Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.09.2020
ԼՂՀ


Բարեկարգվելու է Բերձոր-Քարվաճառ ճանապարհը

Այս տարվա ընթացքում «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ—ի կողմից բարեկարգվել են Քաշաթաղի շրջանի մի շարք միջհամայնքային, ներհամայնքային, դաշտամիջյան, նա— խոտհարքեր տանող ճանապարհահատվածներ։ Գարնան ընթացքում հիմնանորոգվեց Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղից մինչեւ Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաք տանող ճանապարհի 22 կմ հատված։ Այս օրերին ընկերության տեխնիկան աշխատում է Բերձորից հյուսիս ընկած ճանապարհահատվածների վրա, որը կշարունակվի Բերձոր—Քարվաճառ ճանապարհի բարեկարգումով։ Կարեւոր այս ճանապարհը 2 շրջանների սահմանամասում տարիների ընթացքում քիչ է օգտագործվել եւ դարձել է գրեթե անանցանելի։ Ճանապարհի հարավային հատվածի բարեկարգումն արդեն ընթացքի մեջ է։ Կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Սահակյանի հետ եղա ճանապարհաշինարարների մոտ։ Մոտ կես ամսվա ընթացքում բարեկարգվել է 30 կմ հատված։ Մեր այցի պահին ճանապարհ հարթեցնող տեխնիկան աշխատում էր Գողթանիկի խաչմերուկի տարածքում։ Մեխանիզատոր Արման Խաչատրյանը տեղեկացրեց, որ մոտ 5 կմ հատված է օրվա ընթացքում բարեկարգել։ Գոհ է գործընկերներից՝ բեռնատարի վարորդ Էդիկից, էքսկավատորավար Արամիկից, բանվոր Գեւորգից։ Ընկերության տնօրենն ասաց՝ այս աշխատախումբը բարեկարգելու է մինչեւ Վազգենաշեն տանող գլխավոր ճանապարհի եւս 20 կմ հատված։ Վազգենաշեն–Հայթաղ հատվածում աշխատելու է երկրորդ խումբը, իսկ երրորդը՝ Շահումյանի շրջանի տարածքում։ Տեխնիկան արդեն տեղափոխել են, եւ շուտով կսկսեն աշխատանքները։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

15-09-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO