Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ԱԳՆ


Արցախի անվտանգությունը՝ գերակա խնդիր

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը Արցախի լրատվամիջոցներին

–Պարո՛ն նախարար, կներկայացնե՞ք, թե ինչ օրակարգով եք այցելում Արցախ, ինչ հանդիպումներ եք անցկացրել։
–Սա մեր խորհրդակցությունները եւ համագործակցությունը մշտապես ակտիվ պահելու գործառույթներից է։ Մեզ համար սա շատ մեծ նշանակություն ունի, որովհետեւ առիթ է՝ միասին գնահատելու ներկայիս իրավիճակը, միասին խորհրդակցելու եւ ուրվագծելու այն բոլոր քայլերը, որ մենք միասին կատարում ենք։ Սա միասնական աշխատանք է։ Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը վերաբերում է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղին, եւ վերջնական որոշումն ու որոշիչ ձայնն այս հարցում պատկանում է Արցախին։ Եվ առանց խորհրդակցելու, առանց միասին աշխատելու մենք չենք կարող որեւէ լուրջ առաջընթաց գրանցել։ Սա էր այցի առաջնային նպատակը։ Սա մշտական գործընթաց է, շարունակական գործընթացի հատվածներից մեկն է։
Շատ շնորհակալ եմ ե՛ւ հանրապետության նախագահին՝ պարոն Սահակյանին, ե՛ւ գործընկերոջս՝ արտգործնախարար Մայիլյանին։ Նաեւ առիթ ունեցա հանդիպել Ազգային ժողովում։ Այդ բոլոր հանդիպումների ընթացքում մենք խոսեցինք ներկայիս դրությամբ մեր կարեւորագույն հարցերի շուրջ համակարգման առումով։ Կարծում եմ՝ արդյունքները շատ հստակ են։ Շնորհակալ եմ, որ մենք կարողացանք հստակեցնել եւ հարստացնել մեր պատկերացումներն ու մեր գնահատականները։
Իհարկե, առիթ ունեցա շնորհավորելու հանրապետության նախագահին, իմ գործընկերներին Արցախի անկախության հռչակման 27—ամյակի կապակցությամբ։ Նաեւ արտաքին գործերի նախարարությունում մեր գործընկերները նշել են նախարարության հիմնադրման 25—ամյակը։ Սա եւս առիթ էր շնորհավորելու մեր գործընկերներին։
Այցի շրջանակներում առիթ եմ ունենալու նաեւ տեսնելու, շփվելու Արցախի հասարակության, հատկապես երիտասարդության հետ։ Գիտեք, որ բոլորիս համար Լեռնային Ղարաբաղը հակամարտություն չէ, Լեռնային Ղարաբաղը մարդիկ են։ Արցախցիները, մարդիկ, կոնկրետ՝ 150 հազար, իրենց անուններով, առօրյայով, իրենց ընտանիքներով, իրենք հոգսերով, իրենց հույսերով, իրենց նպատակներով, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, կերտում են իրենց ապագան, իրենց կյանքը։
Ցանկանում եմ առավել ընդգծել այն հանգամանքը, որ, երբ խոսում ենք Արցախի անվտանգության եւ կարգավիճակի մասին որպես մեզ համար գերակա խնդիրներ՝ նկատի ունենք մարդկանց։ Շատ եմ սպասում այդ հանդիպմանը, երբ առիթ կունենամ տեսնելու երիտասարդներին՝ Արցախի նոր սերունդը, ինքս զգալ, իմ աչքերով տեսնել, թե ինչպես են իրենք ստեղծում իրենց ապագան։
–Պարո՛ն նախարար, առիթն օգտագործելով՝ խնդրում են նշեք սպասվող զորավարժությունների մասին Ձեր վերաբերմունքը, մանավանդ որ, պոտենցիալ թշնամին, ըստ Ադրբեջանի, լինելու է Հայաստանը։
–Մենք մշտապես ընգծում ենք այն կարեւոր հանգամանքը, որ եթե մենք լրջորեն շարժվում ենք դեպի խաղաղ կարգավորում, իսկ բոլորիս համար դա բացառապես խաղաղ կարգավորում է, բացառապես բանակցությունների միջոցով եւ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այս կարեւոր գործոնները պրակտիկ առումով ռեալ իրականացման են ենթակա, երբ մենք աշխատում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ։ Այն, ինչ կատարվել է այս շրջանում, որեւէ կերպ չի նպաստում նման միջավայրի ձեւավորմանը՝ թե՛ հռետորաբանության առումով, թե՛, առավել եւս, գործողությունների առումով։ Սա դատապարտելի է եւ անընդունելի, երբ մենք ունենք լարվածության նշաններ, ունենք խաղաղ բնակիչներին թիրախավորելու գործողություններ։ Սա, բնականաբար, անընդունելի է։
Մենք հստակ նշել ենք, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ունակ են պաշտպանվելու, բայց սա մեր նպատակը չէ։ Մենք պետք է ամեն կերպ խուսափենք ճգնաժամերից, խուսափենք այն իրավիճակից, որ պարզապես կարող է այս տարածաշրջանը բերել աղետի։ Դրանից ոչ ոք ոչ հաղթելու է, ոչ պարտվելու։ Սա պետք է շատ հստակ գիտակցել։ Անընդունելի է, դատապարտելի եւ լրջորեն վնասում է խաղաղ գործընթացին։
–Պարո՛ն նախարար, հստակեցվե՞լ են Ձեր՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման մանրամասները։
–Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին՝ ձեւավորված եւ միջազգային հանրության կողմից ընդունված ձեւաչափի շրջանակներում, որը կոչվում է Մինսկի խմբի համանախագահություն։ Այո՛, սա շարունակական գործընթաց է, այն լինելու է։ Արդեն մեկ անգամ նշել եմ, կրկնեմ, որ հարգում եմ նման գործընթացի մեջ աշխատելու կանոնները, եւ այդ կանոններից մեկը նաեւ համաձայնեցված կերպով հայտարարելն է հանդիպման օրը, ժամը, վայրը։ Վստահ եղեք, որ այդ ամենը կարվի հենց համաձայնեցված ձեւով եւ, բնականաբար, հասանելի կլինի բոլորին։ Շնորհակալություն։

18-09-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO