Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԼՂՀ


Տոն, որը համայն հայությանն է

Երեւանի 2800-ամյա հոբելյանի մեկնարկը տրվեց Ստեփանակերտում

Հայաստանի մայրաքաղաքի 2800—ամյա հոբելյանին նվիրված մշակութային ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում է գտնվում Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի գլխավորությամբ։
Պատվիրակության անդամները, ավանդույթի համաձայն, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղկեպսակ տեղադրել Մեծ հայրենականում եւ արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Նրանք միաժամանակ ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրի տարածքում ննջող հայորդիների եւ դուստրերի շիրիմներին։
Երեւանի գործընկերներին քաղաքապետարանում հյուրընկալելով՝ Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանը իր, բոլոր ստեփանակերտցիների անունից ողջունել եւ շնորհավորել է առաջիկա նշանակալի իրադարձության՝ Երեւանի 2800—ամյա հոբելյանի կապակցությամբ, երեւանցիներին մաղթել տոկունություն եւ հաստատակամություն, անսպառ եռանդ, անձնական երջանկություն, իսկ մայրաքաղաքին՝ ջերմ ու պայծառ հոբելյաններ»։ Նա գոհունակություն է հայտնել արդյունավետ փոխգործակցության համար եւ վստահեցրել, որ այսուհետ եւս իր կողմից կարվի հնարավորը՝ ամրապնդելու երկու քաղաքապետարանների միջեւ հաստատված բարեկամությունը։
Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքի խոսքերի համար, պատրաստակամություն հայտնել իր հերթին նպաստել համագործակցության ընդլայնմանը, գործընկերային կապերի առավել սերտացմանը։ Նրա խոսքով, արդյունավետ փոխգործակցության արդյունքում արձանագրվել են լուրջ ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում, որոնք շարունակ ամրապնդվում, նոր բովանդակություն են ստանում։
Այցի շրջանակում Երեւանից ժամանած հյուրերն այցելել են քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում հիմնադրված Ազատամարտիկների այգի եւ հետաքրքրվել շինարարական, բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներով, զրուցել շինարարների հետ։
Երեկ երեկոյան Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի լեփ—լեցուն դահլիճում կայացել է Երեւանի քաղաքապետարանի կողմից հեղինակած «Ողջույն Երեւանից՝ Ստեփանակերտին» մշակութային ծրագիրը, որը վերածվել է բարեկամության մեծ տոնի։ Երեւանն իր հետ բերել էր ջերմագին ողջույններ՝ արտահայտված երաժշտական կատարումներով։ Ողջ երեկոյի ընթացքում երաժշտասերների հետ էին ռադիոյի պետական էստրադային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, դիրիժոր, դաշնակահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, ճանաչված այլ արվեստագետներ, մտավորականության ներկայացուցիչներ։
Մշակութային երեկոն եւս մի առիթ էր ամրապնդելու երկու քաղաքների բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները։
Ողջունելով հյուրերին եւ արժեւորելով քաղաքապետարանի միջեւ սկզբնավորված եւ հաջողությամբ շարունակվող փոխգործակցությունը, Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ քույր քաղաքներում համայն հայության մայրաքաղաք Երեւանի 2800—ամյակին նվիրված մշակութային միջոցառումների մեկնարկը տրվում է Ստեփանակերտում, ում հետ ամուր բարեկամություն է հաստատվել, եւ երկու քաղաքապետարանների միջեւ հետզհետե ավելի է խորանում փոխգործակցությունը քաղաքային տնտեսության ամենատարբեր ուղղություններում, մշակույթի, կրթության, առողջապահության ոլորտներում։ Վստահ եմ, որ 2012թ. ձեւավորված ավանդույթները կշարունակվեն, ու նորանոր ձեռքբերումներ կարձանագրվեն նաեւ հետագայում։ Այսօր մենք այստեղ ենք՝ վերահաստատելու մեր արժեքներին հավատարիմ մնալու, դրանք պահպանելու, հարստացնելու եւ սերունդներին փոխանցելու պատրաստակամությունը, տոնական տրամադրություն հաղորդելու ստեփանակերտցիներին, բոլոր արցախցիներին եւ հրավիրելու հոկտեմբերի 22—ին կայանալիք՝ 2800—ամյա հոբելյանին նվիրված հանդիսություններին։ Բարեկամներ, սիրով սպասում ենք ձեզ համայն հայության օջախում՝ Երեւանում»։
Իր հերթին Սուրեն Գրիգորյանը հարթակից մաղթեց տոնական բարձր տրամադրություն, հաճելի ժամանց։ «Ինչպես ասում են՝ բարով եք եկել Ստեփանակերտ, հարազատ ձեր տունը,–հյուրերին դիմեց նա։–Համոզված եմ, որ հերթական այցն ավելի կամրապնդի Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ սկզբնավորված բարեկամությունը, որի հիմքերը դրվել են 2012թ. սեպտեմբերին՝ երկու մայրաքաղաքների քաղաքապետների կողմից համագործակցության վերաբերյալ ստորագրված համաձայնագրով»։ Ս. Գրիգորյանի խոսքով, համագործակցության ծրագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանն ակտիվ աջակցություն է ցուցաբերում Ստեփանակերտի քաղաքապետարանի ստորաբաժանումներին ու նրա ենթակայության տակ գտնվող ընկերություններին ամենատարբեր ուղղություններում եւ ոլորտներում։ Ընդ որում, փոխգործակցությունը չի սահմանափակվում երկու քաղաքապետարանների պատասխանատուների փոխայցելություններով։ Ստեփանակերտի հետ ամուր կապեր են հաստատել Երեւանի վարչական բոլոր 12 շրջանները։ Միայն այն փաստը, որ 2012—ից ի վեր Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կողմից տարբեր մակարդակներով շուրջ 150 պատվիրակություններ են այցելել Ստեփանակերտ, եւ Արցախի մայրաքաղաքից 100—ից ավելի պատվիրակություններ եւ աշխատանքային խմբեր են հյուրընկալվել Երեւանում, վկայում է կողմերի միջեւ հաստատված գործընկերային սերտ հարաբերությունների մասին։
Տարեցտարի ընդլայնվում են սոցիալական, կրթամշակութային, զբոսաշրջության եւ մարզական ոլորտներում իրականացվող ծրագրերը։ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան կառույցների պատասխանատուների հետ հաճախ են Ստեփանակերտ այցելում տարբեր բուժհաստատությունների, կրթական համակարգի, մշակույթի, սպորտի եւ տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ, իրենց աջակցությունը ցուցաբերում արցախցի գործընկերներին։ Ստեփանակերտի քաղաքապետը որպես երկու մայրաքաղաքների միջեւ կապերի ամրապնդման եւ անկաշկանդ հաղորդակցման միջոց համարեց մշակութային եւ մարզական միջոցառումների համատեղումը, որը թույլ է տալիս ավելի հաճախակի դարձնել շփումներն ու լավ ճանաչել միմյանց, ամառային հանգիստն անցկացնել Արցախում։ Երկու քաղաքապետարանների համագործակցության արդյունքում է ծնունդ առել Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում «Ազատամարտիկների այգու» հիմնադրման գաղափարը, որը կառուցվել, արդեն ամբողջացել է, վերածվել յուրահատուկ, ծաղկուն պուրակի։
Հնչում է Առնո Բաբաջանյանի «Տոնական Երեւան» ստեղծագործությունը։ Բեմահարթակում է երաժշտական այն նվագախումբը, որը տասնյակ տարիներ հաճելի պահեր է պարգեւել բոլոր ժամանակների հանդիսատեսին, մեծագույն դեր խաղացել երգարվեստի եւ երաժշտարվեստի զարգացման գործում։
Խոսքը տրվում է միջոցառման մասնակիցներին՝ Երեւանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանին եւ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանին, որոնց ներկաները դիմավորեցին ջերմ ծափերով ու բացականչություններով։ 2800—ամյա Երեւանն իր մեջ ամփոփելով անցյալի մեր մայրաքաղաքների երբեմնի փառքն ու հիշատակը, շարունակում է մնալ ապագայի խորհրդանիշը... Նաիրա Մանուչարյանի կատարմամբ հնչում է կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի «Երգ՝ ճանապարհի» ստեղծագործությունը։ Ջերմ ընդունելության արժանացավ նաեւ նրա կատարմամբ՝ Ռուբեն Հախվերդյանի «Սա Երեւանն է» երգը։
Մշակութային ծրագիրը եզրափակվում է կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» եւ Արթուր Գրիգորյանի «Հայաստան իմ չքնաղ» ստեղծագործությունների կատարմամբ, որոնք հրաշալի մատուցեց մենակատար Լուսինե Կչոզյանը։
Ցտեսություն Ստեփանակերտ։ Մինչ նոր հանդիպում՝ Երեւանում։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

15-09-2018





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO