Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.09.2020
ԵՐԵՎԱՆ


Ինչպես պայքարել առնետավազքի դեմ

Անգործությունը կարող է հանգեցնել լրջագույն խնդիրների

Վերջին ամիսներին մայրաքաղաքում աղբահանության ոչ պատշաճ եւ թերի իրականացումը հանգեցրել է աղբի կուտակումների ոչ միայն բակերում ու փողոցներում տեղադրված աղբամանների շրջակայքում, այլեւ բնակելի շենքերի աղբանոցներում։ Երեւանի բնակելի մի շարք շենքերում խցանվել են նաեւ աղբամուղ խողովակներ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ահազանգ էր ստացել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչներից, ովքեր մտահոգված էին շենքերի շքամուտքերում վխտացող առնետների դեմ անարդյունավետ պայքարի խնդրով։
Կենտրոն վարչական շրջանում բնակվող Սոնա Աբունցը ահազանգում է, որ թեեւ իրենք աղբ թափելու երկու տարբերակ ունեն՝ շենքի աղբատար խողովակը եւ «Սանիթեքի» առանձին տեղադրված աղբամանները, սակայն աղբամանները միշտ լիքն են աղբով, իսկ աղբատար խողովակների մոտ առնետներ են կուտակվում։
«Աղբատար խողովակի դուռը նեղ է։ Առաջ մենք դուռը բացում էինք եւ աղբը նետում ներս։ Բայց քանի որ դեպքեր են եղել, որ ահավոր մեծ չափի, անգամ կատվի չափերի հասնող առնետների ենք այնտեղ հանդիպել, որոշեցինք բնակիչներով աղբը լցնել բակի աղբամանների մեջ։ Ոչ մի անգամ չեմ նկատել, որ շենքում, շքամուտքում առնետների դեմ թույներ լցնեն։ Ֆիքսել եմ, որ աղբը մի քանի անգամ մաքրում են, բայց իրենց աշխատանքից հետո տեսնում ես, որ շատ վատ են արել, կիսատ են թողնում, ամբողջությամբ չեն մաքրում։ Այդ նույն ճանճակույտը, նույն վատ հոտը միշտ կա։ Շենքի տարածքում շատ կեղտոտ կատուներ, առնետներ կան եւ ստացվում է՝ տարածքը համաճարակի բույն է»,–ասում է քաղաքացին։
Տարիներ շարունակ առնետների տարածման խնդիրը միայն կարճաժամկետ լուծում է ստանում։ Հատկապես ամռանը՝ բարձր ջերմաստիճանի ժամանակ շքամուտքերում վխտում են առնետները, եւ շքամուտքերի աղբախցերից տարածվում է աննկարագրելի եւ վտանգավոր գարշահոտ։ Ինչպես պատմում են բնակիչները, տեսնելով, որ համապատասխան աշխատանքները դրական արդյունք չեն ստանում, նրանք օգտագործում են իրենց բոլոր հնարավորությունները. օրինակ՝ շենքերի մուտքերում կատուներ են պահում։
«Երեխաները վախենում են միայնակ բակ իջնել, քանի որ պետք է անցնեն շքամուտքով, որտեղ ամեն անգամ հանդիպում են մեծ առնետների։ Ամբողջ շենքը առնետներ են, վախենում ենք դուռը բացել։ Անտանելի վիճակ է, որը ոչ միայն ամռան շոգ օրերին է լինում։ Տարիներ շարունակ այս խնդիրը չի լուծվում։
Դա է պատճառը, որ արդեն շենքի աղբանոցի գարշահոտությունը տարածվել է բարձրահարկ շենքի բոլոր հարկերում։ Իսկ վերելակում այդ տհաճ հոտը միշտ առկա է։ Ամաչում ենք հյուրեր ընդունել, հատկապես արտասահմանից եկած։ Ի՞նչ կմտածեն մեր քաղաքի մասին, ի՞նչ տպավորություններով կհեռանան»,– նշում է Կենտրոն վարչական շրջանի բնակիչներից տիկին Քրիստինեն։
Նա ասում է նաեւ, որ կողմնակից չէ շենքի աղբամուղ խողովակի փակմանը։ Կարծում է, որ եթե աղբահանությունը կատարվի հաճախակի եւ օգտագործվեն որակյալ նյութեր առնետների վնասազերծման համար, ապա խնդիրը լուծում կստանա։
Ստացված ահազանգերից հետո փորձեցինք պարզել, թե ինչ պարբերականությամբ եւ ինչ համալիր միջոցառումներ են իրականացվում առնետների վնասազերծման ուղղությամբ, ինչ տարբերակներ կան ամբողջությամբ դրանց վերացնելու համար, եւ ինչ հետեւանքների կարող է հանգեցնել առնետների բազմանալը բնակելի շենքերում։
Երեւան քաղաքի «Կենտրոն» համատիրության գլխավոր ինժեներ Արթուր Գալստյանը համատիրությունում ընդգրկված շենքերում առնետների վնասազերծման աշխատանքների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան նշեց, որ յուրաքանչյուր ամիս երկու անգամ, ըստ գրաֆիկի, առնետների դեմ հատուկ դեղերով արվում է դեռատիզացիա։
«Դեռատիզացիայից բացի, արվում է նաեւ դեզինֆեկցիա, երբ լվացվում են աղբամուղները։ Դեզինֆեկցիան արվում է ամիսը մեկ անգամ։ Բայց, անհրաժեշտության դեպքում ահազանգերի դեպքում լրացուցիչ մի քանի անգամ դեզինֆեկցիա եւս արվում է»,–ասաց գլխավոր ինժեները։
Արթուր Գալստյանի կարծիքով՝ աղբամուղ խողովակները փակելը արդյունավետ տարբերակ է առնետներին բնակելի շենքերից ընդմիշտ վերացնելու համար. «Այս տարբերակը շատ արդյունավետ է լինում։ Եթե աղբ, կեր չեղավ, առնետներն էլ կհեռանան, չեն լինի»։
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի տարածքում վերջին տարիների ընթացքում արդեն 200—ից ավել աղբամուղներ են փակվել։ Բազմաբնակարան շենքերի բնակիչները աղբամուղ խողովակները փակելու համար նախ որոշում եւ դիմում են համապատասխան մարմինների եւ վարչական շրջանների ղեկավարությանը։ Այնուհետեւ համատիրությունների հետ միասին համաձայնության են գալիս։
Աղբատար խողովակը փակելու դեպքում իրականացվում են հետեւյալ գործողությունները. նախ համատիրությունից դիմում են «Սանիթեք» ընկերությանը։ «Սանիթեքի» աշխատակիցները մաքրում են ողջ աղբախուցը։ Այնուհետեւ իրականացվում է դիզինֆեկցիա։ Վերջում զոդման միջոցով ընդմիշտ փակվում է խողովակը եւ «Սանիթեք» ընկերությունը տվյալ շենքի բնակիչների եւ Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների հետ միասին որոշում են աղբի նոր, մեծ արկղերի տեղակայման վայրը բակում, որպեսզի ոչ մեկին չխանգարի եւ հետագայում «Սանիթեքին» հարմար լինի աղբահանությունը իրականացնել։
Բացի տեխնիկական բազմաթիվ խնդիրներից, որոնք բնակիչներին անհարմարավետություն են պատճառում, այն էլ այն դեպքում, երբ բնակիչները պարբերաբար վճարում են աղբահանության ծառայության համար, կան նաեւ առողջությանը սպառնացող մի շարք վտանգներ, որոնք առաջանում են ստեղծված ոչ հիգիենիկ պայմաններում։ Թիվ 2 բուժմիավորման թերապեւտիկ ծառայության ղեկավար, թերապեւտ, սրտաբան Լամարա Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջազգային տվյալների համաձայն՝ միջինը +22—ից բարձր օդի ջերմաստիճանի դեպքում աղբահանություն պետք է իրականացվի օրը երեք անգամ։ Օրգանական աղբը քայքայվում եւ նեխում է 48 ժամվա ընթացքում, իսկ շոգ օրերին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Շոգ եղանակին արագ զարգանում են նաեւ մանրէները, սնկերը։ Բացի այդ՝ կրկնակի շատացել են աղիքային վիրուսային հիվանդությունները, հատկապես սննդային տոքսիկ ինֆեկցիան։
«Առաջին վնասը տհաճ հոտն է՝ ածխաջրի սուլֆիդը, որ արտազատվում է մթնոլորտ։ Դա շատ թունավոր նյութ է եւ առաջացնում է բազմաթիվ ալերգիաներ, չորություն բերանի խոռոչում, քերոցի զգացում կոկորդում եւ ինքնազգացողության վատացում։ Օրվա ընթացքում անընդհատ այդ օդը շնչելու պատճառով նվազում է նաեւ մարդու աշխատունակությունը։ Գոնե առնվազն մեկ անգամ օրը պետք է աղբահանվի»,–կարեւորեց Լամարա Մանուկյանը եւ հավելեց, որ շատ զգույշ պետք է լինել, եթե շենքերում առնետներ կան, որովհետեւ հիմնական աղբը տարածողները դրանք են։
Կարեւոր է նաեւ, որ օրգանական աղբը ոչ մի դեպքում չի կարելի այրել, քանի որ այդ դեպքում եւս տեղի է ունենում տոքսիկ վիրուսների արտազատում մթնոլորտ, ինչն էլ վտանգ է շնչառական օրգանների համար։
Միլենա ՄԿՐՏՉՅԱՆ

15-09-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO