Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2020
ԼՂՀ


Պետությունն աջակցում է երիտասարդ ընտանիքներին

Սոցիալական ծրագրից արդեն օգտվել են 596 շահառուներ

Արդեն երկրորդ տարին է, ինչ կառավարության որոշմամբ ստեղծված Արցախի սոցիալական ծրագրի հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում գյուղական բնակավայրերում ապրող երիտասարդ ընտանիքներին՝ բնակարանային պայմանները բարելավելու համար նրանց անտոկոս տրամադրելով 3 մլն դրամ գումար։
Ծրագրից օգտվող շահառուների թիվն անցնում է 230—ից, իսկ հայտերի ընդունումը շարունակվում է։ Հաշվի առնելով ֆինանսական աջակցությունից օգտվել ցանկացողների «պահանջարկը», հիմնադրամի գործադիր տնօրեն Մարատ Հասրաթյանի խոսքով, վերանայվել է շահառուների տարիքային ցենզը՝ փոփոխելով եւ նախկինում հաստատված 35 տարեկան սահմանումը դարձնելով «մինչեւ 40 տարեկանը»։
«2015 եւ 2016 թվականների ընթացքում քաղաքացիներից ընդունված հայտերը հիմնականում բավարարված են, եւ այժմ սկսված է 2017թ. հիմնադրամին դիմած երիտասարդ ընտանիքների ֆինանսավորման գործընթացը։
Ու քանի որ կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել սոցիալական հիմնադրամի գործունեությունը 2019—ին իրավահաջորդող նոր կառույցին փոխանցելու վերաբերյալ, մինչեւ տարեվերջ կֆինանսավորվեն նաեւ մեզ հասցեագրված մյուս հայտերը»,–հավաստիացնում եւ տեղեկացնում է Մ. Հասրաթյանը՝ հավելելով, որ այդ հարցում մտահոգություններ չպետք է լինեն։ Մանավանդ որ, հիփոթեքային վարկերի սուբսիդավորման գործընթացը շարունակվելու է, եւ «հիմնադրամի հնարավոր լուծարման դեպքում՝ խոչընդոտներ չեն ծագի»։
Հատկանշական է, որ ծրագրի շրջանակներում, ընդհանուր առմամբ, բավարարվել է 596 հայտ։ Ավելի քան 330 երիտասարդ ընտանիքներ ձեռք են բերել նոր բնակարաններ։ Մի զգալի մասն էլ՝ վերանորոգել, բարելավել է բնակարանային պայմանները։ Սուբսիդավորման եւ կանխավճարների տրամադրման նպատակով պետբյուջեից շուրջ 500 մլն դրամ է հատկացվել։ Ու քանի որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում շահառուների թիվը գրեթե կրկնապատկվել է, ֆինանսական աջակցությունը նրանց կտրամադրվի 2019—ին։ Ասել է թե՝ «չբավարարված հայտերը կընթացքավորվեն հիմնադրամի իրավահաջորդի կողմից»։
Թե ով է հանդիսանալու կառույցի իրավահաջորդը, Մարատ Հասրաթյանը չի շտապում որեւէ անուն հրապարակել։ Միեւնույն ժամանակ նա հավաստիացնում է, որ կառավարությունը հետեւողականորեն շարունակելու է սոցիալական ծրագրերը՝ առաջնահերթությունը տալով զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամներին, որոնք, ի դեպ, օգտվում են նաեւ ծախսած գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց պետական ֆինանսական աջակցությունից։ Մ. Հասրաթյանը նշեց, որ ծրագրում ներառվել են նաեւ սահմանամերձ Թալիշ, Մատաղիս եւ Տոնաշեն համայնքների բնակիչները։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

15-09-2018





22-09-2020
Պետությունը կանգնած է զինվորի թիկունքն ամրացնող բնակավայրերի բնակիչների կողքին
Ավելացվում են հրետակոծության ընթացքում սահմանամերձ բնակավայրերին հասցվող վնասների փոխհատուցման ...


22-09-2020
Բոլորս պետք է լինենք անկախության զինվորներ
Պարգեւատրվածները՝ անկախության խորհրդի մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ...


22-09-2020
Հունական «Դեմոկրատիան» խոցել է Էրդողանին
Առաջատար օրաթերթի գլխագիրը երկկողմ հարաբերությունների խորացող ճգնաժամի արտացոլումն է


19-09-2020
Սեպտեմբերի 21՝ Անկախության օր
1. Հայոց պատմության մեծ ժամանակափուլերի շղթայի մեջ ինչո՞վ է ...


19-09-2020
«Շիրակի թեմը ծնվել է վայրագ պայմաններում»
«Թեմը փաստացի չի ստեղծվել, այլ ստեղծվել է ու մտել ...


19-09-2020
Մարդկային կյանքի իմաստը
Մարդկային կյանքը պարուրված է գաղտնիքով: Դարեր շարունակ գիտնականները, պատմաբաններն ...


19-09-2020
Մեդվեդեւա-Բաբասյանը վերադարձել է Թութբերիձեի թիմ
Եվգենյան ծանր տարավ ոչ այնքան ոսկե մեդալի պակասը, որքան ...



19-09-2020
Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

19-09-2020
Լիբիայի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել
Սարաջը հայտարարել է իշխանությունը նոր ...

19-09-2020
Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանատունը
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ...

22-09-2020
Խաթամիի՝ Մոսկվա այցի ուղերձը
Ռուսաստանն ու Իրանը մտադիր են խորացնել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO