Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԼՂՀ


Աշնանային տաք լուրեր՝ Արցախից

Վազգենաշենը եւս միացավ գազաֆիկացված ցանցին

15 տարիների սպասումներից հետո եւս մի հեռավոր, սահմանամերձ բնակավայր միացավ գազաֆիկացված հանրապետական ցանցին։ Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքում տանտիրուհիները հնարավորություն ստացան կենցաղում օգտագործելու երկնագույն վառելիքը։ Արդեն մի ամբողջ թաղամասի՝ թվով 15 առանձնատների, գազ է մատակարարվում։
Եվ մի թաղամասում բնակիչները սպասում են իրենց հերթին։ «Արցախգազ» ընկերության Մարտունու արտադրաշահագործման տեղամասի պետ Սասուն Սեւիկյանը հավաստիացնում է, որ աշխատանքները չեն ուշանա, եւ մինչեւ տարեվերջ գյուղն ամբողջովին կգազաֆիկացվի։ Այդ նպատակով «ընկերությունը շուրջ 5 մլն դրամի ներդրում է կատարել, եւ ներտնային միացման հարցը գրեթե լուծված է արդեն»։
Հավելենք, որ Վազգենաշեն գյուղի բնակչության խնդրանքն անմիջապես արձագանք էր ստացել երկրի նախագահ Բ. Սահակյանի՝ համայնք կատարած այցից հետո, ում հանձնարարությամբ «Արցախգազը» ձեռնամուխ է եղել գազաֆիկացման աշխատանքներին։ «Ճիշտ է, մինչեւ հիմա էլ էլեկտրականությունից օգտվում ենք՝ ամսվա կտրվածքով վճարելով 14—15 հազար դրամ, սակայն փայտե վառարանից «ձեռք ենք քաշե»։ Գաղտնիք չէ, որ գազի առկայությունը զգալիորեն թեթեւացրել է մեր հոգսերը եւ օգտագործման համար ավելի քիչ գումար կծախսվի»,–թեյնիկը գազօջախին դնելով եւ ուրախ տրամադրությամբ վառելով այն, ասում է գյուղի բնակչուհի Թամարա Սարգսյանը։

«Արմաթն» ընդլայնում է շարքերը

Վերջին մեկ տարում Արցախի հանրապետական դպրոցներում զգալիորեն ավելացել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվը, որոնք աշակերտներին հնարավորություն են ընձեռնում անկաշկանդ առնչվելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին, տիրապետելու ինժեներական մասնագիտություններին եւ եռաչափ մոդելավորմանը, դիզայներական հմտություններին եւ այլն։
Օրերս ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության, ՀՀ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) համատեղ նախաձեռնությամբ ու «Յունիբանկ» ընկերության հովանավորությամբ Ասկերան շրջկենտրոնի եւ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի միջնակարգ դպրոցներում բացվեցին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ։ Ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանի խոսքով, առաջնահերթությունը գլխավորապես տրվում է ծայրամասային բնակավայրերի դպրոցներին, որտեղ «երեխաները տեխնոլոգիական լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու պահանջ ունեն եւ մեծ ակտիվություն են դրսեւորում»։ Պատահական չէ, որ ծրագրի մեկնարկը տրվել է ՀՀ մարզերից եւ Արցախի սահմանամերձ գյուղերից։
ԱՀ ԿԳՍ փոխնախարար Արմեն Սարգսյանի խոսքով, հանրապետությունում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվն արդեն 15—ի է հասնում։

Իջեցվում են ծառայության սակագները

«Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը շարունակում է երկրի տարածքում կապի որակի բարելավման եւ մատուցվող ծառայությունների դիմաց սակագների նվազեցմանը միտված քայլերը։ Երեկ Արցախի ամենահեռավոր բնակավայրերից մեկը՝ Մեխակավանը, եւս ապահովվեց օպտիկամանրաթելային մալուխով «սնվող» ինտերնետային կապով։
Ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանի հավաստմամբ, դա այսօր գործող ժամանակակից ամենահուսալի համակարգն է, որը, ի դեպ, նաեւ բավականին էժան է։ Ըստ կառույցի ղեկավարի, «վերջին 18 ամսվա ընթացքում ծառայությունների դիմաց սակագները իջեցվել են ավելի քան 42 տոկոսով, եւ գործընթացը շարունակական կլինի»։ Նրա խոսքով, ներդրումների արդյունքում շարժական կապի արագությունը 10 անգամ կավելանա։ Այն բաժանորդները, ովքեր ՀՀ—ում կօգտվեն «Վիվասել MTS»—ի ծառայություններից, սեպտեմբերի 1—ից գործող 45—ի փոխարեն կվճարեն 38 դրամ։

Ավստրալահայ նկարիչների ստեղծագործությունները՝ Շուշիում

«Անդրադարձ». այս խորագիրն է կրում Շուշիի կերպարվեստի թանգարանում բացված ցուցահանդեսը, որը նախաձեռնել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Ավստրալիայի համայնքի արվեստի խորհուրդը։
Ցուցահանդեսում, որ նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության 100—ամյակին, արցախյան շարժման 30 եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ստեղծման 90—ամյակին, ներկայացված են ավստրալահայ շուրջ 20 գեղանկարչի եւ լուսանկարչի 60—ից ավելի գործեր։ Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ այստեղ չի դադարում այցելուների մուտքը, որոնք մեծ հետաքրքրություն են տածում ցուցադրվող աշխատանքների ու նրանց հեղինակների նկատմամբ։
Նրանց համար հատկապես անբացատրելի է մնում այն իրողությունը, որ «Հայրենիքից, Արցախից շատ հեռու գտնվելով, կարողանում են այնքան խորն ընկալել պատմական, մշակութային, հոգեւոր արժեքները, հայկական զարմանահրաշ բնաշխարհը՝ ներդաշնակ գույներով եւ բույրերով»,— խոստովանում է ցուցահանդեսի համակարգող Շաքե Վարդանյանը։ Ու եթե արձանագրենք նաեւ, թե ինչպիսի դժվարություններով են այդ նկարները Արցախ հասնում՝ հաղթահարելով բազում արգելքներ եւ դժվարություններ, առավել ակնհայտ կդառնա ավստրալահայ արվեստագետների կամքի եւ ուժի, սիրո զորությունը, որ միահյուսված են ներկայացված աշխատանքներում։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

12-09-2018





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO