Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2020
ԱՅԼՔ...


«Արմենպրեսն» օգտագործում է առաջավոր տեխնոլոգիաները

Արամ Անանյանի ելույթը Մինսկի մեդիաֆորումում

«Արմենպրեսի» տնօրեն Արամ Անանյանը Մինսկում «Համագործակցություն հանուն ապագայի. թվային օրակարգը մեդիատարածքի համար» խորագրով մեդիաֆորումում խոսեց ժամանակակից ԶԼՄ—ների զարգացման հեռանկարների մասին։ «Արմենպրեսի» տնօրենը նշեց, որ ֆորումը, ըստ էության, կարեւոր հարթակ է դարձել ակտուալ տեղեկատվության ու մեդիա ինդուստրիայի հարցերի քննարկման համար։
«Ես ավելի քան համոզված եմ, որ ժամանակակից աշխարհում այլեւս չկան բացառապես ոչ թվային ԶԼՄ—ներ։ Տարեցտարի ավելի բարդ է դառնում առանձնացնել որեւէ ոլորտ, որը միայն ոչ թվային կլինի»,–նշեց Անանյանը։ Նա ընդգծեց, որ իր խոսքերն ամենեւին չեն ենթադրում, որ տպագիր մամուլը պետք է դադարեցնի գոյությունը։ «Տպագիր խոսքը նոր հնարավորություն է ստանում, քանի որ թուղթը դառնում է թվային տեղեկատվության կրող եւ անգամ պարզագույն QR կոդի միջոցով թույլ է տալիս ներխուժել թվային աշխարհ՝ հարստացնելով տպագիր հրապարակումներն այնպիսի տեղեկատվությամբ, որը տասնյակ տարիներ առաջ անհնար կլիներ պատկերացնել»,–ասաց «Արմենպրեսի» տնօրենը՝ ընդգծելով, որ այսօր զանգվածային լրատվամիջոցների օգտագործման ձեւը տարբերվում է տարիներ առաջվանից։
«Ինտերնետ ռեսուրսները, բլոգերն ու սոցիալական ցանցերն այլեւս նոր մեդիա չեն համարվում։ Եթե տարիներ առաջ մենք քննարկում էինք, որ մարդիկ շրջապատված են տեղեկատվությամբ, ապա այսօր նրանք սմարթ հեռախոսների, ժամացույցների ու ակնոցների միջոցով բառացիորեն դարձել են տեղեկատվություն կրողներ։ Մենք տարածության ու ժամանակի մեջ ավելի քան երբեւէ մոտ ենք մարդուն, իսկ ժամանակակից մարդն ապրում է միջավայրում, որը լի է տեղեկատվական հոսքերով»,–նշեց Անանյանը՝ ընդգծելով, որ հենց օնլայն ռեժիմում էր, որ զարգացավ Հայաստանի թավշյա հեղափոխությունը, որին աշխարհի ցանկացած անկյունից կարելի էր հետեւել առանց մի դրամ գումար ծախսելու։
Խոսելով «Արմենպրեսի» ռազմավարության մասին՝ նա հայտնեց, որ գործակալության աշխատանքի ռազմավարական ուղղություններից է արագ փոփոխվող աշխարհում փոքր «նյուզռումների» զարգացման ձեւաչափերի որոնումը։ «Մեր մրցունակության բարձրացման համար ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մեդիատարածքում տեղեկատվական արտադրանքի ստեղծման գործում օգտագործում ենք արհեստական բանականության հնարավորությունները։ Օրինակ, մենք ավտոմատացրել ենք ամենօրյա տնտեսական լրահոսը»,–նշեց Անանյանը՝ ընդգծելով, որ դա հավելյալ հնարավորություն է տալիս լրագրողներին, ովքեր իրենց ժամանակն օգտագործում են յուրօրինակ բովանդակության ստեղծման վրա։ Անդրադառնալով ռիսկերին, որոնք առկա են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մասնավորապես անձնական ու համակարգչային տվյալների պաշտպանության գործում, ինչպես նաեւ հաշվի առնելով ապատեղեկատվության, կեղծ լուրերի ու ատելության քարոզի տարածման վտանգները՝ նա ասաց, որ այդ ռիսկերը հաղթահարելի են պրոֆեսիոնալ լրագրության զարգացման դեպքում։
Որպես «Արմենպրեսի» մրցունակության մեկ այլ կարեւոր ու միաժամանակ պատասխանատու գործոն նա առանձնացրել է հայկական մեծ սփյուռքի առկայությունը, որը, որպես ցանցային օրգանիզմ, ընդլայնում է փոքր «նյուզռումի» սահմանները, եւ այդ համատեքստում միջազգային համագործակցությունը նոր իմաստ է ձեռք բերում։ Հայկական սփյուռքից մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Միացյալ Նահանգներից մինչեւ Ռուսաստան. աշխարհի ցանկացած կետից «Արմենպրեսը» մշտապես ակտիվորեն տեղեկություններ է հավաքում ու հաղորդում ընթերցողներին։
«Այս կապակցությամբ մենք մեծ նշանակություն ենք տալիս գործընկերների հետ համագործակցությանը։ Քանի որ գտնվում ենք Բելառուսում, ցանկանում եմ հատուկ ընդգծել երկարաժամկետ ու արդյունավետ համագործակցությունը բելառուսական պետական լրատվական «Բելտա» գործակալության հետ»,–նշեց Անանյանը՝ շնորհավորելով բելառուս գործընկերներին «Բելտաի» 100—ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այս տարի լրանում է նաեւ «Արմենպրեսի» 100—ամյակը։
Նա գոհունակությամբ հայտնեց, որ մեդիաֆորումի շրջանակում ծրագրվում է բելառուսական ԶԼՄ—ների հետ համագործակցության ընդլայնում։ «Քանի որ «Արմենպրեսը» միավորում է նաեւ տպագիր օրգաններ, մենք իմ լավ ընկեր ու հայտնի մեդիա մենեջեր Դմիտրի Ժուկի հետ կդնենք «Արմենպրեսի» տպագիր օրգանների ու «Բելոռուս սեգոդնյա» մեդիա հոլդինգի համագործակցության հիմքը, ինչը կնպաստի հանուն ապագայի պրոֆեսիոնալ համագործակցությանը»,–հայտնեց նա։

13-09-2018





22-09-2020
Պետությունը կանգնած է զինվորի թիկունքն ամրացնող բնակավայրերի բնակիչների կողքին
Ավելացվում են հրետակոծության ընթացքում սահմանամերձ բնակավայրերին հասցվող վնասների փոխհատուցման ...


22-09-2020
Բոլորս պետք է լինենք անկախության զինվորներ
Պարգեւատրվածները՝ անկախության խորհրդի մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ...


22-09-2020
Հունական «Դեմոկրատիան» խոցել է Էրդողանին
Առաջատար օրաթերթի գլխագիրը երկկողմ հարաբերությունների խորացող ճգնաժամի արտացոլումն է


22-09-2020
Զորավար Անդրանիկի «մարշալական» ապտակը
«Կոռնետ Վանո, քո այս երեսուն զինվորներն իմ հույսն են, ...


19-09-2020
«Շիրակի թեմը ծնվել է վայրագ պայմաններում»
«Թեմը փաստացի չի ստեղծվել, այլ ստեղծվել է ու մտել ...


19-09-2020
Մարդկային կյանքի իմաստը
Մարդկային կյանքը պարուրված է գաղտնիքով: Դարեր շարունակ գիտնականները, պատմաբաններն ...


19-09-2020
Մեդվեդեւա-Բաբասյանը վերադարձել է Թութբերիձեի թիմ
Եվգենյան ծանր տարավ ոչ այնքան ոսկե մեդալի պակասը, որքան ...



19-09-2020
Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

19-09-2020
Լիբիայի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել
Սարաջը հայտարարել է իշխանությունը նոր ...

22-09-2020
Կանադուհին փորձել է թունավորել Թրամփին
Մինչ այժմ ամերիկացի առաջնորդներից եւ ոչ մեկը չի ...

22-09-2020
Խաթամիի՝ Մոսկվա այցի ուղերձը
Ռուսաստանն ու Իրանը մտադիր են խորացնել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO