Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2020
ՄԱՐԶԵՐ


Նուշի այգիներ կհիմնվեն Նոյեմբերյանում

Երեկ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Իսրայելի պատվիրակությանը՝ «VELVET HOLDING»—ի տնօրեն Արթուր Շատվորյանի ուղեկցությամբ։ Իսրայելցի գործարարները մարզպետի հետ քննարկել են նուշի այգիների հիմնման նախագիծը, որը նախատեսում են իրականացնել Նոյեմբերյանի տարածաշրջանում։ Նշվել է, որ նախագծի իրականացման վերահսկողությունը սահմանելու է իսրայելյան «BAR LEV NET GROUP» կազմակերպությունը, որի ղեկավար Ահարոն Գագուլաշվիլին էլ մանրամասն մարզպետին է ներկայացրել ծրագիրը։
«BAR LEV NET GROUP»—ը Հայաստանում եւ Վրաստանում ներկայացնում է խոշոր արտադրող կազմակերպությունների։ Դրանք են իսրայելական «NETAFIM»—ը, որն արտադրում եւ առաջարկում է կաթիլային ոռոգման եւ ջերմոցաշինության տեխնոլոգիաներ, եւ իսպանական «Agromillora Group»—ը, որը մասնագիտացված է նուշի եւ ձիթապտղի սուպերինտենսիվ տնկիների եւ այգիների ստեղծման գործում։ Կազմակերպությունները մատակարարում են տեխնոլոգիաներ եւ կոմպլեքս լուծումներ՝ սկսած նախագծումից, մոնտաժից, տեխնիկական եւ ագրոնոմիական աջակցությունից մինչեւ ստեղծված այգու կառավարումը։
Տեղեկացվել է, որ նուշը Եվրոպայում ընկույզների օգտագործման շուկայում երկրորդ տեղն է զբաղեցնում գետնանուշից հետո, ակտիվորեն օգտագործվում է արդյունաբերության եւ բժշկության մեջ։ Նաեւ տեղեկացվել է, որ առաջարկվող տնկիները պատվաստված են հատուկ նուշի համար նախատեսված հիմքի վրա, այն է՝ ուշ ծաղկում, ցրտադիմացկունություն, մեքենայացված ձեւավորում ու բերքահավաք։ Ապահովվում է բերքատվության բարձր մակարդակ։ Բերքը ստանում են առաջին տարվանից, սակայն լիարժեք բերքատվություն ապահովվում է չորրորդ տարվանից։ Լիարժեք բերքատվության հասած 1000 հա տարածք զբաղեցնող այգին կարող է ապահովել մինչեւ 2200 տոննա չմաքրված նուշ, որի 95 տոկոսը կարտահանվի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հիմնվող այգու կանխատեսվող տնտեսական ցուցանիշները, ռազմավարական ու սոցիալական ազդեցությունը։ Այն է՝ 1000 հա հողային ռեսուրսի ինտենսիվ օգտագործում, համապատասխան ոռոգման համակարգի արդիականացում եւ որ ամենակարեւորն է՝ 1000 հա նուշի այգին կապահովի մինչեւ 1000 աշխատատեղ։

Սոֆյա ՎԵՐԱՆՅԱՆ

06-09-2018





19-09-2020
Հայաստանի անկախության տոնին ընդառաջ
«Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության». ...


19-09-2020
Ինչ տվեցինք մե՛նք մեր անկախությանը
Հայաստանը բռնել է անկախացման ճանապարհը: Պապս էր այսպես ասում: ...


19-09-2020
Անկախությունը գերագույն արժեք է
30 տարի առաջ անկախությունը երազանք էր, այժմ՝ իրողություն
Հայաստանի ...


19-09-2020
Սեպտեմբերի 21՝ Անկախության օր
1. Հայոց պատմության մեծ ժամանակափուլերի շղթայի մեջ ինչո՞վ է ...


19-09-2020
«Շիրակի թեմը ծնվել է վայրագ պայմաններում»
«Թեմը փաստացի չի ստեղծվել, այլ ստեղծվել է ու մտել ...


19-09-2020
Մարդկային կյանքի իմաստը
Մարդկային կյանքը պարուրված է գաղտնիքով: Դարեր շարունակ գիտնականները, պատմաբաններն ...


19-09-2020
Մեդվեդեւա-Բաբասյանը վերադարձել է Թութբերիձեի թիմ
Եվգենյան ծանր տարավ ոչ այնքան ոսկե մեդալի պակասը, որքան ...



19-09-2020
Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

19-09-2020
Լիբիայի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել
Սարաջը հայտարարել է իշխանությունը նոր ...

19-09-2020
Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ...

19-09-2020
Արժանի ներդրում երկրի կայացման գործում
Հեռավոր 1991-ին մարզական ոլորտը, ինչպեսեւ ողջ երկիրը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO