Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.09.2020
ԱՇԽԱՐՀ


Սիրիայում արտաքին շահերի բախումները շարունակվում են

Սիրիայի Իդլիբ նահանգի իրավիճակին նվիրված թեհրանյան Ռուսաստան—Իրան—Թուրքիա գագաթնաժողովից հետո այդ հարցը թերեւս ավելի սրությամբ մնում է տարածաշրջանի շահագրգիռ ուժերի եւ գերտերությունների օրակարգում։ Թեեւ գագաթնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, որի շուրջ կողմերը ընդհանուր հայտարարի հանգեցին, սակայն խնդրո առարկայի շուրջ նրանց դիրքորոշումների հակասությունները եւս ակնհայտ են։
Երեկ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացնելով Իդլիբում մարդկային ողբերգություն, մղձավանջ ստեղծվելու առնչությամբ՝ Ռուսաստանից, Իրանից եւ Թուրքիայից պահանջել է ջանք չխնայել խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։ Նա շեշտել է, որ պետք է այնտեղ կասեցվի լիարժեք առճակատումը եւ հավելել է՝ ինքը հասկանում է, որ անհանդուրժելի է ահաբեկչական խմբերի ներկայությունն Իդլիբում։ Միաժամանակ Գուտերեշը նշել է, որ ահաբեկիչների դեմ պայքարողները չեն կարող միջազգային օրենքներով ստանձնած պարտավորություններն անտեսել։ ՄԱԿ—ը մինչ այդ էլ կոչ էր արել հրաժարվել լայնածավալ հարձակումից եւ հայտարարել, որ Իդլիբի վրա լայնածավալ հարձակումը 21—րդ դարի մարդկային ողբերգության պատճառ կդառնա։ Նույն օրը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերոմի Հանթը սպառնացել է, որ Իդլիբում քիմիական զենքի կիրառման դեպքում այդ երկրի հակազդեցությունը շատ խիստ է լինելու։ Վաշինգտոնից եւս այդ հարցով բազմիցս նախազգուշացումներ են հնչել Դամասկոսի հասցեին՝ տարբեր մակարդակի պաշտոնյաների, այդ թվում ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլտոնի կողմից։ Մինչդեռ Դամասկոսը մշտապես հերքել է քիմիական զենքի կիրառումը, իսկ այժմ առավել եւս տրամաբանական չէր լինի հաղթողի դիրքերից՝ նման քայլի դիմելը։ Սակայն քիմիական զենք ունի նաեւ «Ալ Նոսրան», որը կարող է սադրանքի նպատակով կիրառել դա եւ Դամասկոսին մեղադրել։
ՄԱԿ—ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին, Դամասկոսին, Ռուսաստանին ու Իրանին մեղադրելով Իդլիբը ոչնչացնելու նպատակ հետապնդելու մեջ, նախազգուշացրել է, որ ցանկացած հարձակում «անզգույշ» քայլ է լինելու, ինչը հղի է շատ ծանր հետեւանքներով։ Իսկ Ռուսաստանին մեղադրել է Իդլիբում մարդկային ողբերգությունը կանխելու հարցում քայլ չկատարելու համար։ Ի պատասխան՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտնել է, թե Իդլիբում կուտակվել են տասնյակ հազարավոր դաիշական ու ալկայիդական ծայրահեղական մարտիկներ, որոնք խաղաղ բնակչությանը օգտագործում են որպես կենդանի վահան ու թաքնվում նրանց թիկունքում։ Նա շեշտել է, որ պետք է տարանջատել խնդիրը բանակցություններով լուծելու կողմնակից չափավորական ընդդիմությանը ահաբեկիչներից։ Նման տեսակետ է հայտնել նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականում լույս տեսած հոդվածում, որտեղ շեշտել է, որ Իդլիբում կան իշխանությանը չափավոր ընդդիմադիր ուժեր, որոնք նշանակալից դեր են ունեցել ահաբեկչության դեմ Թուրքիայի պայքարում, որոնց պաշտպանելն Իդլիբում Անկարայի համար շատ կարեւոր է։ Մինչդեռ Ռուսաստանի նախագահի Սիրիայի հարցով ներկայացուցիչ Ա. Լավրենտովի կարծիքով, այդ խմբերի տարանջատումը Թուրքիայի խնդիրն է, որը վերահսկում է Իդլիբի հրադադարը։ Հատկանշական է նաեւ, որ Էրդողանը նշել է, թե Իդլիբի վրա հարձակումը Թուրքիայի, Եվրոպայի եւ ողջ աշխարհի անվտանգության համար լուրջ սպառնալիք է, եւ որ ողջ աշխարհը շատ թանկ է վճարելու դրա համար։ Նա հիշյալ հոդվածում շեշտել է, որ Իրանն ու Ռուսաստանը պատասխանատու են Իդլիբում մարդկային ողբերգությունը կասեցնելու հարցում։
Թեեւ լայնածավալ հարձակման դեպքում փախստականների նոր հոսք է լինելու դեպի Թուրքիա, որը արդեն երկու երկրների սահմանում պարիսպ է կառուցել, սակայն Անկարային այդ հարցում առավելապես հուզում է այն, որ Իդլիբից ահաբեկիչների ոչնչացման կամ դուրս շպրտելուց հետո Սիրիայից դուրս է «շպրտվելու» նաեւ Թուրքիան, որը ողջ պատերազմի ընթացքում ձգտել է դիրքերն ամրացնել այդ երկրում։ Ավելին, նույնիսկ կան տեղեկություններ, որոնց համաձայն՝ Անկարան Ռուսաստանի միջոցով Դամասկոսից պահանջել է հարձակումը մի քանի օրով հետաձգել։ Մյուս կողմից՝ Թուրքիան Իդլիբում ավելացրել է զինվորականների թիվը, ըստ երեւույթին, դիրքերը ամրապնդելու համար, սակայն պատճառաբանում է, թե հրադադարը վերահսկելու նպատակով։ Թեեւ լայնածավալ գործողություններ չեն իրականացվում, բայց հարձակումը շարունակվում է։ Ստեղծված իրավիճակում Սիրիայում տարածաշրջանային ու միջազգային գերտերությունների շահերի բախումները, հաշվի առնելով հնչեցված փոխադարձ սպառնալիքներն ու նախազգուշացումները, բացառված չէ, որ կհանգեցնեն նոր աղետի։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

14-09-2018





24-09-2020
Տրանսպորտի ոլորտում վերահսկողությունը կկանոնակարգվի առանձին օրենքով
Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի նվազեցման համար ուժեղացվում են վերահսկողության մեխանիզմները


24-09-2020
ՄԱԿ-ում բարեփոխումները հասունացել են
«Կարեւոր է, որ աշխարհն իմանա երկակի ստանդարտները, որոնցով Էրդողանն ...


24-09-2020
Նկարիչը՝ Վաղարշապատից
«Հանճարն ու ամբոխը» կտավի խորհուրդը

«… Եղիշե Թադեւոսյանը ...


24-09-2020
Ադրբեջանական ձեռագիրը
Վտանգված է Ֆահրադին Աբոսզոդեի կյանքը

«Թալիշստան թայմս» միջազգային ...


24-09-2020
Մարդու դժբախտությունը մարդու անկումն է
«Եւ Եհովայ Աստուածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու ...


24-09-2020
Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին
Սիրիական ուժերը եւ նրա դաշնակիցներն Իդլիբի վրա հարձակվելու կարիք ...


24-09-2020
Առեղծվածային խառնարանները կապված են հավերժական սառույցի հալվելու հետ
Ռուսական Սիբիրում վաղուց են ահազանգ հնչեցնում հավերժական սառույցի շերտի ...



24-09-2020
Չինաստանի նոր հայտը
Չինաստանի կողմից նոր դեսպանատան կառուցումը ...

24-09-2020
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թիան Էրլունին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

24-09-2020
Ըմբիշները սկսեցին հերթական հավաքը
Մրցումների մասնակցելու հնարավորությունից զրկված ...

24-09-2020
«Շանթ-2020» զորավարժությունը՝ ՀՀ տարածքում
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO