցիչ, իսկ խորհրդարանի նախագահը՝ շիա։
Նորընտիր խորհրդարանը գործնականում աշխատանքները պետք է սկսեր մայիսի 21—ից, քանի որ նախորդ խորհրդարանը գործունեությունը ավարտել էր մայիսի 20—ին։ Այնուհետեւ երկրի նախագահը, նոր կառավարություն ձեւավորելու նպատակով, բանակցություններ է սկսել խորհրդարանի խմբակցությունների հետ, սակայն այդ գործընթացը բավական բարդ ու դժվար է ընթանում։ Հաշվի առնելով նորընտիր խորհրդարանի կազմը, «ՀՀ»—ն նշել էր, թե կառավարության ձեւավորումը բավական բարդ է լինելու, եւ իրականում էլ այդ հարցում քաղաքական ճգնաժամ առաջացավ, ինչը, կարելի է ասել, առ այսօր դեռեւս չի հաղթահարվել, թեեւ մայիսի 24—ին, ինչպես ենթադրվում էր, խորհրդարանը 111 ձայնով վարչապետ է վերընտրել Սաադ Հարիրիին։ Վերջինս, ավելի քան 3 ամիս բանակցելով քաղաքական տարբեր ուժերի հետ, ի վերջո սեպտեմբերի 3—ին նախագահ Միշել Աունին է ներկայացրել նոր կառավարության կազմը։
Ընտրություններին թեեւ 77 ցուցակ էր ներառված, բայց մրցապայքարը գլխավորապես ընթացել է 2005թ. ձեւավորված քաղաքական երկու հոսանքի՝ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորած Մարտի 14—ի եւ Մարտի 8—ի կոալիցիաների միջեւ։ Վերջինս ձեւավորվել է շիա «Հեզբոլահ» եւ «Ամալ» կուսակցությունների գլխավորությամբ, որին անդամակցում են նաեւ նախագահ Միշել Աունի գլխավորած մարոնականների Ազատ հայրենասիրական շարժումը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Իսկ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորած Մարտի 14—ի կոալիցիայի կազմի մեջ մտնում են նրա առաջնորդած «Ալ մոսթակբալ» կուսակցությունը, Սամիր Ջաաջաայի առաջնորդած մարոնական Լիբանանյան ուժեր կուսակցությունը, Վալիդ Ջոմբալատի գլխավորած Առաջադեմ սոցիալիստական կուսակցությունը եւ մի քանի այլ փոքր կուսակցություններ։
«Ալ մոսթակբալը» զգալիորեն զիջում է նախորդ խորհրդարանում ունեցած ձայներին, սակայն Լիբանանյան ուժեր կուսակցությունը 15 պատգամավորով նոր խորհրդարանում կրկնապատկել է ձայները։ Ավելացել են նաեւ Առաջադեմ սոցալիստական կուսակցության տեղերը։ Այսուհանդերձ, Արեւմուտքի եւ Սաուդյան Արաբիայի հովանավորությունը վայելող վարչապետ Հարիրիի գլխավորած կոալիցիան, կարելի է ասել, մայիսի 6—ի ընտրությունների արդյունքներով, խորհրդարանում 50 ձայն ունենալով հանդերձ, պարտություն է կրել Իրանի հովանավորությունը վայելող «Ամալի» եւ «Հեզբոլահի» գլխավորած կոալիցիայի նկատմամբ, որը խորհրդարանում 67 ներկայացուցիչ ունի։ Հանգամանք, որը եւս նշանակալից դեր ունի առաջացած ներքաղաքական ճգնաժամի հարցում։ Մանավանդ որ «Ամալին» ու «Հեզբոլահին» հաջողվել է իրենց օգտին գրանցել խորհրդարանում շիաներին հատկացված բոլոր 32 ձայները։
Մարտի 8—ի կոալիցիայի անդամ պարտված միակ կուսակցությունը թերեւս նախագահ Աունի Ազատ հայրենասիրական շարժումն է։ Բայց եւ այնպես, վերջինս դարձյալ մարոնական խոշորագույն խմբակցությունն է խորհրդարանում, ուստի պահպանել է նախագահի պաշտոնը։ Շիաների լուրջ հաջողություններն ընտրություններում ապահովեց «Ամալի» անդամ՝ նախորդ խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի վերընտրվելու հնարավորությունը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1992—ից ի վեր։
Ըստ լիբանանյան ԶԼՄ—ների, այդ թվում՝ «Ալ Ջումհուրիա» օրաթերթի, վարչապետի ներկայացրած կառավարության կազմը հետեւյալ պատկերն ունի. այն կազմված է 30 նախարարից, ընդ որում՝ 10—ը Ազատ հայրենասիրական շարժման անդամ է, 4—ը՝ Լիբանանյան ուժեր կուսակցության, 5—ը՝ «Ալ մոսթակբալ» կուսակցության, 3—ը՝ Առաջադեմ սոցալիստական կուսակցության, 3—ը՝ «Ամալ», 3—ն էլ «Հեզբոլահի» եւ 1—ը՝ մարոնական «Ալ Ալմարադա» կուսակցության։ Թեեւ Հարիրին հայտարարել է, որ կառավարության ներկայացրած կազմը լավագույն տարբերակն է, քանի որ դրանում պահպանվել է ուժերի հավասարակշռությունը, բայց հազիվ թե դրանով փակուղուց դուրս գա կառավարության ձեւավորման հարցը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ բանակցությունները շարունակվելու են, ինչը նշանակում է, որ վարչապետը եւս վստահ չէ, թե այդ հարցը միանգամից լուծվելու է։ Ավելին, «Ալջոմհուրիան», հենվելով իր բարձրաստիճան ու վստահելի աղբյուրին, շեշտել է, որ նոր կառավարության կազմի վերաբերյալ նախագիծը «մեռելածին» է եւ ընդամենը մի քանի րոպեի կյանք է ունեցել, այն ավարտվել է նախագահ Աունին հանձնելուց ու խորհրդակցությունն ավարտելուց հետո։ Քանի որ Աունը կառավարության ներկայացված կազմը «հուսահատեցնող» է համարել։
Այսուհանդերձ, լիբանանյան OTV հեռուստատեսությունը հայտնել է, որ թեեւ նախագահը լուրջ վերապահումներներ ունի ներկայացված կազմի առնչությամբ, սակայն կարելի է այն ընդունել որպես նախնական տարբերակ եւ բանակցություններ վարել դրա շուրջ։ Այսինքն՝ Լիբանանում կառավարության ձեւավորման հարցում 3 ամիս հետո Հարիրիի ներկայացրած կազմը լավագույն դեպքում կարող է այդ ուղղությամբ առաջին քայլը համարվել։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

05-09-2018





19-09-2020
Հայաստանի անկախության տոնին ընդառաջ
«Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության». ...


19-09-2020
Ինչ տվեցինք մե՛նք մեր անկախությանը
Հայաստանը բռնել է անկախացման ճանապարհը: Պապս էր այսպես ասում: ...


19-09-2020
Անկախությունը գերագույն արժեք է
30 տարի առաջ անկախությունը երազանք էր, այժմ՝ իրողություն
Հայաստանի ...


19-09-2020
Սեպտեմբերի 21՝ Անկախության օր
1. Հայոց պատմության մեծ ժամանակափուլերի շղթայի մեջ ինչո՞վ է ...


19-09-2020
«Շիրակի թեմը ծնվել է վայրագ պայմաններում»
«Թեմը փաստացի չի ստեղծվել, այլ ստեղծվել է ու մտել ...


19-09-2020
Մարդկային կյանքի իմաստը
Մարդկային կյանքը պարուրված է գաղտնիքով: Դարեր շարունակ գիտնականները, պատմաբաններն ...


19-09-2020
Մեդվեդեւա-Բաբասյանը վերադարձել է Թութբերիձեի թիմ
Եվգենյան ծանր տարավ ոչ այնքան ոսկե մեդալի պակասը, որքան ...



19-09-2020
Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

19-09-2020
Լիբիայի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել
Սարաջը հայտարարել է իշխանությունը նոր ...

19-09-2020
Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ...

19-09-2020
Արժանի ներդրում երկրի կայացման գործում
Հեռավոր 1991-ին մարզական ոլորտը, ինչպեսեւ ողջ երկիրը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO