Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Թումոն» կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում

Վարչապետը ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամների հետ քննարկել է Հայաստանում ՏՏ  հետագա զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամներ Բեկոր Փափազյանին, Ռեւ Լեբարեդեանին, Ալեքս Սերոբյանին եւ «Թումոյի» գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին՝ Հայաստանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը, ողջունելով հյուրերին, ընդհանրապես ոգեւորիչ է համարել թավշյա հեղափոխությունից հետո աշխարհասփյուռ հայության՝ Հայաստանի զարգացմանն իր գործուն նպաստը բերելու պատրաստակամությունը եւ ողջունել «Թումոյի» խորհրդի անդամների՝ մասնավորապես, ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցելու ցանկությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Թումոն» կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում՝ հաշվի առնելով նաեւ մեր երկիր այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական կրթության հայաստանյան մոդելով։ «Տպավորիչ եւ ողջունելի են «Թումոյի» այսօրվա ձեռքբերումները, բայց դա բավարար չէ. կա նոր հաջողություններ գրանցելու մեծ ներուժ, եւ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այդ գործընթացին»,–ասել է վարչապետը։
«Թումոյի» խորհրդի անդամները նշել են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեծապես ոգեւորել է սփյուռքահայությանը, եւ առկա է մեծ ցանկություն, շահագրգռվածություն եւ պատրաստակամություն՝ աջակցել հայրենիքին հաջողելու ժողովրդավարական բարեփոխումները, նոր թափ հաղորդելու տնտեսության զարգացմանը։ Նրանք ներկայացրել են խորհրդի մյուս անդամների՝ Ալեքս Սերոբյանի, Րաֆֆի Կրիկորյանի հետ համատեղ մշակված առաջարկությունները ՏՏ ոլորտի զարգացման եւ համագործակցության ուղղությունների վերաբերյալ, այն է՝ աջակցություն Հայաստանին ՏՏ ոլորտի ընկերությունների հետ (մասնավորապես, Սիլիկոնային հովտում) գործնական կապերի հաստատման գործում, ռազմավարական եւ գործառնական հարցերով խորհրդատվության տրամադրում, ներդրումների ներգրավման ուղղությամբ համատեղ աշխատանքի իրականացում, նորարարական թարմ գաղափարների մշակում, տարեկան աշխատանքային հանդիպման կազմակերպում՝ ռազմավարության շուրջ մտքերի փոխանակության եւ առաջընթացի վերլուծության համար։
Վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկայացված գաղափարները եւ առաջարկել ինստիտուցիոնալացնել դրանք՝ ձեւավորել ՏՏ ոլորտի աջակցության խորհուրդ։ «Կառավարության համար առաջնահերթություն է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը՝ հաշվի առնելով առկա մեծ ներուժը։ Պատրաստ ենք ակտիվ համագործակցել եւ կոնկրետ աշխատանք տանել այս բնագավառն առաջ մղելու ուղղությամբ, քանի որ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների շարունակական զարգացումը կնպաստի ընդհանրապես տնտեսական առաջընթացին, պետական կառավարման համակարգում եւ ընտրական գործընթացներում թվայնացման տեխնոլոգիաների արդյունավետ ներդրմանը, ինչպես նաեւ Հայաստանի անվտանգության բարձրացմանը»,–նշել է կառավարության ղեկավարը։
Հանդիպմանը քննարկվել են ստեղծվելիք խորհրդի գործունեության ուղղություններին, աշխատանքային ձեւաչափին, անդամների ներգրավմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր։ Վարչապետի առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համատեղ մշակել հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ, ինչպես նաեւ մշտական կապի մեջ լինելու նպատակով ձեւավորել առցանց շփման աշխատանքային հարթակ։

06-09-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO