Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Սեւան. մեր չքնաղ ու տխուր արտացոլանքը

Բնությունից միակողմանի պահանջը լավ բանի չի հանգեցնի

Մեր Սեւանը տարածաշրջանում քաղցրահամ ջրի միակ ռազմավարական աղբյուրն է։ Բոլոր մյուս լճերը, որ Իրանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի տարածքում են, աղի են։ Միայն այս փաստը բավարար է, որ Սեւանի իրական ռազմավարական նշանակությունը կարեւորենք։
Իսկ ի՞նչ ենք անում մենք մեր այս ռազմավարական պաշարի հետ։
2018թ. սեպտեմբերի 3—ի դրությամբ լճից արդեն 178.3 մլն խմ ջուր բաց ենք թողել (տվյալը ԱԻՆ հիդրոմետ ծառայությանն է)։ 40 մլն խմ հավելյալ ջուր էլ դեռ պետք է վերցնենք։ Եթե վերջին տասնամյակի պաշտոնական տվյալներն ի մի բերեմ, ապա արդեն 5—րդ անգամ ենք հավելյալ ջրառ անում. 2008, 2012, 2014թթ., նախորդ եւ այս տարի։ Միշտ իբրեւ պատճառ է նշվել Արարատյան դաշտի հողերի ոռոգումը։ Թեեւ 2017թ. ջրային կոմիտեն չի թաքցրել, որ հավելյալ ջրառը նաեւ Սեւան—Հրազդան կասկադի կողմից հավելյալ էլէներգիայի արտադրության համար է անհրաժեշտ։
Մեր ռազմավարական պաշարի հանդեպ վերաբերմունքի մեկ այլ պատկեր էլ նկարագրեմ։
Լճի ավազանի տասնյակ բնակավայրերի կոմունալ—կենցաղային կեղտաջրերն անարգել հոսում են դեպի լիճ։ Եվ այս տասնյակ բնակավայրերից Գավառը, Մարտունին ու Վարդենիսն ունեն կեղտաջրերի մաքրման կայան։ Այն էլ՝ մեխանիկական կայան եւ ոչ կենսաբանական։ Բնակավայրերից բացի՝ մաքրման համակարգեր չունեն լճամերձ տարածքի տուրիստական օբյեկտները։
Սրանից զատ՝ այս բնակավայրերում կենցաղային թափոնների արտանետումն անկառավարելի է, հաճախ կենտրոնացված աղբավայրեր էլ չկան։ Ու քանի որ մենք մեր փոքր տան՝ բնակավայրի աղբը հանում ու լցնում ենք մեր մեծ տան՝ մեր երկրի որ անկյունում պատահի՝ ձորակներում, գետաբերաններին, առուների հուների մեջ, արդեն կարելի է պատկերացնել, թե լիճ մտնող ջրերն ինչ են իրենց հետ տանում։ Տեղումներից առաջացող հոսքաջրերի միջոցով էլ աղբի մնացորդները ափամերձ տարածքներից լիճն են մտնում։
Ուղիղ եւ ուղղակի արտանետումներ. եվ դրանց հեղինակները «գիտակից» մարդիկ են... Իսկ մարդկանցից զատ կան անգիտակից չորքոտանի արարածներ՝ խոշոր եղջերավոր անասունները, որ Սեւանն աղտոտում են՝ առանց այդ մասին իմանալու։ Լճի ափամերձ բնակավայրերի գյուղացիները իրենց տավարն անտառում արածացնում, հետո լիճ են իջեցնում ջրելու։ Տավարը ջուր խմելուց հետո երկար է այստեղ մնում՝ երբեմն 4—5 ժամ։ Խմում—թրքում, ավազին նստում հանգստանում է։ Նախրապանն էլ հաստատ կովերի հետեւից դույլը պահած չի վազի, ինչ է թե լճի մեջ չթրքեն։ Հա, թրիքը կեղտ չէ, հետո աթար ու գոմաղբ է դառնում, թոնիր ու պարտեզ մտնում, մեզ հաց ու բարիք տալիս, բայց թրիքի մեջ տարբեր ճիճուների ձվեր կարող են լինել, որոնք ջուրն ընկնելով՝ կարող են թափանցել մարդու օրգանիզմ։ Թե բախտներս բերեց, կովերը ոչ թե ջրում, այլ ավազին թրքեցին, ճիճուներից կպրծնենք։ Բայց չորացած թրիքը, որ ափով մեկ շաղ տված է հատկապես այն վայրերում, որտեղ լողափեր չեն, ջուրը մտնելով իր հետ տանում է զանազան նյութեր. 1 կգ հաշվարկով 3.5 գ ազոտ, 2.9 գ կալցիում (օքսիդ), 3 գ ֆոսֆոր (օքսիդ), 1.4 գ կալիում։ Եվ այսպես տարիներով է։ Իսկ թե ինչի է բերում ազոտի ու ֆոսֆորի ավելցուկը, մեկ անգամ չէ, որ ասվել է։ Դա արագացնելու է էֆտրոֆացումը՝ ծաղկումը, ճահճացումը։
Մի խոսքով՝ Սեւանի հանդեպ մեր վերաբերմունքը բնորոշող ամենամեղմ բառը, որ այս պահին գլխումս է, կեղեքումն է։ Սեւանից տարիներ շարունակ խլում ենք, պոկում, մեջը հազար ու մի կեղտ լցնում ու պահանջում, ու պահանջում՝ հաց ու ջուր, վայելք ու հանգիստ։ Փոխարենը ջուր է ուզում՝ չմեռնելու ու դեռ մի բան էլ ինքնամաքրվելու, ոտքի կանգնելու համար, դա էլ չենք տալիս…
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

07-09-2018





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO