Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ԵՐԵՎԱՆ


Լավագույն արդյունք կարելի է ստանալ համատեղ աշխատանքով

Աղբահանող ընկերությունն ընդունում է իր թերացումը եւ մատնանշում պատճառները

Երեւանի աղբահանության վիճակի քննարկումը վերջին երեք ամսում այնքան է մոդայիկ դարձել, որ այդ մասին կարելի է լսել ամենուր։ Նույնիսկ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար է «հարմար» թեմա դարձել։ «Սանիթեք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում նշեց, որ ուզում է ավելի պարզ խոսվի խնդիրների մասին, չշահարկվեն դրանք, ինչպես նաեւ ցանկանում է առաջարկել որոշակի լուծումներ։
Նախ ասաց, որ անցկացված մրցույթներն ու կնքված պայմանագրերը միանգամայն համապատասխանում են միջազգային ստանդարտներին, եւ իր ընկերությունը որեւէ կապ չունի կողմնակի անձանց կամ կազմակերպությունների հետ. «Սանիթեքը» միջազգային կազմակերպություն է, այն պետք է ընդունել հենց այդպիսին։ Ընկերությունը լուրջ ներդրում է կատարել Հայաստանում եւ երբեք ինչ—որ մեկի համար սաբոտաժի չի գնա, չի ուզում կորցնել իր ներդրումները»։ Գործադիր տնօրենը պարզաբանեց, որ սկզբից ու մինչեւ օրս էլ որոշակի խնդիների են բախվում։ Նա հերթով նշեց այն խոչընդոտները, որոնք լրջորեն խանգարում են իրենց պայմանագրային պարտավորությունների կատարմանը։ Մինչ դրանց անդրադառնալը ներկայացրեց ընկերության ներկա ռեսուրսը, որով կատարվում է քաղաքի սանմաքրումը. 150 միավոր մեքենա—մեխանիզմ, ավելի քան 9000 աղբաման (գերմանական), ավելի քան 900 աշխատակից, ունի ավելի քան 130 մատակարար։ Կատարել է ավելի քան 14 մլրդ դրամի ներդրումներ, տարեկան 750 մլն դրամ հարկ է վճարում, ավելի քան 420 մլն դրամի ներարկում են անում Հայաստանի տնտեսության մեջ։ Աշխատում ենք բոլոր օրերին, շուրջօրյա, որոշ տարածքներում օրվա մեջ աղբահանություն է կատարվում երկու, որոշ դեպքերում՝ երեք անգամ։
Ի՞նչ խնդիրներ են ծառացել ընկերության առջեւ։ Գործադիր տնօրենը նորմալ չի համարում իրենց գործունեության ոչ լրիվ երեք տարվա ընթացքում 1000 աղբամանի ամբողջությամբ վառվելը, 2000 աղբամանի վնասվելը՝ ջարդվելը, այն դեպքում, երբ տենդերի վերլուծության ընթացքում ընդամենը 100 տարայի շարքից դուրս գալու տարբերակ է եղել աչքի առաջ. «Միայն աղբարկղերի այրման պատճառով 700 հազար դոլարի կորուստ ենք ունեցել։ Աղբամանների նվազելը աղբը գետնին թափելու պատճառ է առաջանում»։ Նա ակնարկեց, որ քաղաքային աղբահավաքությունը եւ հեռացումը հասարակության մշակույթի մաս է։ Իրենք, մուտք գործելով Հայաստան, ցանկացել են այդպիսի մշակույթ ներմուծել, սակայն որոշ խոչընդոտներ խանգարում են գործին։ Հաճախ նպատակային չեն օգտագործվում տարբեր չափի աղբամանները, ամեն ինչ խառնվում է իրար։ Հատկապես դժգոհեց այն իրողությունից, որ կենցաղային աղբի համար նախատեսված արկղերը դառնում են շինաղբի տարա։ Հենց դրանց վնասվելու բուն պատճառը դա է։ Դրանից վնասվում են նաեւ աղբը տեղափոխող մեքենաների մեխանիզմները։ Այդ մտահոգությամբ իրենք բազմաթիվ նամակներ են ուղարկել տեղական ինքնակառավարման կառույցներին, որ կանոնակարգեն խնդիրը, սակայն լուծումը չկա։ Դժգոհություն հայտնեց նաեւ Նուբարաշենի աղբավայրի տարածքում առկա վատ վիճակից եւ այնտեղ տանող ճանապարհներից։ Նույնիսկ ավտոմեքենա է այրվել աղբավայրում։ Սա այն դեպքում, երբ քաղաքապետարանը խոստացած է եղել արագ կարգի բերել ճանապարհները։ Նշեց, որ աղբավայր տանող ճանապարհները վերջերս մասամբ նորոգվել են։
Տեղեկացվեց, որ բոլոր նյութական կորուստներով հանդերձ, անցյալ ամիս ընկերությունը 500 հազար դոլար է ներդրել հինգ նոր աղբահավաք մեքենա ձեռք բերելու համար։ Դրանք ճանապարհին են, շուտով տեղ կհասնեն։ Սա՝ որպես կարճաժամկետ բարելավման ծրագիր։ «Նույնիսկ եթե ձեռք բերենք 700 նոր մեքենա, բայց աղբավայրը մնա նույն վիճակում, աղբամանները կրկին հրդեհվեն կամ ջարդվեն, «Սանիթեքը» լինի, թե մեկ ուրիշ կազմակերպություն, նույն խնդիրներին է բախվելու»,–ասաց նա։ Ասաց նաեւ, որ այժմ Երեւանի աղբահանության վիճակը կամաց—կամաց կարգավորվում է, նոր ավտոմեքենաներ ստանալով՝ վիճակն ավելի նկատելի կլավանա, պրոցեսը կմտնի նորմալ հուն։
Խոսելով երկարաժամկետ լուծումների մասին՝ ընկերության ղեկավարը դրանք կապեց քաղաքի ավագանու նոր ընտրությունների հետ. «Կընտրվի նոր քաղաքապետ, նրա հետ կքննարկենք մեզ հուզող բոլոր հարցերը։ «Սանիթեքը» պատրաստ է եւ ուզում է 7 մլն եվրոյի չափով նոր ներդրում անել, փոխել ամբողջ համակարգը, ավտոպարկը եւ բերել կայուն վիճակի։ Արդեն պայմանավորվել ենք «Մերսեդես» ընկերության հետ։ Սա կլինի նոր քաղաքապետի հետ քննարկումից հետո»։ Անդրադառնալով քաղաքապետարանի կողմից վերջին երկու ամսվա ընթացքում մոտ 25 մլն դրամ տուգանքին՝ գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ անկախ տույժը ընդունել—չընդունելուց, իրենք փոխանցել են գումարը, եւ քաղաքապետարանին խնդրում են այդ գումարով ձեռք բերել աղբամաններ եւ տեղադրել քաղաքում։ Նաեւ փոխհատուցել այն վնասները, որ կրել է ընկերությունն այս ընթացքում։
Նիկոլաս Թավիլն անդրադարձավ նաեւ աղբի վերամշակման խնդրին, որը վերջին օրերին շատ հաճախ է շոշափվում։ Ասաց, որ գոյություն չունի միատեսակ վերամշակում, քանի որ նյութերը միատեսակ չեն։ Երեք տեսակ մշակում պիտի կատարվի օրգանական, վերամշակվող եւ իներտ նյութերի համար, ինչը հսկայական նյութական միջոցներ պահանջող արտադրություն է ենթադրում։ Հայաստանին անհրաժեշտ է աղբի կառավարման համահայաստանյան ծրագիր։ «Սանիթեքը» պատրաստ է աջակցել այդ ծրագրին։ Մենք բարձրացրել ենք աղբի կառավարման ստանդարտները Երեւանում։ Այո, վերջին երեք ամիսներին չենք իրականացրել մեր պայմանագրային պարտավորությունները, բայց երբեք մեր պատասխանատվությունից չենք խուսափել, ինքներս ենք բախվել շատ խնդիրների։ Այլ օպերատոր կամ ներդրող նույնպես կբախվի նման խնդիրների։ Ուշադրություն դարձրեք՝ աղբահանության բյուջեն, որ կա այսօր, Երեւանում անփոփոխ է 2008 թվականից սկսած»,– ասաց գործադիր տնօրենը։ Նա անհրաժեշտ համարեց քաղաքի աղբահանության նկատմամբ միջազգային վերահսկող սուբյեկտի առկայությունը, քանի որ աղբի կառավարումը «բարդ եւ նուրբ հարց է». «Աղբահանությունը պետք է սկսվի յուրաքանչյուր տնից, մեքենայից, գրասենյակից...»։ Նիկոլաս Թավիլը հավաստիացրեց, որ առաջիկա երկու—երեք օրերին երեւանցիները կտեսնեն, որ վիճակը կարգավորվել է։
Ասուլիսում հնչած հարցերին ու պատասխաններին անդրադառնալու անհրաժեշտություն չենք տեսնում, քանի որ վերջին օրերին դրանք հնչել են ամենուր, երբեմն նույնիսկ անպատեհ առիթով։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

15-09-2018





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO