Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.09.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Նոր ազատ տնտեսական գոտի՝ Հրազդանում

Հայաստանը ուղի է վերցրել դեպի տեխնոլոգիական նորարարություններ

Ազատ տնտեսական գոտիները վաղուց արդեն տարածում ունեն աշխարհում եւ իրենց գործունեությամբ նպատակ ունեն բարելավելու երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը։
Սովորաբար ազատ տնտեսական գոտիները կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն ազգային տնտեսությունների զարգացման ու ընդլայնման, այլ նաեւ համընդհանուր զարգացման ու համաշխարհային շուկայում ինտեգրվելու համար։ Բացի նշված գլոբալ խնդիրներից, դրանց առկայությունը նաեւ հնարավորություն է տալիս լուծելու մի շարք կոնկրետ խնդիրներ, մասնավորապես, տնտեսական, սոցիալական եւ գիտատեխնիկական ոլորտներում։ Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման նպատակը մեր երկրում արտասահմանյան ուղղակի ներդրումների խթանումն է, արտահանման ծավալների ավելացումը, նոր աշխատատեղերի եւ կայուն տնտեսական զարգացման նախադրյալների ստեղծումը։
Հայաստանում արդեն զարկ է տրվում չորրորդ տնտեսական գոտու հիմնադրմանը։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 18—ի որոշմամբ Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը եղել է «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ—ն՝ ստեղծելով «Ալյանս» ազատ տնտեսական գոտին։
ԱՏԳ—ն ունի 55799 քմ արտադրատնտեսական եւ 37908 քմ գրասենյակային տարածք, կազմակերպվել է «ՌԱՕ Մարս» եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ—ների տարածքում։ «ՌԱՕ Մարս» ՓԲԸ—ի տարածքում ձեւավորվել է արդյունաբերաարտադրական ԱՏԳ՝ բարձր, գիտատար տեխնոլոգիաների եւ արտադրության զարգացման, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ—ի տարածքում՝ տեխնիկակիրառական ԱՏԳ՝ նորարարությունների, գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքների, բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ուղղություններով։
Այնուհետեւ ստեղծվեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին՝ զարկ տալով ոսկեգործության եւ ադամանդագործության զարգացմանը։
Նախորդ տարի բացվեց Մեղրու ազատ տնտեսական գոտին, որը ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ. գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ—ն։ Ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) նախատեսված է կառուցապատել երկու փուլով։
Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ նախադրյալներ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու եւ ԱՏԳ—ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար։
Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում՝ ստեղծելով պայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար։ Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ—պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային եւ այլ ծառայությունների համար։ Տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առեւտուրը, զբոսաշրջությունը, ակնկալվում է, որ իրանցի գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի դուրս գան ե՛ւ Եվրամիության, ե՛ւ ԵԱՏՄ շուկաներ։
2017—ի ընթացքում նշված ԱՏԳ—ներից արտահանումն աճել է 70 տոկոսով, 7—ով ավելացել է շահագործող ընկերությունների թիվը։ Գոտում գործարարներին խրախուսելու համար ներդրվում է ֆինանսական քաղաքականություն։ Այս քաղաքականությունը սովորաբար վերաբերում է ներդրումներին, հարկերին, առեւտրին, քվոտաներին, մաքսային եւ աշխատանքային կանոնակարգերին։ ԱՏԳ—ում բիզնես վարելը սովորաբար նշանակում է, որ ընկերությունը ստանում է հարկային խթաններ եւ ավելի ցածր սակագներ վճարելու հնարավորություն։
Տնտեսական գործունեություն իրականացնողները ազատվում են նաեւ ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող, ազատ տնտեսական գոտու ռեզիդենտներին պատկանող կամ նրանց կողմից օգտագործվող հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի ու շինությունների գույքահարկից։ Բացի այդ, արտահանումն իրականացվում է առանց մաքսային վճարների գանձման։ Սրանք են այն հիմնական խթանները, որոնք մեծացնում են մեր ԱՏԳ—ներում գործունեություն ծավալելու գրավչությունը։
Հայաստանում ստեղծվում է 4—րդ ազատ տնտեսական գոտին։ Այն կտեղակայվի ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, որը դարձյալ ուղղված է օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ կայուն տնտեսական զարգացումը խթանելու գործընթացներին։
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ հիմք ընդունելով «ԷԿՈՍ» ՓԲԸ—ի մասնավոր նախաձեռնությամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու եւ այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը։ Ընկերությունը նախատեսում է այդ տարածքում մինչեւ 2043թ. ներգրավել շուրջ 200 շահագործողի։ Սկզբնական շրջանում նախատեսվում է ստեղծել 22 աշխատատեղ, իսկ ընդհանուր առմամբ, ԱՏԳ շահագործման արդյունքում կանխատեսվում է 300 նոր աշխատատեղի ստեղծում։ Կազմակերպիչը նախատեսում է կատարել մինչեւ 4 մլն դոլարի ներդրում։ Հրազդանում ստեղծվող ազատ տնտեսական գոտին կլինի 4—րդը Հայաստանում։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը օրեր առաջ նշել է, որ այդ նպատակով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որի վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծն արդեն ներկայացվել է վարչապետի աշխատակազմ։ «Մենք այնտեղ ունենք 2 տարածք, որոնք պետք է անպայման գերակա հանրային շահ ճանաչելու սկզբունքով տրամադրենք կազմակերպչին՝ որպես պետական սեփականություն։ Արդյունքում կկարողանանք սահմանային գոտին ավելի հստակ գծել եւ շահագործողներին ավելի լավ տարածքներ առաջարկել»,–ասել է նախարարը։
Այն կգործի Հրազդան քաղաքի Գործարանային 1 հասցեում, 25 տարի ժամկետով։ Նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ շահագործողների կողմից մինչ 2021 թվականը կլինի 15 մլն դոլարի ներդրում, հետագա տարիների համար եւս 30 մլն դոլար ներդրում է կանխատեսվում։
«ԷԿՈՍ» ՓԲԸ—ի կողմից Հրազդանում ԱՏԳ հիմնելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել նպաստավոր պայմաններ բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների զարգացման համար, ներգրավել համաշխարհային մակարդակի բարձր որակավորում ունեցող մասնագետների, ստեղծել բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների կլաստերների փոխներգործության եզակի համակարգ։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այդ որոշմամբ ընդգծվում է այն քաղաքականությունը, որ Հայաստանի տնտեսությունը պետք է հիմնվի բարձր տեխնոլոգիական նորարարությունների վրա։
Ազատ տնտեսական գոտի ստեղծելով՝ պետությունն ակնկալում է Հայաստանում ներգրավել նոր ներդրումներ, միջազգային ընկերություններ, որակյալ մասնագետներ, նպաստել բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, ստեղծել նոր աշխատատեղեր։
Կառավարությունը կարեւորում է բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ այն համարում է երկրի տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը։
Կառավարության հաստատած որոշման մեջ ասվում է, որ «Էկոս» ՓԲԸ—ն նպատակ ունի ստեղծել նպաստավոր պայմաններ բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների զարգացման համար, ներգրավել համաշխարհային մակարդակի բարձր որակավորում ունեցող մասնագետների, ստեղծել բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների կլաստերների փոխներգործության եզակի համակարգ։
Ազատ տնտեսական գոտին երկու հիմնական տարածք է ունենալու, արտադրականը՝ Հրազդանում (4,3 հա չափով), գրասենյակայինը՝ Երեւանում (2000 քմ)։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

18-09-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO