Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ՊՆ


Միասնական ու ներդաշնակ աշխատանք

Սա էր պահանջվում պետական կառավարման մարմիններից «Շանթ—2018»—ի ընթացքում

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ՊՆ վարչական համալիր՝ «Շանթ—2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների տեղեկատվական եւ մարտական կառավարման կենտրոններ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Եվս մեկ անգամ շեշտադրելով նմանօրինակ զորավարժությունների անցկացման կարեւորությունը՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ զորավարժությունների առանցքային նպատակն է՝ հղկել պետական կառավարման համակարգի միասնական ու ներդաշնակ աշխատանքը պետությունը խաղաղ պայմաններից ռազմականի փոխադրելու ընթացքում։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պայմանական պատերազմ ենթադրող զորավարժությունների հիմքում դրված էին այնպիսի սցենարներ, որոնք կապահովեին պետական կառավարման համակարգը առավել բարձր պատրաստականության աստիճանի բերելն ու նույնիսկ ամենածանր ու անսպասելի պայմաններում իր առջեւ դրված խնդիրների արդյունավետ կատարումը՝ ապահովելով ՀՀ անվտանգությունն ու բնականոն կենսագործունեությունը։
ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարտական կառավարման կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լսել է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ—մայոր Արտակ Դավթյանի զեկույցը՝ զորավարժությունների սցենարով պայմանավորված, երկրում ստեղծված իրադրության, պայմանական հակառակորդի գործողությունների եւ դրանց դիմագրավման ուղղությամբ հայկական զինուժի ձեռնարկած պատասխան քայլերի եւ հետագա զարգացումների վերաբերյալ։
«Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, եւ պայմանական պատերազմական իրավիճակն ակնհայտորեն կապված է ղարաբաղյան խնդրի հետ։ Զորավարժության սցենարում Արցախի Հանրապետության ու զինված ուժերի գործողությունները նույնպես հաշվարկված են»,–ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ, զորավարժության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ զորավարժությունների նպատակը խաղաղից պատերազմական իրավիճակի անցնելու պայմաններում պետական համակարգի աշխատանքը հղկելն է։
«Երբ խոսում ենք հղկման մասին, կատարելության հասնելու համար միշտ անելիք կա։ Մենք վերլուծում ենք բոլոր շղթաների աշխատանքը, այդ թվում՝ օրենսդրության բովանդակությունը, թե ինչ հարցեր կան, որոնք կարող են գործնական խնդիրներ առաջացնել։ Սցենարով այնպես է նախատեսված, որ ամեն ինչ տեղի է ունենում բոլորի համար անսպասելի։ Այդ սցենարը պետք է մշակվի, եւ մենք ուզում ենք զորավարժությունների արդյունքում այնպես կարգաբերել պետական կառավարման համակարգի աշխատանքը, որ այն նույնիսկ ամենաանսպասելի եւ ամենածանր սցենարներում կարողանա պահպանել աշխատունակությունը, պետության մարտունակությունն ու անհրաժեշտ կենսագործունեությունը»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշել է, որ զորավարժության սցենարով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը բաժանվել է երկու փուլի՝ մինչեւ պատերազմ հայտարարելը եւ պատերազմ հայտարարելուց հետո։
«Վարչապետը ԶՈւ գերագույն—գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնել է երեկ (սեպտեմբերի 12—ի) երեկոյան։ Երկու փուլերում էլ վարչապետը երկու ներմուծական է արել, որոնք կառավարման համակարգը դրել են սթրեսի մեջ՝ փոփոխելով մեր կողմից նախատեսված սցենարը»,–ասել է Տոնոյանը։
Հարցին, թե կարողացե՞լ են հաղթահարել այդ ներմուծականները, պաշտպանության նախարարը պատասխանել է, որ իրենց գերատեսչությունը կարողացել է։ Վարչապետ Փաշինյանը հավելել է՝ մյուսները նույնպես։
Նիկոլ Փաշինյանը ամփոփելով՝ ասել է, որ զորավարժության արդյունքները կվերլուծվեն, կքննարկվեն, եւ եզրակացություններ կլինեն։
Նշենք, որ սեպտեմբերի 12—ին զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում։
«Հիմք ընունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 12—ի «Պատերազմ հայտարարելու առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 118—րդ հոդվածի 1—ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 105—րդ հոդվածի 5—րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է՝ Ադրբեջանի Հանրապետությանը հայտարարել պատերազմ»,–նշված է ՀՀ ԱԺ որոշման մեջ։
Որոշման ընդունումից հետո սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների նախագահները, ինչպես նաեւ բարեկամական խմբերի ղեկավարները միջազգային գործընկերներին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված դրության մասին, հանգամանորեն ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումներն ու մոտեցումները։
Երկրում ստեղծված իրադրության զարգացմանը համընթաց ՀՀ Ազգային ժողովի կողմից իրականացվում են մի շարք այլ անհրաժեշտ միջոցառումներ։
«Շանթ—2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է բրիֆինգ ՀՀ—ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ։
ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Առուստամյանը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն է ներկայացրել «Շանթ—2018» զորավարժության թեման, ուսումնական նպատակները, անցկացման փուլերը, ինչպես նաեւ ներգրավված անձնակազմի շրջանակները եւ ըստ զորավարժության սցենարի՝ պայմանականորեն ստեղծված ռազմաքաղաքական եւ ռազմավարական իրավիճակը։
Հանդիպման ընթացքում ծավալված ակտիվ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ զորավարժության ղեկավար կազմի, դրա շրջանակում անվտանգության խորհրդի դերի եւ նշանակության հետ կապված հարցերին։
«Շանթ—2018» եռօրյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարային ամփոփիչ զարգացումներն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ—մայոր Տիրան Խաչատրյանը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը եւս մեկ անգամ անդրադարձ է կատարել այն հիմնական նպատակներին, խնդիրներին ու առանձնահատկություններին, որոնք դրված էին զորավարժությունների հիմքում, հավաստիացնելով, որ պայմանական պատերազմին ներգրավված բոլոր օղակները, պետական եւ ռազմական կառավարման մարմինները, խաղարկման խմբերի մասնակից զինծառայողները բարձր մակարդակով կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները։
Զորավարժության շրջանակում ծավալվել է արդյունավետ փոխգործակցություն պետական կառավարման համակարգի բոլոր օղակների միջեւ, իրապես ստուգվել եւ գնահատվել են ղեկավար մարմինների կարողությունները։
Արդյունքում առավելապես իրականությանը համապատասխանեցված պայմանական պատերազմի սցենարային զարգացումների եւ նախնական արդյունքների հիման վրա մատնանշվել են այն հիմնական բացթողումներն ու աշխատանքային ուղղությունները, որոնց առնչությամբ կկայացվեն համապատասխան եզրակացություններ։

14-09-2018





19-07-2019
Զբոսաշրջության ոլորտը համալիր կարգավորման կարիք ունի
Երկրի գովազդի համար անհրաժեշտ է ավելի մեծ բյուջե

Լուսինե ...


19-07-2019
Ինչն է նպաստում ամռանը ինֆեկցիաների աճին
Այս սեզոնին նպատակահարմար է հրաժարվել կրեմային տորթերից, դրսում ...


19-07-2019
«Ֆորդիզմի» այբուբենը
Ամերիկացի նշանավոր գործարար Հենրի Ֆորդը (1863–1947) հիշվում է ամենից ...


19-07-2019
Առաջնայինը որակն է ու լավ ընդունելությունը
Ի՞նչ իրավիճակ է հայաստանյան զբոսաշրջային ոլորտում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ռուս—վրացական ...


19-07-2019
Հյուրընկալվել է ՀՀ նախագահի մոտ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է մասնավոր այցով ...


19-07-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


19-07-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ...



19-07-2019
Սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am



19-07-2019
Կայծակից ճաքել է Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը
Ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել ...

19-07-2019
Սեւանա լճում լողալն անվտանգ է
Կառավարության նիստում պարզաբանումներ են ...

19-07-2019
Իսկ ինչո՞ւ է այդպես
Շաբաթն առայժմ հաջող չի դասավորվում հայրենի թիմերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO