Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2020
ԼՂՀ


Ուսումնավարժական հավաքներ

ԱՀ ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն՝ նախօրեին մեկնարկել են ուսումնավարժական հավաքները, որոնց ընթացքում կիրականացվեն տեսական ու գործնական տարաբնույթ պարապմունքներ, ներդաշնակման միջոցառումներ՝ նպատակ ունենալով պահեստազորայիններին նախապատրաստել մարտական հերթապահություն իրականացնելուն, հնարավոր մարտական գործողությունների ժամանակ համապատասխան խնդիրների կատարմանը։
Քաշաթաղի շրջանում զորահավաքը կայացավ Բերձորում եւ Իշխանաձոր գյուղում։ Վերջինում ընդգրկված էին շրջանի հարավային թեւի զինապարտները։ Նախատեսված ժամին արդեն Իշխանաձորում էին զորահավաք մեկնողները։ Շրջանային զինկոմիսարիատի աշխատակիցները կարգավորեցին փաստաթղթերը, եւ մեկնող խումբը պատրաստ էր։ Զրուցում եմ դիրքապահ զինվորներին աջակցության մեկնող տղաների հետ։ Գիտակցում են իրենց առաքելությունը։ Բացի շարքայիններից, զորահավաքին մասնակցելու են նաեւ պահեստազորի սպաներ։ Ավագ—լեյտենանտ Հովհաննես Հակոբյանն աշխատում է Իշխանաձորի դպրոցում որպես քիմիա—կենսաբանության ուսուցիչ։ Պատրաստ է 15—օրյա զորահավաքին։ Եղբայրներ Վալերի եւ Հերոս Վարդանյանները Սարատակ գյուղից են։ Ըստ կանոնադրության՝ նրանցից մեկը կարող է չմասնակցել զորահավաքին, սակայն եղբայրները մեկնեցին միասին։ Օրվա ընթացքում, զինկոմիսարիատի ներկայացուցիչների ուղեկցությամբ, նախատեսված զորամաս մեկնեցին զորահավաքային ռեսուրսներում ընդգրկված քաշաթաղցիներ, ովքեր մշտապես են եղել առաջնագծի զինվորի կողքին, աջակցել զորամասերին։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

15-09-2018





19-09-2020
Հայաստանի անկախության տոնին ընդառաջ
«Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության». ...


19-09-2020
Ինչ տվեցինք մե՛նք մեր անկախությանը
Հայաստանը բռնել է անկախացման ճանապարհը: Պապս էր այսպես ասում: ...


19-09-2020
Անկախությունը գերագույն արժեք է
30 տարի առաջ անկախությունը երազանք էր, այժմ՝ իրողություն
Հայաստանի ...


19-09-2020
Սեպտեմբերի 21՝ Անկախության օր
1. Հայոց պատմության մեծ ժամանակափուլերի շղթայի մեջ ինչո՞վ է ...


19-09-2020
«Շիրակի թեմը ծնվել է վայրագ պայմաններում»
«Թեմը փաստացի չի ստեղծվել, այլ ստեղծվել է ու մտել ...


19-09-2020
Մարդկային կյանքի իմաստը
Մարդկային կյանքը պարուրված է գաղտնիքով: Դարեր շարունակ գիտնականները, պատմաբաններն ...


19-09-2020
Մեդվեդեւա-Բաբասյանը վերադարձել է Թութբերիձեի թիմ
Եվգենյան ծանր տարավ ոչ այնքան ոսկե մեդալի պակասը, որքան ...



19-09-2020
Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

19-09-2020
Լիբիայի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել
Սարաջը հայտարարել է իշխանությունը նոր ...

19-09-2020
Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ...

19-09-2020
Արժանի ներդրում երկրի կայացման գործում
Հեռավոր 1991-ին մարզական ոլորտը, ինչպեսեւ ողջ երկիրը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO