Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Այսօրվա մանուկները մեր վաղվա անվտանգության երաշխավորներն են

Հանրապետությունում ժողովրդագրական պատկերը բարելավելու գործընթացի սկիզբը տրված է

Հայաստանում հաստատված նոր իրողությունները չեն կարող շրջանցել այնպիսի կարեւորագույն խնդիրը, որն է ժողովրդագրական անմխիթար վիճակը։ Տարիներ շարունակ մեր հայրենակիցների հեռանալը երկրից, վաղվա օրվա հանդեպ վստահության պակասը, կրթասոցիալական երաշխիքների անբավարար լինելը եւ այլ հանգամանքներ իրենց բացասական դրոշմն են թողել հասարակական գիտակցության վրա։ Բնականաբար, դա էականորեն ազդել է երկրի ժողովրդագրական պատկերի վրա։ Եթե նախկինում սակավանդամ ընտանիքներով առանձնանում էին մայրաքաղաքն ու մեծ քաղաքները, ապա հիմա նույնիսկ գյուղական բնակավայրերում ընտանիքներից շատերը բավարարվում են մեկ—երկու երեխայով։ Արդյունքում մենք վերածվել ենք ծերացող հասարակության, որը չի կարող կենսունակ լինել մեր ունեցած ահռելի ծավալով խնդիրների լուծման գործում։
Այստեղ անհրաժեշտ է պետության հրատապ միջամտությունը։ Բարեբախտաբար, այս գիտակցությունն արդեն սկսել է տիրապետող դառնալ, եւ քայլեր են ձեռնարկվում՝ ուղղված ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Առաջին քայլերից մեկը 2—րդ երեխան ունենալ պատրաստվող ծնողների համար գործող 50 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ միանվագ նպաստի չափ սահմանելու նախաձեռնությունն է։ Այն քննարկվեց երեկ, կառավարության նիստում եւ վարչապետի հանձնարարությամբ հաջորդ շաբաթվա նիստում կներկայացվի հաստատման՝ լրամշակված տեսքով։ Պահանջվող գումարները կհաշվարկվեն հաջորդ տարվա բյուջեում։
Անշուշտ, նախատեսվող գումարները դեռեւս չի կարելի համարել բավարար, սակայն այն, որ գործադիրը տալիս է ծնելիությունը խթանելու գործընթացի մեկնարկը, հուսադրում է, որ խնդիրը լուծումների դաշտում է։

07-09-2018





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO