Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է

Վալերի Օսիպյանը պարզաբանումներ է ներկայացնում

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ իրենք ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզման չեղարկման մասին տեղեկություն ստացել են Ռուսաստանից։ Բայց, օրինակ, Վալերի Օսիպյանը տեղեկացված չի եղել, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է։ Միքայել Հարությունյանը եթե հայտնվի ԱՊՀ անդամ այլ երկրներում, ապա կարող է ձերբակալվել եւ փոխանցվել Հայաստանին։
Արդյո՞ք Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում դադարեցնելը ոչ գործընկերային մոտեցում է այդ երկրի կողմից մեր հանդեպ։ Լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան՝ ոստիկանապետը համառոտեց. «Ես այդ հարցին չեմ պատասխանի։ Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է»։

«Ե՛վ անթույլատրելի է, ե՛ւ դատապատելի»

Երեկ լրագրողները ցանկացան ճշտել Վալերի Օսիպյանի գնահատականը «YouTube»–ում տեղադրված Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման եւ ձայնագրության վերաբերյալ։
Ոստիկանապետը նախ նշեց, որ ինքը, կատարելով վարչապետ Փաշինյանի հանձնարարականը, սահմանված ժամկետում զեկուցել է նրան գաղտնալսված հայտնի ձայնագրության վերաբերյալ։
Այնուհետեւ հավելեց, որ դատապարտում է գաղտնալսման փաստը, որովհետեւ դա թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով այն ծառայություններին, որոնք ունեն դա անելու իրավունք։ Միաժամանակ հիշեցրեց, թե Սահմանադրությամբ ամրագրված է՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք։
Այս պահին կասկածներ կա՞ն, թե ովքեր կարող են լինել գաղտնալսման հեղինակները, ոստիկանապետը չասաց. «Գործընթացը շարունակվում է, եւ ես այս պահին որեւէ պատասխան տալ չեմ կարող»։

«Պառկեցնելուց հաճույք չենք ստանում»

Ինչու՞ ոստիկանությունը վարչապետի՝ երկու ժամում «ռեյդեր» անելու հրամանը երկու ժամում չարեց։ Դիտարկման պատասխանը ոստիկանապետը համառոտ հնչեցրեց. «Ոստիկանությունը չի կարող վարչապետի հանձնարարականն ուշ կատարել, վարչապետի հանձնարարականներն անմիջապես կատարվում են»։
Օլիգարխների թիկնազորներին զինաթափելու վերաբերյալ հարցերին էլ ի պատասխան՝ Վալերի Օսիպյանը պարզաբանեց, որ այդ գործընթացը մշտապես շարունակվում է. «Ոստիկանությունը մշտապես օպերատիվ տեղեկություններ է ստանում, բայց այդ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման, մենք ստուգում ենք օրինականությունը։ Հավատացեք՝ ոստիկանությունը հաճույք չի ստանում որեւէ քաղաքացու պատի դեմ տալուց, դեմքը մեքենային կամ պատին հենելուց, դա պարզապես օրինական գործընթաց է։ Այն պայմանավորված է նրանով, որ այդ անձանց մոտ կա զենք, իսկ մենք չգիտենք՝ զենքն օրինակա՞ն է, թե՞ ոչ, հետեւաբար, ստուգել է պետք։ Զինված քաղաքացին մշտապես վտանգ է ոստիկանության աշխատակցի համար, այդ պատճառով էլ ստուգումներն այդ կերպ են լինում»։
Թիկնապահներին ասֆալտին պառկեցնելուց ու զենքն առգրավելուց հետո զենքն ուղարկվում է համապատասխան փորձագիտության, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք նախկինում կատարված հանցագործությունների հետ կապ կա, թե՞ ոչ։
Ոստիկանությունը զենքի օրինականության մասով կասկածնե՞ր է ունեցել նաեւ գործարարներ Խաչատուր Սուքիասյանի եւ Սամվել Ալեքսանյանի թիկնազորի առնչությամբ։ Ինչպես պարզաբանեց բանախոսը, խնդիրն այն է եղել, որ շարասյունով են երթեւեկել, իսկ իրենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում համաքաղաքացիներից, որ շարասյունով երթեւեկելը խանգարում է ընդհանուր երթեւեկությանը։
«Կրկնում եմ՝ խնդիրը շարասյունով երթեւեկելն է,–երկրորդեց Օսիպյանը,–մեկ մեքենայով ուղեկցման դեպքում, անկախ նրանից թե ով է ուղեկցվողը՝ գործարար, օլիգարխ, թե սովորական քաղաքացի, ոստիկանությունը խնդիր չի տեսնում, խնդիրը մեկից ավելի մեքենայով ուղեկցումն է։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ երկրորդ մեքենայում թիկնազորն է լինում, թիկնապահները»։
Բայց այդ ասֆալտին պառկեցնելու տեսարանները արդյո՞ք շոուներ չեն, եթե ոչ, ինչու՞ է անընդհատ ցուցադրվում, եթե ոստիկանական գործողություն է, ապա թող անեն, վերջացնեն, կարելի՞ է անընդհատ դա ցույց տալ։ «Տեսանյութերը հիմնականում հրապարակում են լրատվամիջոցները կամ քաղաքացիները, ոչ թե ոստիկանությունը»,–պնդեց ոստիկանապետը՝ հավելելով, թե ոչ մի շոու էլ չկա, եւ ինքն իր գործունեության ընթացքում շոուներով չի զբաղվել, այլ առաջնորդվել է օրենքով։ «Իսկ ովքեր շոուներ են անում, փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, ապա վստահեցնում եմ, որ ոստիկանությունը երբեք այսպես չի աշխատել, ինչպես հիմա»,–եզրափակեց նա։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

15-09-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO