Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Արցախի կարգավիճակի որոշումը՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով

Կառավարության ղեկավարն ու անդամները պատասխանել են ԱԺ պատգամավորների հարցերին

Երեկ խորհրդարանում, «ԱԺ կանոնակարգ—օրենքի» համաձայն, ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։ Ինչպես եւ սպասելի էր, դրանց մեծ մասն ուղղված էր կառավարության ղեկավարին։
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմինե Կյուրեղյանը հիշեց՝ հանրահավաքի ընթացքում վարչապետը նշել էր, որ Արցախի հարցը լուծողը ժողովուրդն է, եւ եթե ինչ—որ տարբերակ լինի, կներկայացնի ժողովրդին, եւ ժողովուրդը կորոշի, ինչ է դա ենթադրում։
«Այդ ելույթում խոսել եմ նաեւ հանրաքվեների ինստիտուտը ուժեղացնելու մասին։ Բնականաբար, Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդի կամարտահայտմամբ։ Ես կարծում եմ՝ հասկանալի է, որ նման հարցերը պետք է լուծվեն համաժողովրդական քվեարկությամբ։ Եթե ես եւ կառավարությունը մտածենք, որ որեւէ տարբերակ կա, որն արժե ներակայացնել ժողովրդին, ապա այդ ներկայացման տարբերակը հանրաքվեն է»,–նշեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց՝ իսկ հանրահավաքներն այդ համաժողովրդական հանրաքվեի նախապատրաստության, քարոզչության շրջանն են, որը օրենքով նախատեսված է։
Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանի հարցին՝ վարչապետ Փաշինյանն ասաց՝ վերահաստատում է Արցախի հարցով բանակցային գործընթացում լիարժեքորեն ներգրավվելու իր պատրաստակամությունը։
«Իհարկե, ես բազմիցս պատրաստակամություն եմ հայտնել բանակցային գործընթացին ներգրավվել լիարժեքորեն։ Ես ասել եմ, որ իրավասու եմ համարում ինձ բանակցել Հայաստանի անունից, քանի որ ՀՀ վարչապետ եմ, բայց իրավասու չեմ Արցախի անունից։ Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձեւավորմանը, քանի որ իրենք ունեն իրենց իշխանությունը, կառավարությունը, նախագահը, որն ի վիճակի է բանակցել Արցախի անունից»,–նշեց վարչապետ Փաշինյանը։
Նա նկատեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում Արցախի վերջնական կարգավիճակի առումով նշվում է Արցախի ժողովրդի կամարտահայտման անհրաժեշտությունը։ Այսպիսով արձանագրված է Արցախի հակամարտության կողմ լինելու հանգամանքը։
«Մենք շատ պարզ դնում ենք շատ պարզ հարց՝ բանակցում ենք ուղղակի բանակցելո՞ւ, թե՞ հարցը լուծելու համար։ Եթե մենք բանակցում ենք հարցը լուծելու համար, ինչպես ենք պատկերացնում հարցի լուծումը առանց հակամարտության կողմի։ Եթե մենք բանակցում ենք բանակցելու համար, մենք պատրաստ ենք նաեւ այդպիսի ֆորմատի։ Սակայն քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նշանակում է, որ մենք ընդհանրապես չենք մոտեցել հարցի կարգավորմանը»,–նկատեց Փաշինյանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը հետաքրքրվեց՝ ինչ վիճակում են օրեր առաջ հակառակորդի կրակի տակ հայտնված Տավուշի մարզի Բաղանիս եւ Վազաշեն գյուղերը, եւ արդյոք վարչապետն այցելել է այնտեղ։ «Հայաստանի զինված ուժերը օպերատիվ արձագանքել են Բաղանիս եւ Վազաշեն գյուղերի վրա Ադրբեջանի կատարած կրակոցներին եւ լռեցրել կրակակետերը»,–նշեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է այցելությանը, ասաց՝ արդեն եղել է սահմանամերձ Տավուշի մարզում՝ Բաղանիսում, այնտեղ հանդիպում է ունեցել մարդկանց հետ։ Եվ, իհարկե, կարեւորում է սահմանապահ գյուղերում ստեղծված իրավիճակի կարգավորումը։

Կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություններից մեկն է

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի հարցադրումը վերաբերում էր ներդրումներին։ Նա նշեց՝ միջազգային վերլուծաբանները հրապարակել են, որ երկրորդ եռամսյակում Հայաստանում ներդրումների ծավալը նվազել է 43 տոկոսով։ Պատգամավորը մտահոգություն հայտնեց նաեւ, որ որոշ մարդիկ Հայաստանից ակտիվներ են դուրս բերում։
Վարչապետը նկատեց՝ բոլոր միջազգային կառույցները միշտ արձանագրել են, որ ներդրումային միջավայրի համար ցանկացած երկրում կա երեք հիմնական խոչընդոտ՝ կոռուպցիան, մենաշնորհները—օլիգարխիան եւ կոռումպացված դատական համակարգը։ «Եվ ես կարծում եմ, որ մենք ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք առաջին հերթին լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ։ Կարող ենք ասել, որ Հայաստանում կոռուպցիան ջախջախված է, մենաշնորհներ չկան, եւ անկախ դատական համակարգի ձեւավորումն ընթացքի մեջ է»,–շեշտեց Փաշինյանը։
Նա պատգամավորի մտահոգությունները փարատեց թվային տվյալներով։ Հունիսին գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, հուլիսին՝ 11.1 տոկոս։ Վարչապետը սա էական ցուցանիշ համարեց։ Արձանագրեց՝ մեր բանկային համակարգում ավանդներն այսօր ավելին են, քան երբեւէ։ Վերջին ամիսներին Հայաստանի բանկային համակարգի ակտիվները աճել են շուրջ 100 մլն դոլարով, վարկային պորտֆելը նույնպես լրջորեն աճել է։
Իսկ ակտիվների դուրս բերման հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ցավոք, այդ թվում նաեւ ձեր խմբակցության հետ կապ ունեցող մի շարք անձինք որոշել էին իրենց փողերը Հայաստանից հանել, դրա համար էլ արդյունքում ստացվել են ձեր նշած ցուցանիշները։ Սակայն ես հավաստիացնում եմ, որ այդ բոլոր փողերը կգտնվեն եւ հետ կբերվեն Հայաստան»։
Փաշինյանը նշեց՝ այնուամենայնիվ, պատգամավորների եւ բոլոր գործարարների մտահոգությունները պետք է ընդունվեն ի գիտություն. իշխանությունները լսում են քննադատությունները եւ հետեւություններ անում։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը դիտարկում արեց «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին վարչապետի ակտիվ մասնակցության վերաբերյալ՝ առաջարկելով դրա համար արձակուրդ վերցնել։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ՀՀ օրենսդրությունը չի արգելում վարչապետին մասնակցել քարոզարշավին։

Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը վարչապետից հետաքրքրվեց՝ Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբեյալ ԱԱԾ տնօրենը կամ ՀՔԾ պետը իր հետ խոսե՞լ են, եւ, եթե խոսել են, ի՞նչ են ասել։
«Երբ ես հատուկ քննչական ծառայության պետի թեկնածու եմ առաջադրել, ես թեկնածուի հետ ունեցել եմ հետեւյալ պայմանավորվածությունը, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, եւ, եթե քննության օբյեկտիվ ընթացքը որեւէ պարագայում հանգեցնում է որեւէ մեկին ձերբակալելու եւ կալանավորելու անհրաժեշտության՝ հանուն քննության շահերի, ուրեմն նա պետք է այդ գործողությունն անի՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը։ Դրանից հետո ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձ է արվում, ավանդույթների համաձայն, ինձ հետ ճշտել, թե ես լո՞ւրջ էի ասում, որ կարելի է Հայաստանում օբյեկտիվ քննություն իրականացնել. եթե մաքուր իրավական տեսակետից որեւէ մեկին ձերբակալելու եւ կալանավորելու անհրաժեշտություն կա, ապա այդ գործողությունները քննչական մարմինները պետք է իրականություն դարձնեն։ Եվ տվյալ դեպքում, ես իմացել եմ ԱԱԾ տնօրենից, որ ՀՔԾ—ն նման որոշում է կայացնում։ Ես տեղեկացել եմ իրավիճակի մասին, այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգում էի։ Քանի որ հարց է եղել, ասել եմ, որ ինչպես պայմանավորվել ենք՝ քաղաքական որեւէ խոչընդոտ չկա, իսկ եթե քննչական մարմինը գտնում է, որ որեւէ մեկին պետք է կալանավորել, ձերբակալել, դա պետք է տեղի ունենա։ Ես այս դիրքորոշումը վերահաստատում եմ Ազգային ժողովի ամբիոնից, վերահաստատել եմ նախկինում ու կվերահաստատեմ ապագայում»,–մանրամասնեց վարչապետը։
Նշված հարցին անդրադարձավ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։ Փաշինյանը նախ ներկայացրեց մինչ դատարանում Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդության քննությունը տեղի ունեցած իրադարձությունները։ «Այդ ժամանակ ես գտնվում էի Սանկտ Պետերբուրգում, մասնակցում էի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ Շվեյցարիայում։ Երբ պարոն Խաչատուրովի փաստաբանների կողմից ազդակ է գնացել, որ նրան մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից մեզ ազդակներ են եկել, որոնք ուղղվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։ ԱԱԾ տնօրենը տարբեր մեր գործընկերներից զանգ է ստացել հարցադրումներով, թե ի՞նչ է կատարվում։ ԱԱԾ տնօրենը դրանից հետո զանգել է ինձ, ասել է՝ այսպիսի պրոցես կա, ես հիմա տարբեր ահազանգեր եմ ստանում։ Դրանից հետո ես զանգել եմ Հատուկ քննչական ծառայության պետին եւ հարցրել եմ՝ արդյոք Յուրի Խաչատուրովին կալանավորելու մասին որոշում կա՞։ Նա հաստատել է։ Ես հետաքրքրվել եմ սկզբունքի մասին, որ օրենքը պետք է կիրառվի, գործերը պետք է բացահայտվեն, որեւէ գործի առաջ քաղաքական խոչընդոտ չպետք է լինի։ Երբ ՀՔԾ պետը հավաստիացրել է, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, որ ինքն ամեն ինչ հիմնավորում է, ես նրան ասել եմ հետեւյալը՝ հասկանում եմ, որ այս իրավիճակը բավականին մեծ արձագանք է ստանալու, բայց քանի որ մեր պայմանավորվածությունն ավելի կարեւոր է, ես ինձ վրա կվերցնեմ այն քաղաքական եւ աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որպեսզի դուք չմտածեք, թե վարչապետը կարող է մի բան պայմանավորվել, հետո ասել, թե այն, ինչ պայմանավորվել ենք, ուժի մեջ չէ»,–մանրամասնեց Փաշինյանը։
Նա հավելեց՝ դրանից հետո շարունակել է կրկին զանգեր ստանալ ԱԱԾ տնօրենից, ով իրեն փոխանցել է, որ ինքը Շվեյցարիայում է, Հայաստանում անկայուն վիճակ է, պետք է ինչ—որ բան ձեռնարկել։ «Ես նրան ասել եմ, որ եթե քննչական մարմինը որոշել է, որ, քննության շահերից ելնելով, պիտի կալանավորեն, այո, պետք է կալանավորեն, որովհետեւ մենք պայմանավորվել ենք, որ քրեական գործերի առաջ քաղաքական խոչընդոտներ չպետք է լինեն։ Նա ինձ 10 անգամ զանգել է, ասել է, որ տարբեր տեղերից ազդակներ կան, բայց ինձ համար կարեւոր է, որ մեր աշխատանքի հիմքում դրված սկզբունքը կիրառվի՝ եթե անհրաժեշտ է կալանավորել, ուրեմն պետք է կալանավորվի։ Դրանից հետո ստացել եմ զանգեր կրկին ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն է ահազանգ դրել, տարբեր բաներ են ասում, ընդհուպ՝ ասում են, որ գործը ջուր է, տակը բան չկա։ Ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ՝ ասում են ահազանգ կա, ասում են, որ գործը պինդ չի, ինքն ասել է՝ գիտեք՝ մենք քննչական մարմին ենք, մենք փողոցից եկած չենք, որ այդ մասշտաբի մարդկանց ուղղակի ուղարկենք կալանավորման»,–ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պաշտոնական միջնորդություն է ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների անունից, որ եթե հնարավոր է՝ միջնորդի, որպեսզի Խաչատուրովի խափանման միջոց ընտրվի ոչ թե կալանքը, այլ խափանման ուրիշ միջոց։ «Դա պաշտոնական դիվանագիտական միջնորդություն էր, որը ժամանակի սղության պատճառով թղթի վրա ձեւակերպված չէր։ Դրանից հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին եւ ասել եմ, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից կա այսպիսի միջնորդություն, եւ եթե նրանք միջնորդում են, ես էլ կարող եմ ինձ թույլ տալ այդ միջնորդության, հնարավորության դեպքում, այդ տարբերակը քննարկել։ Դրանից հետո տեղյակ եմ պահել ԱԱԾ տնօրենին, որպեսզի ինքն էլ տեղյակ լինի, որ նման միջնորդություն կա»,–նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ստացվում է, որ երբ ՀՔԾ—ն, ԱԱԾ—ն, քննչական կոմիտեն, հարկայինը որեւէ մեկի դեմ քրեական գործ են հարուցում կամ ձերբակալություն իրականացնում, այդ ամենի քաղաքական պատասխանատվությունն ընկնում է երկրի ղեկավարի վրա։ «Եվ ես երեկ ասացի, այո, ես այդ ամենի քաղաքական պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Վարչապետն այդ է ասել, եթե հիմքեր ունեք կալանավորելու, ապա պիտի կալանավորեք, ես ինքս ինձ թույլ չեմ տվել միջնորդել, երբ ՀԱՊԿ երկրների ղեկավարների անունից եղել է միջնորդություն, ես էլ իմ կողմից միացել եմ այդ միջնորդությանը եւ այն փոխանցել եմ ՀՔԾ պետին։ Ես ուզում եմ ասել հետեւյալը. ես կարծում եմ, որ սա աշխատելու ճիշտ սկզբունք է, որովհետեւ բոլորին էլ չձերբակալելու եւ չկալանավորելու միջոց կա։ Բայց ես մի բան ասեմ օրինակ՝ եղել է դեպք, երբ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել, անձը կալանավորվել է, եւ քննությունը շատ մեծ քայլերով առաջ է գնացել։ Երբ մարդը կալանքից ազատվել է, մարդիկ սկսել են ցուցմունք չտալ, նույնիսկ սկսել են գալ, հրաժարվել տված ցուցմունքներից։ Կալանավորումն էլ խափանման միջոց է, այդ թվում՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»,–ասաց վարչապետը։

Միասնական ավարտական քննությունների ամբողջական համակարգը դեռ չի ներդրվի

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին՝ նշեց, որ 9—րդ դասարանի ավարտական քննությունների միասնական անցկացմանը դեմ են արտահայտվում այն խմբերը, որոնք որոշակի շահեր են հետապնդում։
Նա համաձայնեց, որ այդ հարցը շատ է քննարկվում։ «Այս հարցը քննարկում են որոշ շահագրգիռ կողմեր։ Հիմնական քննադատությունը գալիս է այնտեղից, որ այդ քննադատող խմբերն այստեղ որոշակի շահեր ունեն։ Բողոքների մեծ մասը գալիս է, այսպես կոչված, «հայտնի դպրոցներից», որովհետեւ գիտելիքի միասնական ստուգման արդյունքում որոշ միֆեր, որոնք ձեւավորված են տարբեր դպրոցների, տարբեր ուսուցիչների շուրջ, քանդվելու են։ Իսկ որտեղի՞ց է այս գաղափարը եկել։ Գաղափարն առաջացել է 2017—18 ուսումնական տարվա ավարտական քննություններին իմ մասնակցությունից հետո, երբ այդ քննությունների ժամանակ տիրում էր տնայնավարական մթնոլորտ։ Եվ եթե նայենք տոկոսները, 0.1 կամ 0.2 տոկոսը, օրինակ, կտրվել է հայոց լեզվի ավարտական քննությունից»,–նշեց Հարությունյանը։
Նախարարի խոսքով՝ հայերենի միասնական ընդունելության քննության ժամանակ այդ թիվը մոտավորապես 20 անգամ աճում է։ Նա հայտնեց, որ, անսալով առկա բողոքներին, իրենք այս տարի ամբողջական չեն անցնի միասնական ավարտական քննությունների համակարգին։ «12—րդ դասարանում մեկ առարկայի քննություն կանցկացվի միասնական, իսկ 9—րդ դասարանում՝ 1–2 առարկա։ Հիմա մենք գնահատման եւ թեստավորման կենտրոնի հետ քննարկում ենք այդ հարցը, որովհետեւ այդ քննությունները պետք է տեխնիկական առումով նախապատրաստվեն։ Իսկ աշակերտներին մենք մեկ տարի առաջ ենք այդ մասին տեղեկացնում։ Մենք միասնական քննությունների ժամանակ աշակերտներին նոր առաջադրանքներ չենք տալիս։ Մենք պարզապես ասել ենք, սիրելի աշակերտ, դու հայերենի քննություն հանձնելու ես ոչ թե քո դասարանում, քո ուսուցչի ներկայությամբ, այլ ձեր համայնքի բոլոր աշակերտները կլինեն մեկ դահլիճում։ Այստեղ որեւէ խնդիր չկա»,–մանրամասնեց Հարությունյանը։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

13-09-2018





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO