Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՊՆ


Մեկնարկում է «Շանթ 2018»—ը

Հայաստանում սեպտեմբերի 11—14—ն անցկացվելիք «Շանթ 2018» զորավարժություններին կմասնակցեն պետական բոլոր կառույցները։ «Արմենպրեսի» մամուլի սրահում երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ինչպես 3 տարի առաջ, վաղվանից կունենանք ՀՀ ամբողջ տարածքն ընդգրկող եւ գրեթե բոլոր պետական կառույցների ինչ—որ գործառույթներ ենթադրող հրամանատարաշտաբային զորավարժություն։ Կփորձարկենք մեր բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում»,–ասաց Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զորավարժությունը երկիրը կպատրաստի տարբեր իրավիճակների։
«Զորավարժության սցենարով, ինչպես եւ անակնկալ քայլերով կստուգենք մեր մարտունակությունը, թե ինչպես ենք արձագանքում իրավիճակի սրմանը, ռիսկերին, զարգացումներին, որոնք չեն լինի միայն հակառակորդի կողմից սահմանին ագրեսիայի տեսքով։ Կլինեն նաեւ բնածին եւ տեխնածին որոշ աղետների խաղարկային իրավիճակներ։ Զորքերի մասսայական կրակային փուլով զորավարժություն չի լինելու, պետական մարմիններն իրականացնելու են իրենց գործառույթները»,–նշեց նա։
«Շանթ 2018»—ի անցկացման հիմնական նպատակը, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, պետական կառավարման մարմինների ողջ համակարգի՝ նոր Սահմանադրության վերապահած լիազորությունների շրջանակում ունակություններն ստուգելն է։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը նշում է, որ «Շանթ 2018»—ում կլինեն դրվագներ, որոնց մասին հասարակությունը չի տեղեկանա, իսկ հրապարակման ենթակա տեղեկությունների տարածման հարցում կօգնի տեղեկատվական միասնական կենտրոնը։
«Զորավարժության բաղկացուցիչ մասերից մեկը տեղեկատվական միասնական կենտրոնի ստեղծումն է, որտեղից շատ բաներ հնարավոր կլինի իմանալ, բայց դա չի նշանակում, որ ուժային կառույցներում հընթացս առաջացող խնդիրները բոլորը կլուսաբանվեն։ Տարօրինակ կլիներ, եթե դրանք լուսաբանվեին»,–ասաց Հովհաննիսյանը։
Զորավարժությունները կտեւեն 3 օր եւ կանցկացվեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

11-09-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO