Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Խախտումներն աննկատ չեն մնա

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրում է տարբեր ոլորտներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տարիներ շարունակ պետական միջոցներ են վատնվել։
Երեկ մամուլի ասուլիսում, ամփոփելով իր 100—օրյա աշխատանքային գործունեությունը, առաջին արդյունքները լրագրողներին է ներկայացրել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Նախ նա անդրադարձել է բուհական համակարգում հայտնաբերված բացթողումներին։
«Ամենաանմխիթար վիճակներից մեկն ագրարային համալսարանում է։ Բազմաթիվ են խախտումները գնումների ու աշխատավարձերի տեսքով։ Այս պահին խորացված ուսումնասիրություն է ընթանում ՀԱԱՀ—ում։ Տարիներ շարունակ պետական միջոցները վատնվել են։ Արդեն ունենք որոշակի արդյունքներ, բայց չեմ շտապի մանրամասնել։ Ուսումնասիրման ավարտից հետո դրանց մասին կտեղեկացնենք»,–ասել է Սանասարյանը։
ՀՀ ՊՎԾ պետի խոսքով՝ ուսումնասիրությունները շարունակվելու են նաեւ Երեւանի պետական համալսարանում։ Դրանք կանգ էին առել ուսումնական տարվա ավարտի պատճառով։
«ԵՊՀ—ում սկսեցինք ուսումնասիրությունները, բայց, քանի որ արձակուրդում էին համալսարանի աշխատակիցները, թողեցինք, որ հանգստանան, այլապես իրենց արձակուրդը պետք է անցկացնեին ԵՊՀ գլխավոր մասնաշենքում։ Այժմ վերադարձել են արձակուրդից, մենք բոլոր փաստաթղթերը վերցրել ենք, ուսումնասիրում ենք։ Դրանց կանդրադառնանք, երբ վերջացնենք Ագրարային համալսարանում մեր աշխատանքները»,–նշել է ՊՎԾ պետը։
Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ իրենք լինելու են բոլոր բուհերում։
Չարաշահումներ են հայտնաբերվել «Հայրենիք—սփյուռք» ՊՈԱԿ—ում, որի տնօրենը պատրաստակամություն է հայտնել պետբյուջե վերադարձնել 100 մլն դրամ։
ՊՎԾ պետի խոսքով՝ ֆինանսական խախտումները կապված են սփյուռքի նախարարության եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ։
«Ունենք դեպք, երբ սփյուռքի նախարարությունից հանձնարարվել է 75 մլն դրամ փոխանցել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, բայց ֆիլմերը նկարահանվել են «Հ 1»—ի միջոցներով։ Հանրայինը մեզ տվել է տեղեկանք, որ իր միջոցների հաշվին է այդ ֆիլմը նկարահանել։ Իրավապահները կպարզեն, թե այդ փողը ուր է գնացել»,–նշել է նա։
«Լուսանշան» ՊՈԱԿ—ը 2016—2018թթ. արած խախտումների համար պետբյուջե է վերադարձնելու նախնական հաշվարկներով շուրջ 210 մլն դրամ։
«Լուսանշան» ՊՈԱԿ—ը 2014—2015 եւ 2016—2018թ. ընթացքում երկու տնօրեն է ունեցել։ 2016—2018 թթ. բոլոր խախտումների համար պետբյուջե են վերադարձնելու 210 մլն դրամ։ 2014—15թթ. համար դեռեւս որեւէ նորություն չունենք»,–նշել է Սանասարյանը։
ՊՎԾ պետի խոսքով՝ իրենք ՊՈԱԿ—ում գործողություններն արագ են իրականացրել, որպեսզի հետքերը չվերանան։
Վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացրել նաեւ «Լուսանշան» ՊՈԱԿ—ի աշխատանքներն այժմ իրականացնող «Ուկրինվեստ» մասնավոր ընկերությունում. «5 փողոց ենք ընտրել, որոնցից 3—ում ոչինչ արված չէր, բայց ՃՈ աշխատակիցները չարված գործը որպես արված էին ստորագրել։ Այս բոլոր խախտումները վերականգնվել են։ Ինքներդ տեսնում եք, որ Երեւանի փողոցներն ավելի լավ են գծանշված, քան նախկինում։ Այս ամենը նաեւ մեր գործունեության արդյունքն է»։
Սանասարյանի խոսքով՝ կազմակերպությունում խախտումներ են կատարվել նաեւ թավշյա հեղափոխությունից հետո։

06-09-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO