Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԱՇԽԱՐՀ


Իրան-5+1 համաձայնությունը թերեւս պատմության գիրկն է անցնելու

Ընթացիկ տարվա նոյեմբերին, երբ ԱՄՆ—ն կյանքի է կոչելու Իրանի դեմ սահմանափակումների երկրորդ փուլը, որի նպատակը այդ երկրի նավթի արտահանությունը զրոյական դարձնելն է, միաժամանակ ԱՄՆ—ում տեղի են ունենալու Սենատի 35 անդամի եւ Ներկայացուցիչների պալատի 435 անդամի ընտրությունները։ Իրանի նավթի դուրս մնալը միջազգային շուկայից բացառված չէ, որ կարճաժամկետ կտրվածքում հանգեցնի գնաճի, ինչը անդրադառնալու է ԱՄՆ—ի ընտրությունների արդյունքների վրա՝ ի վնաս հանրապետականներ։ Ուստի ԱՄՆ կառավարությունը ջանքեր է գործադրում գնաճ թույլ չտալու ուղղությամբ, այն է՝ այլ արտահանողների հաշվին մեծացնել շուկա ներարկվող նավթի ծավալը։ Այդ նպատակով ԱՄՆ—ի էներգետիկայի նախարար Ռիք Փերին սեպտեմբերի 13—ին Մոսկվայում հանդիպելու է իր ռուս պաշտոնակից Ալեքսանդր Նովակի հետ։ Նշենք, որ Սաուդյան Արաբիան նավթարդյունահանության ոլորտում օրական ավելի քան 10 միլիոն բարելով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Ավելին, հուլիսին արդեն արդյունահանությունը կազմել էր 11 միլիոն բարել, ինչը մեկ միլիոնով ավելի էր նախորդ ամսվանից։ Երկրորդ տեղում ԱՄՆ—ն է, որը օրական արտահանում է 8 միլիոն բարել, իսկ երրորդ հորիզոնականում Ռուսաստանն է՝ 7,5 միլիոն բարելով։ Հատկանշական է, որ նշյալ երկրների նավթի արտահանությունը գերազանցում է OPEC—ի արտահանությանը, որը միջազգային շուկայի ողջ ծավալի 1/3—ն է, ինչը նշանակում է, որ այդ երկրները նավթի շուկայում աշխարհաքաղաքական գերակա դիրք են գրավում։ Ահա թե ինչու, Վաշինգտոնը ձգտում է այդ հարցը լուծել հենց Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի աջակցությամբ, որոնք դեռեւս ընթացիկ տարվա հունիսի 22—ին Վիեննայում տեղի ունեցած OPEC—ի նիստում պատրաստակամություն էին հայտնել արտահանումն ավելացնել օրական 1,5 միլիոն բարելով։ Հանգամանք, ինչն իրանական ԶԼՄ—ներում լուրջ արձագանք գտավ։
Վերլուծաբաններից ոմանք Սաուդյան Արաբիայի հետ Ռուսաստանի այդ հարցում համագործակցությունը համարեցին դավաճանություն Իրանի հանդեպ։ Սակայն իրականում Իրանն ու Ռուսաստանն էներգետիկայի ոլորտում մրցակիցներ են, բնականաբար յուրաքանչյուրը հետապնդում է իր շահերը։ Հետեւաբար նավթի ոլորտում Ռուսաստանի շահերը համընկնում են Սաուդյան Արաբիայի շահերին։
Ամերիկյան պատժամիջոցների սահմանումից հետո Իրանի գործերն ավելի բարդացան։ Ինչպես հայտնի է, Իրանի նավթի հիմնական գնորդներն Արեւելյան Ասիայի երկրներն էին, մասնավորապես Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, որոնք գնում էին այդ երկրի նավթի ավելի քան 60 տոկոսը։ Բացի այդ, Թուրքիան եւս Իրանի նավթի խոշոր գնորդներից է։ Թրամփը տարբեր առիթներով ասիական երկրներին կոչ է արել հրաժարվել Իրանի նավթից, ինչը լուրջ ազդեցություն է ունեցել։ Թեեւ Ճապոնիան զգալի ջանքեր գործադրեց, որ Վաշինգտոնը Իրանից նավթ գնելու արտոնություն տա Տոկիոյին, սակայն ապարդյուն, ուստի այդ երկիրը հրաժարվելու է։ Չինաստանն այս առնչությամբ, կարելի է ասել, որ դեռեւս հստակ դիրքորոշում չի արտահայտել, Հնդկաստանն արդեն զգալիորեն նվազեցրել է ներմուծման ծավալները, իսկ Հարավային Կորեան դադարեցնում է։ Ինչ վերաբերում է Թուրքիային, որը բազմիցս հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ—ի միակողմանի սահմանափակումները հաշվի չի առնելու, այսուհանդերձ թուրքական նավթի ու գազի պետական խոշորագույն «Թյուփրշ» (TUPRS) ընկերությունը, Իրան—5+1—ից ԱՄՆ—ի հեռանալուց հետո զգալիորեն կրճատել է Իրանից նավթի ներկրումը։
Թեեւ Եվրամիությունը ջանք ու եռանդ չի խնայել JCPOA—ը պահպանել Իրան—4+1—ի ձեւաչափով, սակայն, ըստ ամենայնի, այդ ջանքերն ապարդյուն են լինելու, քանզի մասնավոր ընկերությունները գերադասում են պահպանել ԱՄՆ—ի հետ փոխհարաբերությունները եւ հեռանում են Իրանից։ Ավելին, անգամ Եվրամիության անդամ երկրների կենտրոնական բանկերն այս առնչությամբ չեն ենթարկվում քաղաքական իշխանությունների որոշումներին։ Ահավասիկ, գերմանական ընկերությունների 2/3—ն արդեն դուրս է եկել Իրանից, մինչդեռ Իրանը տարբեր մակարդակներով, սկսած երկրի նախագահից, Եվրոպայից պահանջում են երաշխավորել Իրանի նավթի արտահանումը եւ ապահովել JCPOA—ով նախատեսված այդ երկրի շահերը։
Հաշվի առնելով զարգացումների այդօրինակ ընթացքը, կարելի է ենթադրել, որ JCPOA—ը ամենայն հավանականությամբ վերջնականապես պատմության գիրկն է անցնելու։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

12-09-2018





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO