Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Փորձություն պետական կառավարման մարմինների համար

Մեկնարկել է «Շանթ 2018» հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժությունը

Երեկ հանրապետությունում մեկնարկել է «Շանթ 2018» հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժությունը, որը ղեկավարում է ՀՀ վարչապետը, իսկ ԳՇ պետը վարչապետի աշխատակազմի ղեկավարն է։
«Շանթ–2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրել է ՀՀ անվտանգության խորհրդի պայմանական նիստ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ներկայացրել է, ըստ զորավարժությունների սցենարի, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը, այնուհետեւ լսել անվտանգության խորհրդի անդամների պայմանական զեկույցներն ու առաջարկությունները։ Նիկոլ Փաշինյանը, զորավարժությունների սցենարով պայմանավորված, մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին։
Վարչապետն ընդգծել է «Շանթ–2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման կարեւորությունը՝ խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի անցման իրավիճակում ՀՀ պետական մարմինների պատրաստվածության աստիճանը փորձարկելու, օպերատիվ եւ համակարգված աշխատելու համատեքստում։
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶԼՄ ներկայացուցիչներին են ներկայացվել զորավարժության սցենարով նախատեսված գործողությունները։
Պայմանականորեն փոխվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, սահմանին դրությունը սրվել է, կան կորուստներ։ Նախարարությունները գործում են արտակարգ ռեժիմով, քանի որ պայմանականորեն համարվում է, որ կան նաեւ տեխնածին ու բնական աղետներ, ինչպես նաեւ փախստականների ներհոսքի վտանգ։ Առկա է պայմանական սպառնալիք, որ փախստականների հետ Հայաստան կարող են ներթափանցել նաեւ ահաբեկիչներ։
Զորավարժության սցենարում ներառված էին նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում պայմանական պայթուցիկ սարք հայտնաբերելը, Արմավիրի Նորակերտ գյուղի գազաբաշխիչ կայանում հրդեհ է բռնկվելը եւ այլն։

Արտակարգ ռեժիմով իր գործառույթներն է իրականացնում նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Պայմանականորեն ՀՀ ԱԳՆ են կանչվել դեսպանները, որպեսզի տեղեկացվեն առկա իրավիճակի ու Հայաստանի դիրքորոշման մասին։
«Նախարարության կողմից գրվում են հայտարարությունների տեքստեր, որոնք պայմանական կերպով ուղարկվում են տարբեր միջազգային կառույցների։ Այնպիսի հայտարարություններ, որոնք կգրվեին իրական պատերազմական իրավիճակի դեպքում։ Երեկ գիշերը ԱՄՆ—ում մեր երկրի դեսպանն է պայմանականորեն աշխատանքի կանչվել»,–հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Պայմանական հայտարարության տեքստերից մեկն էլ կհրապարակվի Ֆրանկոֆոնիայի համաժողովի շրջանակում։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ զորավարժությունների ընթացքի մասին առաջին իսկ պահից զեկուցվել է ՀՀ վարչապետին։
«Ուժեղացված են բոլոր ծառայությունները, որոնք ռիսկային պատասխանատվություն ունեն»,–ասել է Հովհաննիսյանը։
«Կառավարության տեղեկատվական—վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ—ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ զորավարժությունների մասին կարելի է տեղեկատվություն ստանալ 24 ժամ աշխատող տեղեկատվական կենտրոնից։ Նախարարությունում աշխատում են նաեւ հատուկ մոնիտորինգային խմբեր։
«Զորավարժությունների շրջանակում գործում են հատուկ մոնիտորինգային խմբեր, որոնք տեղեկատվություն կտան ադրբեջանական ու թուրքական մամուլում իրավիճակի վերաբերյալ, հատկապես ապատեղեկատվության հետ կապված»,–նշել է Մովսիսյանը։
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, ստանալով համապատասխան ազդանշանը, աշխատակազմում իրականացրել է պլանով նախատեսված միջոցառումները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար—գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում աշխատակազմի ղեկավար կազմն իրազեկվել է զորավարժության շրջանակներում համապատասխան պլանով նախատեսված իրականացման ենթակա գործողությունների մասին։ Ձեւավորվել են անհրաժեշտ աշխատանքային խմբերը, նշանակվել են դրանց ղեկավարներն, ու սահմանվել են հատուկ գործառույթները։ Անցնելով շուրջօրյա աշխատանքային ռեժիմի՝ աշխատակազմի ղեկավարի կողմից առանձին ստորաբաժանումներին տրվել են հանձնարարություններ։
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունել է պաշտպանության նախարարին կից բարձրագույն սպայական խորհրդի անդամ, գեներալ—մայոր Ալբերտ Մարդոյանին, ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ավագ սպա Արթուր Մուսայելյանին եւ գլխավոր ռազմական տեսչության ներկայացուցիչ Արթուր Հարությունյանին։
Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից, քննարկվել են սեպտեմբերի «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության մանրամասները։
Համապետական նշանակության «Շանթ 2018» զորավարժությունը պլանային բնույթի է եւ նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության եւ ագրեսիայի հետմղման ընթացքում պետական եւ ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության եւ գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը։ Հաշվի առնելով Հայաստանի շուրջ եւ մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը եւ իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը։

12-09-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO