Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ուժի մեջ են

Հավաստել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը

Արտգործնախարարությունում երեկ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հերթական ճեպազրույցի էր հրավիրել լրագրողներին։ Նա ներկայացրել է հանրապետության վարչապետի եւ արտգործնախարարի առաջիկա աշխատանքային այցերի ծրագիրը։
Սեպտեմբերի 14—15—ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կլինի Փարիզում, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նաեւ նախատեսվում է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով գտնվում է Ժնեւում՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին։ Այսօր «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին» ՄԱԿ—ի կոնվենցիայի ընդունման 70—ամյակին նվիրված բարձր մակարդակի թեմատիկ քննարկմանը նախարարը հանդես կգա բացման խոսքով։ Գիտեք, որ Հայաստանը առաջամարտիկ է միջազգային հարաբերություններում կանխարգելման օրակարգի հետ, եւ մեր մասնակցությունն ու արտգործնախարարի բացման խոսքը այդ կարեւոր համաժողովին հարկավոր է դիտարկել հենց այս ենթատեքստում։
Սեպտեմբերի վերջին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 73—րդ նստաշրջանին։ Այդ այցելության ընթացքում նախատեսվում են տարբեր հանդիպումներ մի շարք գործընկերների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։
Այն հարցին, թե վարչապետը ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեային մասնակցելո՞ւ է, նա պատասխանել է.
«Այո՛, նախատեսվում է նաեւ վարչապետի այցելություն Նյու Յորք, մասնակցություն ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, նաեւ նրա ելույթը ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, այդ բարձր մակարդակով քննարկումներին։ Նաեւ նախատեսված են երկկողմ հանդիպումներ, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք»։
Տավուշում ադրբեջանական կողմից հնչած կրակոցների վերաբերյալ ի՞նչ արձագանք է եղել ԱԳՆ—ից։ Այս հարցին ի պատասխան Տիգրան Բալայանն ասել է. «Տվյալ դեպքերում մեր գործողությունները լավ մշակված են։ Մեխանիզմը հստակ է. առաջին հերթին տեղյակ են պահվում համանախագահ երկրների արտգործնախարարությունները, դեսպանները, համանախագահները, այնուհետեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որ հերթական կոպտագույն խախտումն է եղել ադրբեջանական կողմից։ Բայց ստիպված ենք արձանագրել, որ դրանք շարունակական բնույթ են կրում, ինչը ուղիղ հետեւանք է ադրբեջանական կողմի շարունակական՝ արդեն 2 տարի շարունակվող ապակառուցողական կեցվածքի, որով նա մերժում է իրականացնել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում ձեռք բերված եւ վերահաստատված համաձայնությունները, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի քանակի եւ կարողությունների ընդլայնման, ինչպես նաեւ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ։ Դա ուղիղ հետեւանքն է այս ամենի։
Քանի դեռ միջազգային հանրությունը հանդուրժում է Ադրբեջանի այս ապակառուցողական կեցվածքը, մենք չենք կարող բացառել նման միջադեպերն ապագայում»։
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը՝ նա նշել է, որ դրա անցկացման վայրն ու ժամկետը ճշտվում են։ Վարչապետ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպում այս պահին նախատեսված չէ։
Առիթից օգտվելով՝ լրագրողները փորձել են ճշտել՝ որքանով են արդիական Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ «Պայմանավորվածություններն ուժի մեջ են, դա եւ մեր դիրքորոշումն է, դա եւ այն դիրքորոշումն է, որ ունեն մեր գործընկերները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, եւ այս պայմանավորվածությունների իրականացմանը ամբողջապես սատարում են թե՛ ԵԱՀԿ—ն, թե՛ Եվրամիությունը, թե՛ Միավորված ազգերի կազմակերպությունը։ Հիշեցնեմ, որ միակ երկիրը, որը ԵԱՀԿ ֆինանսական կոմիտեում փաստացի արգելափակեց այդ ֆինանսավորումը Կասպրշիկի թիմի ընդլայնման համար, Ադրբեջանն էր։ Մնացած բոլոր 56 անդամները համաձայն էին, Ադրբեջանը համաձայն չէր։ Այս պատճառով մինչ օրս չի իրականացվում Կասպրշիկի թիմի ընդլայնումը եւ տեղակայումը»,–ասել է ԱԳՆ խոսնակը։
Տիգրան Բալայանը նաեւ նշել է. «Դա ոչ միայն հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն է, որ պետք է այդ պայմանավորվածություններն իրականացվեն, այլեւ արձանագրվում է մեր բոլոր հրապարակային հանդիպումներում, բոլոր ոչ հրապարակային՝ դռնփակ հանդիպումներում, որոնց մասին տրվում է մամուլի հաղորդագրություն։ Օրինակ՝ եթե դուք ընթերցեք նախարար Մնացականյանի եւ նախարար Մամեդյարովի հանդիպման մամուլի հաղորդագրությունը, այնտեղ հստակ այդ մասին ասված է։ Եվ այս պայմանավորվածությունների կատարումը ոչ միայն Հայաստանի քմահաճույքն է կամ ցանկությունը, այլ դրա վրա շեշտը դնում են մեր մյուս գործընկերները՝ ոչ միայն համանախագահ երկրները, այլեւ այնպիսի կարեւոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԱՀԿ—ն, Եվրամիությունը, ՄԱԿ—ը։ Միջազգային հարաբերություններում ընդունված չէ որեւէ հարցի շուրջ պայմանավորվել եւ դա չանել։ Սակայն Ադրբեջանի գործելաոճը տարիներ շարունակ այդպիսին է, եւ ոչ միայն Հայաստանի հետ պայմանավորվածությունների մասով, ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հարցերում։ Սա արդեն բնավորության գիծ է այդ պետության քաղաքականությունում»։
Տիգրան Բալայանն անդրադարձել է նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստությանը. «Մոբիլիզացված է ամբողջ պետական ապարատը, ամբողջ երկիրն է մոբիլիզացված։ Կարծում եմ՝ մենք ունենք բոլոր հնարավորությունները այս, իրականում պատմական իրադարձությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար անցկացնելու ամնեաբարձր մակարդակով»։

13-09-2018





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO