Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Ընտրվել է վճռաբեկ դատարանի նախագահ

Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորի՝ նախօրեին տեղի ունեցած ընտրության արդյունքները։
ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Արման Դիլանյանի թեկնածությունը։ Գաղտնի քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել է 88—ը, թեկնածուին կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ 7—ը։ Այսպիսով, Արման Դիլանյանն ընտրվել է։ ՍԴ նորընտիր դատավորը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին վստահության համար եւ պաշտոնն ստանձնել երդմամբ։
Գագիկ Մելիքյանը ներկայացրել է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության արդյունքները եւ նշել, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, նրանցից 74—ը քվեարկել են կողմ, դեմ՝ 10—ը։ Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ։
Այնուհետեւ Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի ընտրության արդյունքները։ Այս պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էին Էդգար Սեդրակյանի, Արգիշտի Ղազարյանի եւ Արծրուն Միրզոյանի թեկնածությունները։ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։ Էդգար Սեդրակյանի օգտին քվեարկել է 67 պատգամավոր, 11 կողմ ձայն ստացել է Արգիշտի Ղազարյանը, 9 կողմ՝ Արծրուն Միրզոյանը։ Ընտրվել է Էդգար Սեդրակյանը։ Նորընտիր դատավորը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին եւ նշել, որ կփորձի արդյունավետ աշխատանքով արդարացնել ցուցաբերված վստահությունը։
Գագիկ Մելիքյանը հաջորդիվ ներկայացրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության արդյունքները։
Այս պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը։ Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 10։
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար եւ հավաստիացրել, որ կանի առավելագույնը՝ հանձնաժողովի լիարժեք գործունեության ապահովման համար։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 108 եւ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20 հոդվածների համաձայն, ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այդ նպատակով հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ։ ԱԺ նախագահը նաեւ պարզաբանել է, որ քննիչ հանձնաժողովն ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ։
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը։

14-09-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO