Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Քվեարկությունները կկայանան այսօր

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը։ Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են «ՀՀ կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Այնուհետեւ քննարկվել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը։
Առաջադրված թեկնածուի աշխատանքային գործունեությունը եւ մասնագիտական որակները ներկայացրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ Նա հորդորել է գործընկերներին իրենց քվեարկությամբ հաստատել Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը շնորհակալություն է հայտնել «Ծառուկյան» խմբակցությանը վստահության համար։ Նա նշել է, որ հանձնաժողովի գործունեությանն առնչվող ոլորտների խնդիրները մշտապես իր ուշադրության կենտրոնում են եղել։ Թեկնածուի գնահատմամբ՝ մեր երկրում կրթության եւ գիտության բնագավառներն արդի պահանջներին չեն բավարարում։ Այս համատեքստում Տիգրան Ուրիխանյանը բարձրաձայնել է այդ ոլորտներում առկա խնդիրները՝ կարեւորելով դրանց լուծմանն ուղղված նոր օրենսդրական նախաձեռնությունների ներկայացումը։ Տիգրան Ուրիխանյանը հավաստիացրել է, որ իր ընտրվելու դեպքում հանձնաժողովն աշխատելու է 21—րդ դարի պահանջներին համահունչ, լինելու է նախաձեռնող։
Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էդգար Ռազմիկի Սեդրակյանի, Արգիշտի Անդրանիկի Ղազարյանի եւ Արծրուն Մարտունի Միրզոյանի թեկնածությունները։ Ազգային ժողովը ներկայացված թեկնածուներից պետք է ընտրի վճռաբեկ դատարանի դատավոր։
Թեկնածուներին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ երեքն էլ փորձառու դատավորներ են։
Արգիշտի Ղազարյանը, Էդգար Սեդրակյանը եւ Արծրուն Միրզոյանը ներկայացրել են արդարադատության բնագավառում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները, անդրադարձել մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները վերացնելուն ուղղված քայլերին, դատական նախադեպի ինստիտուտի արդյունավետությանը, դատարաններում գործերի քննության ընթացքին, դատական իշխանության իրավական անկախությանը, քաղաքացիական եւ վարչական վարույթներ վարող պալատներն առանձնացնելու նպատակահարմարությանը, դատական իրավաստեղծ գործունեությանը եւ այլ հարցերի։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նիստի ընթացքում տեղեկացրել է, որ խմբակցության ղեկավար է ընտրվել Լենա Նազարյանը։
ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի ընտրության քվեարկությունը կանցկացվի ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում, այսօր, ժամը 10։10 մինչեւ 11։00։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը կկայանա եւս այսօր, ժամը 11։00—ից մինչեւ 11։30։
Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին։

13-09-2018





22-09-2020
Պետությունը կանգնած է զինվորի թիկունքն ամրացնող բնակավայրերի բնակիչների կողքին
Ավելացվում են հրետակոծության ընթացքում սահմանամերձ բնակավայրերին հասցվող վնասների փոխհատուցման ...


22-09-2020
Բոլորս պետք է լինենք անկախության զինվորներ
Պարգեւատրվածները՝ անկախության խորհրդի մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ...


22-09-2020
Հունական «Դեմոկրատիան» խոցել է Էրդողանին
Առաջատար օրաթերթի գլխագիրը երկկողմ հարաբերությունների խորացող ճգնաժամի արտացոլումն է


19-09-2020
Սեպտեմբերի 21՝ Անկախության օր
1. Հայոց պատմության մեծ ժամանակափուլերի շղթայի մեջ ինչո՞վ է ...


19-09-2020
«Շիրակի թեմը ծնվել է վայրագ պայմաններում»
«Թեմը փաստացի չի ստեղծվել, այլ ստեղծվել է ու մտել ...


19-09-2020
Մարդկային կյանքի իմաստը
Մարդկային կյանքը պարուրված է գաղտնիքով: Դարեր շարունակ գիտնականները, պատմաբաններն ...


19-09-2020
Մեդվեդեւա-Բաբասյանը վերադարձել է Թութբերիձեի թիմ
Եվգենյան ծանր տարավ ոչ այնքան ոսկե մեդալի պակասը, որքան ...



19-09-2020
Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

19-09-2020
Լիբիայի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել
Սարաջը հայտարարել է իշխանությունը նոր ...

19-09-2020
Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ...

22-09-2020
Խաթամիի՝ Մոսկվա այցի ուղերձը
Ռուսաստանն ու Իրանը մտադիր են խորացնել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO