Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.09.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ»

ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հետ

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8–ին Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հետ։
Մինչ համագործակցության շուրջ քննարկումն սկսելը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներին. «Ռուսաստանի նախագահի հետ միասին արձանագրել ենք, որ հայ—ռուսական հարաբերություններում չկա որեւէ խնդիր, եւ բոլոր հարցերի շուրջ կա ըմբռնում։ Ի թիվս մի շարք այլ ոլորտների, քննարկել ենք նաեւ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Սա լավ ազդակ է ձեզ համար եւս՝ Հայաստանի տնտեսությունում նոր ներդրումներ անելու եւ տարբեր ոլորտներում ծրագրեր նախաձեռնելու համար»։
Հանդիպման մասնակից գործարարների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության զարգացման վերաբերյալ կառավարության տեսլականը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարվող քայլերը, ներդրումների պաշտպանության եւ խրախուսման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հարկային օրենսդրության, պետական կառավարման համակարգի բարեփոխումները։
ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունների շարքում կառավարության ղեկավարը նշել է թեթեւ արդյունաբերության, ադամանդագործության, ոսկերչության, զբոսաշրջության, ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտները, իսկ թիվ մեկ գերակայությունը բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է։ «Մենք պետք է աշխատենք Հայաստանն ագրարային երկրից տեխնոլոգիականի վերածելու ուղղությամբ, քանի որ դա բխում է մեր անվտանգությունից»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ներդրումների երաշխիքներին՝ Հայաստանի վարչապետը նշել է, որ թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ. «Ամենակարեւոր արձանագրումը հետեւյալն է՝ որեւէ բիզնես գործունեություն պետք է իրականացվի օրինականության շրջանակում։ Մենք պետք է ստեղծենք համագործակցության մթնոլորտ եւ միասին զարգացնենք մեր հայրենիքը»։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկումներ է անցկացնում ներդրումների պաշտպանության նոր մեխանիզմների, ինչպես նաեւ «ներդրումային մեկ պատուհանի» ներդրման շուրջ՝ նպատակ ունենալով դյուրացնել գործարարների շփումը պետական կառավարման համակարգի տարբեր օղակների հետ եւ բարձրացնել պետություն—բիզնես երկխոսության մակարդակը։ Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության բարեփոխումներին, վարչապետի խոսքով՝ գործադիրը նախաձեռնել է լուրջ փոփոխություններ՝ նպատակ ունենալով հնարավորինս պարզեցնել հարկման համակարգը եւ բարելավել գործարար միջավայրը։
Ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է նաեւ Հայաստան—սփյուռք կապերի վերաիմաստավորման հարցը։ «Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ»,–ընդգծել է վարչապետը՝ նշելով, որ կառավարության նպատակն է՝ միջավայր եւ պայմաններ ստեղծել, որպեսզի արտերկրում բնակվող մեր հայրենակիցները Հայաստանում ներդրում կատարեն՝ նոր աշխատատեղեր ստեղծելու, իրենց բիզնես շահերը հաշվի առնելու եւ շահույթ ունենալու տրամաբանությունից ելնելով։
Որոշ գործարարների կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաեւ կոնկրետ ներդրումային ծրագրերի առաջարկներ։ Կառավարության ղեկավարը հորդորել է դրանք տրամադրել ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատուներին եւ համապատասխան նախարարություններին՝ հետագա ընթացքը քննարկելու համար։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի ներքաղաքական հարցերի եւ զարգացումների, Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ։

11-09-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO