Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ծնելիությունը խթանելու նոր քայլ

Նախատեսվում է ավելացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության երեկվա նիստում քննարկվել է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը, որն ուղղված է ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, որոնք պատրաստվում են ունենալ 2–րդ երեխան։ Համաձայն գործող կարգի՝ առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ, հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն 500 հազար դրամ։ Այսինքն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակումն սկսվում է երրորդ երեխայից սկսած։ Փոփոխություններով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաեւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում։ Արդյունքում՝ 2018թ. հոկտեմբերի 1–ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ՝ գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014–2016թթ. երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխայի թիվը հետեւյալն է՝ 16 051, 15 850, 15 032։ 2018թ. 2–րդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը կանխատեսվել է 7500։ Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018թ. հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 մլն դրամ, իսկ 2019թ. եւ հետագա տարիների համար՝ տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամ։ Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018թ. համար կիրականացվեն ՀՀ 2018թ. պետբյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում։
Արծարծված հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ, առաջարկություններ, մասնավորապես՝ զույգ երեխայի դեպքում կրկնապատկել ծննդյան միանվագ նպաստի չափը։ Վարչապետի առաջարկով որոշման ընդունումը հետաձգվել է՝ հաջորդ նիստին հնչեցրած առաջարկություններով լրամշակված տարբերակ ներկայացնելու համար։ Կառավարության ղեկավարը, ընդգծելով թեմայի կարեւորությունը, հույս է հայտնել, որ ծննդօգնության, ծնելիության խթանման համար նախատեսված գումարները հաջորդ տարի չեն բավականացնի, եւ անհրաժեշտություն կլինի տարվա կեսին այդ գումարներն ավելացնել։ «Սա շատ կարեւոր թեմա է, եւ մեզ հարկավոր է ծնելիության բում»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Օրինագծի ընդունումը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես՝ փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ըստ հիմնավորման՝ օրենքի նախագիծը մշակվել է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունն ապահովելու եւ դրա արդյունքում նաեւ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցիչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացն ապահովելու նպատակով։ Մասնավորապես, սահմանվում է, որ դուստր եւ կախյալ ընկերություններն իրավունք չունեն գնելու հիմնական ընկերության թողարկած բաժնետոմսերը, բաժնետերերի ընդհանուր ժողովում արտոնյալ բաժնետոմսերով նախատեսված իրավունքների սահմանափակմանը վերաբերող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել այդ բաժնետոմսերի սեփականատերերը։ Ընդ որում, իրավունքների սահմանափակման վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ այդ որոշմանը կողմ են քվեարկել նման արտոնյալ բաժնետոմսերի 3/4–ի սեփականատերերը, ներդրվում է բաժնետիրական համաձայնագրի գաղափարը։
Հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաեւ կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը։ Պրակտիկայում առկա խնդիրների կարգավորման, իրավիճակի բարելավման նպատակով ՀՀ քրեական օրենսգրքի 177–րդ հոդվածի առնչությամբ առաջարկվում է հետեւյալ հայեցակարգը՝ հոդվածի 1–ին մասը ձեւակերպել այնպես, որ «զգալի չափը» լինի ոչ թե գողության հասկացության, այլ միայն գողության հասարակ հանցակազմի պարտադիր տարր։ Հիմք ընդունելով գողության՝ բնակարան ապօրինի մուտք գործելով եւ կազմակերպված խմբի կողմից ծանրացնող հանգամանքների հանրային բարձր վտանգավորությունը՝ այսուհետ արարքը դրանցով որակելու դեպքում «զգալի չափը» առհասարակ որոշիչ նշանակություն չի ունենա։ Որպես գողության ծանրացնող հանգամանք ավելացվել են այն դեպքերը, երբ գողությունը կատարվել է անձի կողմից կրվող հագուստից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից։ Նման լուծման պայմաններում գրպանահատությունը կդիտարկվի որպես հանրային մեղադրանքի գործ, ինչպես նաեւ դրա վրա չի տարածվի «զգալի չափով» կատարված լինելու պայմանը։
Գործադիրի հավանությանն է արժանացել նաեւ «Պետություն–մասնավոր գործընկերության մասին», «ՀՀ հողային» օրենսգրքում եւ հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետություն–մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծում, որը կապահովի ՊՄԳ ծրագրերի կառավարումն ապահովող օրենսդրական եւ ինստիտուցիոնալ շրջանակի կայացումը։ Օրինագծի նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի եւ հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական եւ սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։ ՊՄԳ կիրառումը լավ հնարավորություն է նպաստելու երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական եւ ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն–մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը։ Առաջարկվող իրավական ակտով կկարգավորվեն պետություն–մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը եւ կիրառելի սկզբունքները։ Օրինագծերի փաթեթի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որոշ դրույթների վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ։ Ամփոփելով հարցի քննարկումը՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է լրամշակել օրենքների նախագծերը՝ բարձրացված հարցերին հնարավորինս ճշգրիտ ձեւակերպում տալու համար։
Հավանություն է տրվել նաեւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է։

Կստեղծվի 112 նոր աշխատատեղ

Կառավարության որոշմամբ «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ–ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից։ Ընկերությունը նախատեսում է զբաղվել կոմպոզիտային գազաբալոնների արտադրությամբ՝ կատարելով ընդհանուր շուրջ 11,1 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում։ Արդյունքում 3 տարվա ընթացքում կստեղծվի 112 նոր աշխատատեղ՝ 160 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

07-09-2018





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO