Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Բերքը 100 տոկոսով պաշտպանելու հնարավորություն

Վանաձորում կարտադրվեն կարկտապաշտպան ցանցեր

Բացառապես իտալական սարքավորումներով Վանաձորում ստեղծված հակակարկտային ցանցերի արտադրամասի արտադրանքը կարող է բարձր արդյունավետությամբ պաշտպանել գյուղացու բերքը եղանակային անբարենպաստ պայմաններից։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ մի խումբ պաշտոնյաներ եւ լրագրողներ տեղում ծանոթացան արտադրամասի գործունեությանն ու զրուցեցին դրա տնօրենի, ծրագրի իրականացման աջակիցների հետ։
«Հակակարկտային ցանցի կիրառման դեպքում բերքի անվտանգությունն ապահովված կլինի հարյուր տոկոսով։ Այլ երկրներից Հայաստան ներմուծված նման ցանցեր փորձարկվել են Արարատյան դաշտում, որտեղ շատ են խաղողը, ծիրանը։ Արդյունքը բարձր է եղել։ Ներկրված ցանցերի գինը բարձր է, իսկ տեղական հումքով եւ մեր աշխատուժով ստեղծված ցանցերի արժեքն անհամեմատ մատչելի կլինի»,–նշեց հակակարկտային ցանցերի արտադրամասի ղեկավար Արմեն Ղարաջյանը։
Նա ասաց, որ արտադրամասում դեռ անելիքներ կան. նախատեսվում է բետոնե սյուների, գյուղատնտեսության ոլորտում կիրառվող աքսեսուարների (տոպրակներ, տարբեր մթերքների տեղափոխման համար անհրաժեշտ պայուսակներ եւ այլն) արտադրություն իրականացնել։
Ղարաջյանի խոսքով՝ հակակարկտային ցանցերի եւ դրանց ներդրման ողջ համակարգի (այդ թվում՝ բետոնե սյուների) արտադրությունը նորարարական արտադրություն է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ տարածաշրջանում, հետեւաբար, իրենք հույս ունեն, որ արտադրանքը կարտահանվի նաեւ հարեւան երկրներ՝ Վրաստան, Իրան եւ այլուր։
Կարկտապաշտպան ցանցերի եւ սյուների արտադրության եւ իրացման ծրագրի ղեկավար Աշոտ Հարությունյանն ընդգծեց, որ հակակարկտային ցանցերն աշխարհում վաղուց են կիրառվում եւ բերքի անվտանգության ապահովման ամենաարդարացված տարբերակներից են։ «Մենք փորձեցինք այդ ցանցերի արտադրությունը կազմակերպել Հայաստանում, որպեսզի հնարավորության սահմաններում իջեցնենք դրանց ինքնարժեքը ֆերմերների համար»,–պատմեց նա ու հավելեց, որ արտադրական գործընթացն իրականացվելու է երեք հերթով։ Հիմնական աշխատուժը Վանաձորից է եւ հարակից տարածքներից։
Գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը, ծանոթանալով արտադրամասի աշխատանքին, շեշտեց, որ դրա բացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը։ «Հուսամ՝ գործարանը մի քանի տասնյակ նոր աշխատատեղեր կստեղծի։ Մեր նախարարությունն ունի ծրագիր, որը գյուղացիներին հնարավորություն կտա երկու տոկոսով վարկ վերցնել եւ ձեռք բերել հակակարկտային ցանցերը»,–նշեց Քամալյանը։

15-09-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO