Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստ է աջակցել

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Վարչապետն օդանավակայանից ուղեւորվել է Փարիզի «Երեւան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այնուհետեւ վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, մասնավորապես, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Փարիզի 9—րդ թաղամասի փոխքաղաքապետ Ալեքսի Գովճեանը, Ֆրանսիայի կառավարության նախկին անդամ Պատրիկ Դեւեջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը եւ Մուրադ Փափազյանը, գործարարներ՝ Դանիել Քյուրքչյանը, Սերժ Չուրուկը, Վարդան Սրմաքեշը, Արմեն Պետրոսյանը, Ալեն Միկլին, Ֆրանսիայի կինոգործիչների միության նախագահ Ալեն Թերզյանը, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը եւ այլք։
Իր խոսքում վարչապետը նշել է, որ այսօրվա միջոցառմանը ֆրանսահայության հռչակավոր զավակների ներկայացվածությունը խորհրդանշում է այն հնարավորությունները, որ այսօր բացվել են Հայաստանի Հանրապետության առջեւ։
«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, շատ պարզ մի բան. Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը սկսեց հավատալ ինքն իրեն. առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել՝ սա է։ Կապ չունի, թե ով է իշխանություն եւ ով՝ ընդդիմություն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, եւ դրա մեջ որեւէ չափազանցություն չկա։ Այսօր ընդունել եմ Ֆրանսիա—Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին, որոնց հետ տեղի ունեցավ հետաքրքիր խոսակցություն. նրանց ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվում է կառավարման նոր համակարգ. դա ուղիղ ժողովրդաիշխանությունն է։ Քանի որ այս արտահայտությունը թյուրըմբռնումների տեղիք է տալիս, ցանկանում եմ նշել, որ դա ասելով նկատի ունեմ հետեւյալը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ավելի կարեւոր մասնակցություն պետք է ունենան երկրի կառավարմանը, մասնավորապես հանրաքվեների միջոցով։ Կարծում եմ՝ Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում։ Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովուրդը եւ Հայաստանը ստանձնել են մի դերակատարում, որն ունի գլոբալ նշանակություն, եւ ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն ունի ներուժ, պատմություն եւ հմտություն աշխարհում նոր համակարգերի ստեղծման ճանապարհին իր դերակատարումն ունենալու համար։ Տեսնելով ներկաներին՝ ուզում եմ հավատալ, որ մեր պետությունը կլինի ժամանակակից քաղաքականության ոչ թե ետնաբեմում, այլ լիդերության իր չափաբաժինը կստանձնի։ Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը եւ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ՝ ես ավելի եմ հավատում այդ գաղափարին, որ մենք ունենք շատ ավելի լուրջ եւ մեծ պոտենցիալ։ Մենք մեր ուժերը պետք է մեկտեղենք, եւ դրա արդյունքում է, որ Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխությունները, որովհետեւ թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ սփյուռքի գործուն մասնակցությամբ։ Ի՞նչ նկատի ունեմ մասնակցություն ասելով. հստակ դիրքորոշում եւ տեսակետ արտահայտելն այս հարցում ամենահզոր գործոնն էր, որ կարող էր փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Ինձ համար չափազանց կարեւոր է տեղի ունեցածի հոգեւոր, մշակութային եւ քաղաքական բովանդակությունը, որը, ինչպես պարզվեց, պետք է միավորեր բոլորիս։ Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը նոր դերակատարման փուլ է մտել, եւ այդ նոր դերակատարումն առաջին հերթին ազատ եւ երջանիկ հայրենիք կերտելն է։ Կարող եմ երաշխավորել, որ այսօր Հայաստանում բոլոր մարդիկ, առանց բացառության, հավասար են օրենքի առաջ։ Երկրում որեւէ մեկից որեւէ բանով ավելի եւ պակաս չլինելն այն անկյունաքարն է, որի վրա կառուցվում է մեր նոր իրականությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս վերաբերմունքի եւ ընդունելության համար։ Շատ բաներ դեռ չեն խոսվել, բայց ուզում եմ հավաստիացնել, որ ձեր աչքերի մեջ կարդացի այն ամենը, ինչ կուզեիք ասել, հույս ունեմ, որ իմ աչքերի մեջ տեսաք այն ամենը, ինչ ուզում էիք լսել։ Մենք նույն նահապետի հետնորդներն ենք, նույն հայրենիքի զավակներն ենք, նույն երազանքների կրողներն ենք, նույն հաղթանակի կերտողներն ենք եւ պետք է լինենք միասին»,— ասել է վարչապետը։
Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը պատասխանել է ֆրանսահայ գործիչների տարբեր հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը եւ այլ թեմաների։
Այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգեւատրել է Երախտագիտության մեդալով։ Յուրի Ջորկաեֆը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման պարգեւի եւ հավելել, որ այն կկրի պատվով ու հպարտությամբ։ «Հպարտ եմ լինել Հայաստանի ներկայացուցիչներից մեկը»,–ասել է Ջորկաեֆը։

15-09-2018





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO