Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԱՅԼՔ...


Զբոսաշրջային փառատոներին սպասելիս

Համայնքների աշխարհագրությունն ընդլայնվում է

«Արենի» գինու եւ գաթայի փառատոների համար տարին հոբելյանական է։ Այս տարի «Արենի» գինու փառատոնն անցկացվում է 10—րդ, իսկ գաթայի փառատոնը՝ 5—րդ անգամ։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ փառատոներն արդեն ճանաչված են, այցելուների բավական պահանջարկ կա։ «Ամեն տարի այցելուների թիվն այնպես է ավելանում, որ նույնիսկ տեղի խնդիր է առաջանում։ Տուրօպերատորները փառատոները ներառում են իրենց փաթեթներում, բազմաթիվ արտերկրյա տուրիստներ հաջորդ տարի գալիս են արդեն իրենց ընկերների հետ։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ փառատոներն իրենց հիմնավոր տեղը գտնում են»,–ասաց Նունե Մանուկյանը։
Քանի որ տարին հոբելյանական է, հետեւաբար փառատոների ծրագրերն այս անգամ ավելի հագեցած ու բազմաժանր են։ Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ «Արենի» գինու փառատոնին անցկացվելու է իսկական հարսանիք՝ հին հայկական ծեսով, նախատեսված է շքերթ, խաղող ճզմելու գործընթաց, ներկայացվելու են բազմապիսի գինիներ, լինելու է երգ ու պար եւ այլն։ Այս տարի Արենիում միջոցառումները մեկ վայրում կենտրոնացված չեն լինի, այլ՝ տարբեր համայնքներում սփռված։
Արենի համայնքի Խաչիկ վարչական շրջանի ղեկավար Վարդան Ներսիսյանը նշեց, որ իրենց նախաձեռնությամբ է սկսել իրականացվել գաթայի փառատոնը, եւ հինգ տարի անց ազդեցությունն ակնհայտ է։
«Այս տարիներին համայնքի կյանքն աշխուժացել է, հյուրատներն են ավելացել, ենթակառուցվածքներն են զարգացել, ճանապարհներն են բարեկարգվել, այցելող զբոսաշրջիկների թիվն է ավելացել։ Այնպես որ, միտումները գոհացուցիչ են»,–ասաց Վարդան Ներսիսյանը։ Նա նշեց, որ գաթայի փառատոնի ծրագիրը եւս հագեցած է լինելու. մշակութային միջոցառումներից զատ, համայնքի բնակիչները ներկայացնելու են իրենց բերքն ու բարիքը, արտադրանքը, պանրի տեսականին։ Այս տարի փառատոնի շրջանակում թխվելու է 4 մ տրամագծով գաթա։ Նախորդ տարի պատրաստված գաթայի տրամագիծը եղել է 3 մ 70 սմ։
Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ շատ կարեւոր է, որ համայնքներն իրենք են նախաձեռնությամբ հանդես գալիս, իրենք են ներկայացնում զարգացման ծրագրեր։
«Այդ նպաստ ստացողի հոգեբանությունը մենք փառատոների ու նման միջոցառումների շնորհիվ կարողանում ենք հաղթահարել։ Համայնքի բնակիչները հասկանում են, որ իրենք պետք է գումար վաստակելու, համայնքը զարգացնելու, այն ճանաչելի դարձնելու քայլեր ձեռնարկեն»,—ասաց Խզմալյանը։
Նա նկատեց, որ նման փառատոները մեծացնում են ներդրումային գրավչությունը։ Դրանց շրջանակում ապահովվում է զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի համայնքներ, իսկ դա նշանակում է, որ ներդրողների մոտ ավելանում է վստահությունը։
«Արենի» գինու փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 6—ին Արենի համայնքում, գաթայի փառատոնը՝ սեպտեմբերի 22—ին Խաչիկ վարչական շրջանում։

18-09-2018





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO