Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.10.2019
ԱՇԽԱՐՀ


Իրաքում իրավիճակը բարդ է ու անորոշ

Ընթացիկ տարվա մայիսի 12—ին Իրաքում տեղի ունեցան հետսադամյան ժամանակաշրջանի 329 անդամ ունեցող խորհրդարանի 4—րդ գումարման ընտրությունները։ Սակայն, հաշվի առնելով ընտրությունների արդյունքները, ի սկզբանե ակնհայտ էր, որ կառավարության ձեւավորումը դյուրին չի լինելու, ավելին, ինչպես նշել էր «ՀՀ»—ն, հավանական էր թվում ներքաղաքական ճգնաժամը, ինչը շարունակվում է առ այսօր։ Ընտրությունների արդյունքների համաձայն՝ առաջատարը շիաների 5 կոալիցիան ու կուսակցություններն են։ Նշենք, որ Իրաքի 35—37 միլիոն բնակչության ավելի քան 75 տոկոսը շիաներ են, որոնք Սադամ Հուսեյնի իշխանության օրոք լուրջ ճնշումների էին ենթարկվում։
Ընտրություններում հաջողություն արձանագրած շիաների կուսակցություններն ու կոալիցիաները կառավարություն ձեւավորելու շուրջ բանակցություններում առ այսօր շոշափելի արդյունք չեն արձանագրել։ Դրանք ընթանում էին 2 առանցքային ուղղություններով. ա) Հադի Ամերի առաջնորդած «Ալ Ֆաթհ» եւ նախկին վարչապետ Նուրի ալ Մալեքիի առաջնորդած «Օրենքի պետություն» կոալիցիաներ, բ) «Սաերուն» ու Սեյեդ Ամար Հաքիմի գլխավորած Ազգային իմաստություն կոալիցիաների առանցքներով, որոնք ցանկանում էին մեծ կոալիցիա ձեւավորել սունի եւ քուրդ կուսակցությունների ու հոսանքների հետ։ Առ այսօր առավել հավանական էր համարվում, որ կառավարությունը գլխավորելու է գործող վարչապետ Ալ Աբադին։ Սակայն սեպտեմբերի 13—ին նա հայտարարել է, թե հրաժարվում է իր թեկնածությունն առաջադրելուց, ինչը պատճառաբանել է Սահմանադրությանը հավատարիմ մնալով եւ կրոնական առաջնորդության հորդորները ընդունելով։ Նշենք, որ Իրաքի շիաների առաջնորդ այաթոլա սեյեդ Ալի Սիսթանին, ով վերջին տարիներին գրեթե կապը խզել է երկրի քաղաքական ղեկավարության հետ՝ նրանց ոչ արդյունավետ գործունեության պատճառաբանությամբ, հայտարարել է, որ նրա հավանությանն է արժանանալու վարչապետի այն թեկնածուն, ով նախկինում չի զբաղեցրել այդ պաշտոնը։
Մյուս կողմից առաջին տեղը զբաղեցրած շիա ազդեցիկ հոգեւորական Մոքթադա Սադրը հայտարարել է, որ Իրաքի հեղինակավոր անհատականությունների հետ խորհրդակցելուց հետո համաձայնության են եկել վարչապետի պաշտոնի համար մի քանի տեխնոկրատ, անկախ գործիչների առաջադրելու հարցում, ինչը լիովին իրաքյան որոշում է։ Բացի այդ, վարչապետը նախարարներին ընտրելիս պետք է հաշվի առնի նրանց հմտությունները, արհեստավարժությունը՝ անկախ նրանց ազգային, կրոնական եւ կուսակցական պատկանելությունից։ Նա իր «Թվիթերի» էջում գրել է, թե քաղաքական որոշ գործիչներ անմիջապես մերժել են վարչապետի ու կառավարության ձեւավորման իր առաջարկած տարբերակը, որպեսզի երկիրը ղեկավարվի նախկին ոչ արդյունավետ ուղիով։ Դեպքերի այդօրինակ ընթացքի դեպքում «Սաերունը» դառնալու է ընդդիմադիր։
Հատկանշական է, որ «Ալ Սաերունը» ընտրարշավի ընթացքում քննադատությունների սլաքն ուղղել էր իսլամամետ կուսակցություններին, նշելով, թե վերջին 15 տարվա ընթացքում հենց նրանք են իշխել, ինչի արդյունքում երկիրը հայտնվել է հասարակական—սոցիալական ծանր վիճակում։ Միաժամանակ շեշտել է, որ պետք է ձեւավորել տեխնոկրատական կառավարություն, որը կբարելավի իրավիճակը։ Թերեւս հենց նման դիրքորոշումներն են եղել նրա հաջողության գրավականը։
Իրաքում իրենց ազդեցությունը տարածելու եւ մեծացնելու նպատակով լուրջ պայքար է ընթանում նաեւ տարածաշրջանի գերտերությունների միջեւ, որտեղ ակնհայտ է Իրանի ազդեցությունը։ Թեեւ ԱՄՆ օրենսդիրները ընդդեմ Իրանի ազդեցության նոր օրինագիծ են շրջանառության մեջ դրել, որը կոչվում է «Պայքար Իրաքում Իրանի հարաճուն ազդեցության դեմ», ըստ որի սահմանափակումներ են կիրառվելու Իրաքում իրանամետ ուժերի դեմ, սակայն եթե անգամ այդ օրինագիծը հաստատվի ու օրենքի ուժ ստանա, հազիվ թե լրջորեն հարվածի Իրանի ազդեցությանը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

15-09-2018





17-10-2019
Էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակվում է
«Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան...»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Չնայած ...


17-10-2019
Երբ դժվար իրացվող գույքը էժան էլ չի վաճառվում
Օտարման ինչ փուլեր է առաջարկում պետգույքի կառավարման կոմիտեն

Արմենուհի ...


17-10-2019
Գայթակղությունները բազում էին, իսկ ինքը մենակ էր
Տիգրանը պատրանքներ չուներ, այլ ստեղծում էր պատրանքներ
 
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




17-10-2019
Սիրիահայերի հնարավոր վերադարձը Հայաստան կանխատեսելի է
Ամեն ինչ արվելու է մեր հայրենակիցների պատշաճ ընդունելության ...


17-10-2019
Թարգմանությունը՝ որպես մշակույթ եւ լեզվի մարզանք
Հայ ժողովուրդն իրավամբ պարծենալու տեղ ունի աշխարհում

Հայ ...


17-10-2019
Անհրաժեշտ փորձ ձեռք բերելու հրաշալի հարթակ
«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ»

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Բարձրագույն կրթության ...


17-10-2019
«Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը եւ իրականում փոխում է աշխարհը»
Վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ ...



17-10-2019
Համանախագահները հանդիպել են Արցախի ղեկավարի հետ
Երեւանյան քննարկումները շարունակվել են ...

17-10-2019
Աղջիկ չունենալու վատ սովորույթը տեղի է տալիս
Հայաստանը դեռեւս սեռով պայմանավորված ...

17-10-2019
...Ասադը նույնպես վայելում է ՌԴ նախագահի աջակցությունը
Թուրքիայի նախագահը Մոսկվա է գնալու՝ ...

17-10-2019
Հաջողությունը պետք է վաստակել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO