Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Որոշում քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100 եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41 հոդվածների համաձայն՝ պատգամավորների նախաձեռնությամբ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի ուսումնասիրության նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ եթե ձայնագրվում են բարձրաստիճան պաշտոնյաների խոսակցությունները, ապա Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված յուրաքանչյուր անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության սկզբունքը վտանգված է։ Գեւորգ Կոստանյանը վստահեցրել է, որ յուրաքանչյուր քննարկման արդյունքում կատարված ուսումնասիրություններն ու եզրահանգումները կբարձրացնեն մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը։
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հանձնաժողովի ստեղծման իրավական հիմքերին՝ նշելով, որ եթե հարուցված է քրեական գործ, ապա այդ հարցի առնչությամբ չի կարող ստեղծվել հանձնաժողով։
Էդմոն Մարուքյանը նշել է, որ դեմ է «ԱԺ կանոնակարգ» օրենքի խախտմանը։ Ըստ նրա՝ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։
Ռուստամ Մախմուդյանը, կարեւորելով հանձնաժողովի ստեղծումը, նշել է, որ այն կպարզի ՀՀ—ում գաղտնալսում իրականացնելու հարցը։
Ըստ Արմեն Աշոտյանի՝ հանձնաժողովի աշխատանքը չպետք է լինի քաղաքական։ Պատգամավորն առաջարկել է հեռարձակել հանձնաժողովի նիստերը։
Սամվել Ֆարմանյանի կարծիքով՝ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում կարեւոր է քննիչ հանձնաժողովների ստեղծումը։
Ըստ Հովիկ Աղազարյանի՝ անհրաժեշտ է հստակեցումներ կատարել ձեւակերպումներում։ Պատգամավորն անդրադարձել է համացանցում հայտնված տեսանյութին։
Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտություն է համարել օրենսդրական վերահսկողությունը եւ քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական, ապակուսակցական՝ իր գործառույթների հիմքում ունենալով ՀՀ պետական շահի եւ ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը։
Վահե Էնֆիաջյանը խոսել է հարցի իրավական մոտեցումների մասին, ներկայացրել օրենքով նախատեսված քննիչ հանձնաժողովի վերաբերյալ սահմանափակումները։
Ըստ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի՝ քննիչ հանձնաժողովի ստեղծման ստորագրահավաքի ընթացքում հարուցված չի եղել «հեռախոսային խոսակցությունների» մասով քրեական գործ։ Պատգամավորը գործընկերների մտահոգությունները փարատելու նպատակով ներկայացրել է իր առաջարկը։
«Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը։ Սահմանադրական օրենքը չխախտելու համար պատգամավորն առաջարկել է դեմ քվեարկելով նախաձեռնությանը՝ հարցը հանել օրակարգից եւ հանդես գալ նոր նախաձեռնությամբ։
Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ Արփինե Հովհաննիսյանը կոչ է արել ընդունել ԱԺ որոշման նախագիծ։
Եզրափակիչ ելույթում Գագիկ Կոստանյանը նշել է, որ հանձնաժողովը քննելու է այն հարցերը, որոնց փաստով քրեական գործ հարուցված չէ։ Զեկուցողն ընդունելի է համարել Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած առաջարկը։
Ընդունելով որոշումը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը։

14-09-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO